Ծառուկյան դաշինքի առաջին փորձությունը տապալվեց

Վեցերորդ գումարման առաջին նիստի մեկնարկին պայթեց Ծառուկյան դաշինքի ընդդիմադիր կերպարը: Մինչեւ այն պահը, երբ Ազգային ժողովը ընտրեց խորհրդարանի նոր նախագահին, դաշինքի անդամները եւ անձամբ Գագիկ Ծառուկյանը հասցրեցին հայտարարել, թե քանի որ Ծառուկյան դաշինքը իշխանության հետ չէ, ապա ընդդիմադիր է: Թե ինչին է ընդդիմադիր, հարցից պարոն Ծառուկյանը մի քիչ զայրացավ, բայց ըստ էության չպատասխանեց.«Ոնց՝ ինչի եմ ընդդիմադիր: Հիմա քո վիճակը ես ուզում եմ հասկանամ, տղա ջան, պարտքերի տակ խորացած, վարկերի տակ խեղդված ես, չէ՞, տուն էլ չես կարում առնես, դու ասում ես՝ ինչի՞ ես ընդդիմադիր: Ես ասում եմ… բայց բերանդ խի՞ ես բացում, խի՞ ես խնդում, ուզում եմ հասկանամ»,- ասաց Ծառուկյանը հավելելով, որ Հայաստանում ընտանիքների մեծ մասը վարկառու են, վարկ են վերցնում, որ պարտքը փակեն: «Դու բերանդ բացած առանց հասկանալու խնդում ես»,-բարկացավ նա լրագրողի պահվածի վրա: Դեռեւս երեկ ՀՀԿ-ն հայտարարեց, որ խորհրդարանի խոսնակի պաշտոնում ներկայացնելու է հայտնի բժիշկ Արա Բաբլոյանի թեկնածությունը: Բնական է, որ իշխանության կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը պետք է պաշտպաներ ՀՀԿ-ի թեկնածուին, բայց որ նույնը կաներ Ծառուկյան դաշինքը, որը հանդես է գալիս ընդդիմության դիրքերից, սպասելի չէր: ՀՀԿ-ին կոնտր թեկնածություն առաջարկեց ընդդիմադիր Ելք դաշինքը, այդ թեկնածուն պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է: Երկու թեկնածուներն էլ խորհրդարանում ծրագրային ելույթներով հանդես եկան, երկու թեկնածուների թիմակիցները պաշտպանական ելույթներով, եւ արդարացիորեն ընդդիմադիր թեկնածուն շահեկանորեն լավ ներկայացավ: Սակայն ԱԺ նախագահի ընտրությունը տեղի է ունենում փակ քվեարկությամբ, ինչն էլ Ծառուկյանի թիմակիցների ազատ քվեարկության հնարավորություն տվեց: Նրանք առանձնակի եռանդով ակտիվ մասնակցեցին քվեարկությանը, որի արդյունքները հետեւյալն են՝ Բաբլոյանի օգտին 88 հոգի է քվեարկել, Մարուքյանի օգտին՝ 12: Ելք դաշինքը բաղկացած է 9 պատգամավորից, այսինքն Մարուքյանը ընդամենը 3 ավել ձայն է ստացել, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 65 պատգամավոր են անում եւ կարող էին շատ հանգիստ միասին հաղթական արդյունք ապահովել: Այս պարագայում առնվազն ծիծաղելի է Ծառուկյան ընդդիմադիր դաշինքի ցուցաբերած աջակցությունը: Խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը սեփական թեկնածուն առաջադրելու փոխարեն եւ ընդդիմադիր լինելու մասին հայտարարություններն ամրապնդելու նկատառումներից ուղղակի պարտավոր էր սեփական թեկնածուին առաջադրել, բայց եղավ այն, ինչ մեծ հաշվով սպասում էին շատերը: Քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանը այսպիսով տապալեց իսկական ընդդիմադիրի կերպարը եւ առաջին իսկ փորձության ժամանակ կանխորեշեց դաշինքի տեղն ու դերը, որը կանխատեսելի, կառավարվող ընդդիմությունից ավել չի կարող դառնալ: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր ԲՀԿ անդամ Միքայել Մելքումյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են «Ծառուկյան» դաշինքի 31 պատգամավորներից միայն 3-ը քվեարկել ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված ընդդիմադիր միակ թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին: Միքայել Մելքումյանն ասաց, որ խմբակցությունն ընդունել է քաղաքական որոշում՝ թողնել ազատ. «Յուրաքանչյուր թեկնածու քվեարկել է իր խղճի մտոք, այնպես, ինչպես ինքը գտնում է նպատակահարմար»։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Ցավալի է, որ ձեր անդամների խիղճը նրանց տարել է դեպի Հանրապետական»: Նա նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ «Ծառուկյան դաշինք» ընդդիմադիր խմբակցությունը չի քվեարկել իրենց թեկնածուի օգտին, իրենք կողմ կքվեարկեն Միքայել Մելքումյանի թեկնածության օգտին, դեմ կքվեարկեն ՀՀԿ թեկնածուների օգտին՝ անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք ունեն անձնապես թեկնածուներ Արփինե Հովհաննիսյանի, Էդուարդ Շարմազանովի նկատմամբ: «Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, բազմաշերտ երևույթ է իրենից ներկայացնում։ Շատ խոր քննարկումներ են եղել, որոշվել է, որ յուրաքանչյուրը քվեարկում է ազատ, խղճի մտոք»,-ասաց Միքայել Մելքումյանը։ Անի Սահակյան

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am