Ինչպես է դեռ ամռանից Թուրքիան նախապատրաստվել Արցախում անօդաչուների պատերազմին

Արդեն ակնհայտ է, որ Թուրքիան այսօր ռազմական կոնֆլիկտի կողմ է:
Այն, որ Թուրքիան հետևողականորեն նախապատրաստվել էր այս պատերազմին՝ փաստում են մի շարք կարևոր իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել դեռ ամռանից:

Հունիսին Ադրբեջանը հայտարարեց Թուրքիայից ռազմական անօդաչուների գնման մասին, իսկ օգոստոսին Ադրբեջան եկավ թուրք գեներալը, որը Լիբիայում կենտրոն էր հիմնել՝ անօդաչուների ղեկավարման:

eadaily.com-ում հրապարակված մանրամասն հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ ներկայիս հարձակման հարցում հարվածային անօդաչուները դարձել եմ ամենագլխավոր սպառնալիքը:

Օգոստոսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և պաշտպանության Զաքիր Հասանովը հանդիպել էին թուրքական պատվիրակության հետ: Ադրբեջանում ավարտին էին մոտենում համատեղ զորավարժությունները և երկրի ղեկավարն ընդունեց Անկարայից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին:

Հետաքրքրականն այն է, որ պաշպանության նախարարության տարածած մամլո հաղորդագրությունում բոլորի անունները նշվել էին՝ բացի մեկից, գեներալ-գնդապետ, Թուրքիայի պաշտպանության նախարարության գլխավոր մենեջերի անունից՝ Գյոքսել Կախիինը: Այս գեներալը հայտնի է նրանով, որ անցյալ ամառ լիբիական մարշալ Խավթարայի զորքերը գրավել են թուրք բարձրաստիճան խմբին և նրանց ձեռքին է հայտնվել անձնագրային տվյալներ, որոնք պատկանում էին Թուրքիայի Պաշպանության նախարարության ամբողջ հրամկազմին:

Գերեվարված սպաներից մեկն էլ հենց Գյոքսել Կախիին է եղել, որն էլ Լիբիայում ստեղծել ու ղեկավարել էր կենտրոն, որը զբաղվում էր անօդաչուների ղեկավարմամբ, որը օգնում էր զորքերին: Այդ հրապարակման վերաբերյալ մանրամասն հրապարակում էր հայտնվել նաև լիբիական AlMarsad պարբերականում:

«Զորքերի հետ միասին Էրդողանը ուղարկել է Լիբիա թուրքական Bayraktar անօդաչուները: Նրանք կարողանում են գտնել և ոչնչացնել նպատակները, հարձակումներ գործել»

Հոդվածում նաև նշվում է, որ թուրքական ռազմական անօդաչուները հաջողությամբ փոխել են իրավիճակը Լիբիայում քաղաքացիական պատերազմում, որին աջակցում էր Թուրքիան, ասել էր Aljazeera-ին ռազմական փորձագետներից մեկը: «Ակնհայտ է, որ հիմա Ադրբեջանը կրքոտ կցանկանա այդ թուրքական անօդաչուները, որպեսզի փոխի ռազմական բալանսը Հարավային Կովկասում»:

Իհարկե, Ադրբեջանը մինչ այժմ նման գնումներ կատարել է արդեն Իսրայելից: Սակայն հունիսին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրքական TRTWorld –ին հայտնեց, որ ադրբեջանական խորհրդարանը հավանության արժանացրեց համաձայնագիրը՝ Թուրքիայի կողմից ֆինասական աջակցության և այդ միջոցներով անօդաչուների գնման վերաբերյալ:

Այսպես, թուրքական անօդաչուներն արդեն «աշխատում են» Լեռնային Ղարաբաղում:
Հիշեցնենք, որ օգոստոսին Ադրբեջան էր ժամանել այդ նույն Գյոքսել Կախիին, որն էլ Լիբիայում ստեղծել ու ղեկավարել էր կենտրոն, որը զբաղվում էր անօդաչուների կառավարմամբ:

Փաստորեն, նրա այցից մեկուկես ամիս անց, սկսվեց ղարաբաղյան երրորդ պատերազմը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7116 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am