Եթե ուշքի չգանք...Բաց նամակ համայն հայությանը

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված համայն հայությանը: Կարծում եմ ժամանակն է, որպեսզի համախմբվեն բոլոր այն Գիտակից Ազնիվները, ովքեր վստահ են, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության համար վաղուց արդեն անհանգստանալու շատ պատճառներ կան և դրանք օրեցօր ավելի են արմատավորվում և քայքայում պետության հիմքերը թե՛ ներսից, թե՛ դրսից: Բոլոր այն ուժերն ու անհատները, որոնք համարում են, որ տարիներ շարունակ ՀՀ-ում տեղի է ունեցե, ՀՀ-ի անկախությանը սպառնացող, հակապետական, դավադիր կազմակերպված պետականազրկման պրոցես՝ հարկավոր է միասնական դառնան: Միայն համահայկական, միասնական այս հավաքը կկարողանա ցանկացած պահի միավորվել ա՛յս մտքի շուրջ՝ ոչ մի գնով թույլ չտալ Հայաստանի Անկախ Հանրապետության Ինքնիշխանության թուլացմանը, ո՛չ աշխարհի, ո՛չ էլ ռուսական իմպերիայի կողմից: Մենք ինքներս, համայն հայության հետ միասին, պիտի կարողանանք դիմադրել բոլոր տեսակի ուժային ճնշումներին, ինքներս մեզ հաղթելով պիտի դիմակայենք օտարներին: Այլ կերպ հնարավոր չէ, որովհետև այսօր կատարվում են պրոցեսներ , որոնք կարող են անդառնալի լինել բոլորիս համար, մեկ ակընթարթում կարող է ամեն բան փոխվել ու դառնալ մոխրագույն ու կործանարար: Բոլոր նրանք, ովքեր հասկանում են, ովքեր կարող են կռահել, թե տարածաշրջանում իչպիսի պրոցեսներ կարող են ընթանալ, նրանք ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով՝ պիտի՛ միավորվեն: Ովքեր հասկանում են՝ Արևմուտք - Ռուսաստան հակամարտության արդյունքում մեր անողնաշար լինելու պատճառուվ ինչ վտանգների առջև կարող ենք կանգնել՝ պիտի միավորվեն: Մեր սխալ կողմնորոշման պատճառով կարող ենք կրկնել նույն այն սխալները , որոնք թույլ ենք տվել անցած դարասկզբին՝ տալով միլիոնավոր զոհեր: Շատ կարևոր է, որ հասկանանք - մենք արդեն հարյուր տարի ապրում ենք ծանր հոգեկան հիվանդի հոգեբանությամբ: Մենք մի պետություն ենք, որը շջապատված է հեռու և մոտիկ, ոչ պակաս հիվանդ բարեկամներով և հարևաններով: Պիտի հասկանանք, որ հիվանդությունները շատ խորն են, իսկ բուժման բաղադրատոմսը՝ միայն մեր ուժերում է, մեզ հարկավոր է բուժվել ու լինել առողջ, որպեսզի կարողանանք դիմակայել: Մեզ սթափվել է պետք և չի կարելի գնալ պատրանքների հետևից: Մենք, այս կամ այն կողմի վրա չպիտի գերակշռող դիրք ընդունենք, որովհետև մենք քայլում ենք մի բարակ ու մաշված պարանի վրայով, իսկ այն անցնելու համար շատ հավասարակշիռ է պետք բաշխել ուժերը: Մենք դեռ չգիտենք մոսկովյան սիստեմի այլասերված ֆանտազիաների չափը: Մենք միայն տեսնում ենք ու գիտենք, որ բռնազավթված կողմ ենք, բայց ինչի համար և երբ է Մոսկվան օգտագործելու մեզ և մեր Երկիրը իր անասնացած խաղերի մեջ, դրա մասին ոչինչ չգիտենք: Այդ վառոդով լի տակառի պայթյունը կլինի կործանարար: Մեզ պարզ չի նաև արևմուտքի վերաբերմունքը, որովհետև նրանք էլ զբաղված են իրենց աշխարհաքաղաքական շահերի գլոբալ խնդիրներով, ինչպես նախորդ դարասկզբին: Կարևոր չէ, որ ոլորտից, որ կուսակցությունից, որ փողոցից, որ բակից որ երկրներում ենք հաստատված, որ քաղաքներից ենք և որ քաղաքական դաշտերից ու ձորերից: Կարևոր չէ՝ այսօրվա կառավարման օղակներից ենք, թե սփյուռքում իրար միս ուտող կուսակցություններից. կան իրավիճակներ երբ բոլորը մե՛կ պիտի դառնան: Հարկավոր է Ազնիվ Գիտակիցների համահայկական համախմբում, ովքեր կկարողանան միասնական աշխատել երկրապահպան տարբեր հարցերի շուրջ, ովքեր պատրաստ են և ունակ են միասնական աշխատելու, որպեսզի այս ծանր աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակներում լուծումներ և ճանապարհներ գտնեն Հայրենիքը վտանգներից պաշտպանելու համար: Ցավալի է ու ապշեցուցիչ, բայց այդպիսի համախբվածություն չկա, ամեն բան կարկատված լաթի պես կտոր-կտոր է եղած…ինչպես միշտ: Ցավալի է, որ քսանմեկերորդ դարում էլի՛ չենք համախմբվում: Այս կոմունիկացիոն հնարավորությունների առկայության դեպքում, մենք պիտի նույն երգը երգեինք համայն հայությամբ, բայց դա չարվեց, որովհետև իմպերիային ու մնացած ուժերին դա ձեռնտու չէր, նրանց պետք չի կայուն և ուժեղ Հայստան: Փոխարենը մենք բաժանվեցինք տարբեր երկրների շահերի, տարբեր կոլխոզնիկների անձնական հետույքը պաշտպանելու, կլանային ճղճիմ հետաքրքրությունների օգտին աշխատելու գործերին: Հավատացե՛ք, այս դարը ուրի՛շ է լինելու, հավատացե՛ք և կենտրոնացե՛ք մեզանով մեզ հավաքելու գաղափարի շուրջ: Եթե ուշքի չգանք, եթե միասնական չդառնանք, ժամանակը չի սպասելու՝ մեկ օրում ամեն բան կարող է փոխվել, մեկ օրում բոլոր քաղաքական ու հասարակական գործիչները, նրանց անցյալը, ներկան, ապագան, ամբողջ երկիրի այսօրվա ռուսա-սովետական սիստեմը, այս կլանային ախոռի հետ միասին կդառնա անպիտան ու անիմաստ թափոն :

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am