Ռուսական պլան. առանցքում Տոնոյանն է

Ռուսաստանյան Rosbalt.ru կայքը արտատպել է «Национальные интересы» պարբերականում հրապարակված մի հոդված՝ Արցախում ընթացող պատերազմի թեմայով, որում վերլուծվում է նաև հայաստանյան ներքաղաքական իրավիճակը:
Նախ՝ արձանագրվում է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ մյուսը՝ Ադրբեջանը «կանխատեսելի գործընկեր»: Ըստ հոդվածի՝ հակամարտության չլուծված լինելը բերել է Բաքվի վրա թուրքական ազդեցության մեծացմանը, և Թուրքիան հերթական անգամ միանշանակ աջակցում է Ադրբեջանին՝ թե՛ դիվանագիտական ճակատում, թե՛ ռազմաքաղաքական:

Այնուհետև հոդվածում հիշեցնում են, որ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, ըստ ամենայնի չցանկանալով հուլիսյան դեպքերի անհաջող կրկնությունը, երբ հայ-ադրբեջանական սահմանին կրկին սրվել էր իրավիճակը: «Նման պայմաններում միակ արտաքին քաղաքական ռեսուրսը Հայաստանի համար մնում է Ռուսաստանը: 2016թ. հենց Ռուսաստանը կարողացավ կասեցնել տեղային հակամարտության լայնածավալ պատերազմի բռնկման հավանականությունը»: Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը նման կերպ վարվեց, քանի որ Սերժ Սարգսյանն էր Հայաստանում իշխանության, որը 2013թ. հրաժարվեց ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից՝ ի օգուտ ԵԱՏՄ-ի անդամակցության:

«Բացի այդ՝ Երևանը համաձայնեց ռուսական ներգործությանը ղարաբաղյան բանակցություններում՝ առարկայական բանակցություններում Ռուսաստանի ակտիվ մասնակցության համար՝ իր իսկ մշակած տարբերակով»:

Գալով ներկայիս ռազմական գործողություններին՝ նշվում է, որ Ռուսաստանի «ակտիվ չեզոքության» պատճառը, ըստ փորձագետների՝ «Նիկոլ Փաշինյանն է»: Հիշեցնում են, որ սեպտեմբերի 27-ին, լայնածավալ ռազմական գործողությունների մեկնարկի օրը Փաշինյանը զանգել է ՌԴ նախագահ Պուտինին, ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի մասին տեղեկություններ, իսկ Կրեմլը միայն հաջորդ օրը նախագահի մամլո քարտուղարի մակարդակով՝ «կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները, այլ ոչ թե քննարկել, թե ով է սխալ, ով ճիշտ»:

Հոդվածում հիշեցնում են, թե «Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները շուրջ կես տարի չեն շփվել», «քանի որ հայ-ռուսական հարաբերություններում լուրջ լարվածություն կա»: Այնուհետև հիշեցնում են Հայաստանում «իշխանական վերնախավում սորոսական գործիչների ներկայության մասին», գրում են, թե՝ «Հայաստանի իրավապահ համակարգում 2020թ, գարնանից նշանակվել են գործիչներ, որոնք «ԱՄՆ-ում են նախապատրաստվել»: Վերլուծությունում նշում են, թե Հայաստանում մեծացել է «հակառուսական հռետորաբանությունը իշխող կուսակցությունում»:

Նշվում է, որ ամռանից Հայաստանում ձևավորվում էր պրոռուսական ուժերի կոալիցիա, որը պետք է աշնանը դառնար հակակշիռ Փաշինյանի իշխանությանը. «Առաջին մեծ ակցիան պետք է լիներ երեք քաղաքական ուժերի հանրահավաքը, որին հետագայում հնարավոր է միանային Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը», գրում են հոդվածում:
Այնուհետև հղում են կատարում հայաստանյան ընդդիմադիր դաշտի իրենց աղբյուրներին՝ շարունակելով. «Ռուսական կողմի հետ բանակցություններին տեղյակ մարդիկ իբր Փաշինյանին խորհուրդ են տվել ներկայիս բարդ պայմաններում, որոշում կայացնել ի օգուտ իշխանական վերափոխման: Իսկ այդ պլանի վերջնական արդյունքը՝ Փաշինյանի կամավոր հեռացումն է, իսկ նրան կարող է փոխարինել մի մարդ, որը ռազմական փորձ ունի և որին ճանաչում են Մոսկվայում: Այդպիսին կարող է լինել, օրինակ՝ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որին վստահում են՝ ինչպես Փաշինյանը, այնպես էլ ռուսական կողմնորոշում ունեցող ընդդիմությունը»: Հոդվածում նման հնարավորությունը «հիմնավորվում» է հետևյալ պատճառաբանությամբ. «Տոնոյանի վրա կլինի ճակատում իրավիճակի կայունացման առաքելությունը և հաջորդ տարվա սկզբին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը»: Այս պլանի հիմքում, ըստ հոդվածի հեղինակների աղբյուրների՝ «Ռուսաստանը գործի դնելով բոլոր ազդեցության մեխանիզմները ընդդեմ Ադրբեջանի՝ կհասնի կրակի դադարեցմանը»:

Այսինքն, ստացվում է, ռուսաստանյան պարբերականը բացահայտել է ռուսական ինչ-ինչ շրջանակների համար ընդունելի Հայաստանում հնարավոր ներքաղաքական վերադասավորումների մի պլան:

Դժվար է ասել, թե նշյալ հոդվածը, որքան է Կրեմլի համար ընդունելի ու որքանով է մոտ իրականությանը, սակայն հաշվի առնելով վերջին օրերին ռուսական հեռուստաընկերություններով թոք-շոուների քննարկումները՝ մեխը հետևյալն է՝ «Ռուսաստանն առայժմ չեզոք է, չի խառնվում պատերազմին»:

Հոդվածից եզրակացությունը հետևյալն է՝ թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմի պայմաններում՝ Կրեմլը սրված իրավիճակի «մեղմացման» պլան է նետում քննարկումների դաշտ՝ առաջ քաշելով Դավիթ Տոնոյանի գործոնը: Ըստ էության, հոդվածի հեղինակները Հայաստանում իշխանափոխության փուլային տարբերակի մի վարկած են ներկայացրել:

Իհարկե, ռուս փորձագետները ռուսական հեռուստաընկերությունների թոք-շոուներում էլ այս օրերին հազար ու մի կարծիքներ են հնչեցնում հայաստանյան ներքաղաքական կյանքի վերաբերյալ, դրանք նույնիսկ իրարամերժ են ու խիստ վիճելի: Նշյալ հոդվածը ևս, որպես վարկած, թերևս դրանցից մեկն է:

դիտվել է 20253 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am