Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանքի ժամկետը երկարացվել է եւս երկու ամսով:
Վրաստանից Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մեջ մեղադրվող Սամվել Բաբայանը, սակայն, չի ցանկացել ներկա գտնվել դատական նիստին. «Նա կանխատեսում էր, թե ինչ որոշում է կայացվելու»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը:
Նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն ներկայացնելիս որպես հիմք նշել է այն, որ կխուսափի, կխոչընդոտի եւ կթաքնվի նախաքննությունից:
Անկախ ամեն ինչից՝ պաշտպանը պատրաստվում է բողոքարկել կալանավորման որոշումը:
«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Սամվել Բաբայանը առողջական վիճակից չի դժգոհում, տրամադրությունն էլ, ըստ Ավետիս Քալաշյանի, նորմալ է:
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը