Թրքասիրության հետեւանքները

Շուրջ երկու տարի իշխանությունը ոչ միայն հակառուսական, հետեւաբար պրոթրքական քաղաքականություն էր վարում, այլեւ այդ իշխանության առանձին ներկայացուցիչներ չէին թաքցնում իրենց թրքասիրությունը կամ առնվազն այդ երկրի մասին խոսում ոչ թե թշնամական լույսի ներքո, այլ իբրեւ բարեկամի: Միայն ամենավերջին քաղաքական անմեղսունակին պարզ չէր, որ հակառուսական քաղաքականությունը թեւեր է տալու Թուրքիային՝ տարածարջանում իրականացնելու իր վաղեմի երազանքը, ինչին այսօր ականատես ենք լինում:
Մինչդեռ դեռեւս ամիսներ առաջ՝ այս տարվա ապրիլին իշխանական ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը փորձում էր ազգին հավատացնել, որ Թուրքիան երբեք Հայաստանի դեմ ոտնձգության չի գնա, չի միանա Ադրբեջանի ռազմատենչ նկրտումներին, ասում եր՝ իհարկե, Ադրբեջանն ամեն ինչ անում է այդ ուղղությամբ, բայց Թուրքիան այդ քայլին չի գնա:
«Ադրբեջանի` ՀՀ սահմանների նկատմամբ ագրեսիայի պայմաններում Թուրքիայի կողմ դառնալու պարագայում դա ոչ միայն ՀՀ–ում, այլև աշխարհում ընկալվելու է ցեղասպանության համատեքստում»,-իր տեսակետը հիմնավորում էր տիկին Մակունցը։Իսկ թե ինչ կարծիքի են Թուրքիայի նկատմամբ այսօր ի դեմս Նիկոլ Փաշինյանի, դա էլ ակնհայտ է: Համայն հայությանն ուղղված իր երեկվա ուղերձում վարչապետ Փաշինյանը բառացիորեն հայտարարեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում միայն Ղարաբաղի հարցը չէ, որ փորձում են լուծել, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակումն է, որը, սակայն, նրանց չի հաջողվելու։ Փաշինյանը շեշտեց՝ Հայաստանի և Արցախի քաղաքացին այլևս Դեր Զորի ճամփորդը չէ։
«Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերևս ամենավճռորոշ փուլում: Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետևից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու նպատակով: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, և նրանք խնդիր են դրել Հայոց ցեղասպանությունը շարունակելու այսօր»:
Այս դիլետանտությունը իշխանության մակարդակով տիրում է բոլոր ոլորտներում, սրանք են մեր իշխանավորները, սրանք են մեր պետությունը կառավարողները՝ մակերեսային, հեղհեղուկ, անտեղյակ իրենց պատկերացումերով եւ մոտեցումներով: Հետեւաբար զարմանալ պետք չէ, թե ինչու հայ ժողովուրդն այսօր կանգնեց այսպիսի սպառնալիքների տակ:

Անի Սահակյան

դիտվել է 5515 անգամ
Լրահոս
Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am