Տեղյա՞կ եք՝ պատերազմ է

Այս էլ երկրորդ անգամ այս տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը՝ նախկին գլխավոր խմբագիրը, սահմանափակում է տեղեկատվություն փոխանցելու եւ ստանալու մեր իրավունքը։ Առաջինը արտակարգ դրության սկզբում էր՝ քովիդի դեմ պայքարի շրջանակներում։ Մեզ արգելեցին պաշտոնական լրահոսից անդին ինֆորմացիա մատուցել՝ խուճապ չտարածելու անհիմն պատճառաբանությամբ սահմանափակեցին լրագրողների ազատությունը։ Եւ չնայած լրագրողներս ընդունեցինք իշխանության սահմանափակումները, բայց դրանից մեր կյանքը բացարձակապես չփոխվեց ու մենք դարձանք տարածաշրջանում վատ ցուցանիշներով ամենաառաջատարը: Սեպտեմբերի 27-ից՝ Արցախում ռազմական գործողություններ սկսելուն պես կրկին սահմանափակեցին մեր գործունեությունը՝ այս անգամ՝ ռազմական դրություն հայտարարելով: Պատերազմ է, մենք իրավունք չունենք ոչ պաշտոնական ինֆորմացիա հայտնել՝ այդ պատերազմին չվնասելու, կրկին խուճապ չառաջացնելու եւ բազում այլ նպատակներով:


Պատերազմի վեցերորդ օրն է ու պարզվեց, որ վարչապետ Փաշինյանը ոչ միայն երկրի թիվ մեկ վարակաբանն էր, կորոնավիրուսագետը, ով այդ թեմայով առաջինն էր իր հեղինակավոր կարծիքն ու նորությունները հայտնում ֆեյսբուքյան իր էջով, այլեւ երկրի թիվ մեկ ռազմական փորձագետը, ռազմագետը:
Ռազմական դրության օրենքով մեզ՝ լրատվամիջոցներիս արգելում են զորքի շարժի, տեղափոխության եւ մնացածի մասին ինֆորմացիա հայտնել, բայց առաջինը դա անում է երկրիդ վարչապետը՝ իր ֆեյսբուքյան էջում: Պատկերացնում եք չէ, եթե կեսգիշերին մոտ լրատվամիջոցներից որեւէ մեկը հանկարծ գրեր, թե Կոտայքի ու Գեղարքունիքի սահման թշնամական 4 ԱԹՍ է ներթափանցել, ոչնչացվել է երեքը, 4-րդի տեղորոշումն ու ոչնչացումն ընթացքի մեջ է:

Մեզ այդ անօթաչուներից շուտ կզգետնեին, վրաներովս էլ մի հատ կանցնեին, բայց Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ կարելի է, քանզի այս մարդն այդպես էլ դուրս չի եկել իր խմբագրի կարգավիճակից եւ բոլոր այսպես կոչված էքսքլյուզիվ լուրերը առաջինը հայտնելու բարդույթից ու այս ճանապարհին ոչ ռազմական դրություն է հարցնում, ոչ մտահոգվում, որ խուճապ կառաջացնի:

Նիկոլ Փաշինյանն, անշուշտ, պիտի շնորհակալ լինի, որ այսպիսի ընդդիմություն ու մեդիակառավարիչներ կան Հայաստանում, ովքեր ի տարբերություն իրեն գիտակցում են պետության գլխին կախված իրական վտանքն ու աշխատում են, գործում պատերազմի սահմանած խաղի կանոններով, իսկ երկրիդ վարչապետը պետության գլխին Ներոն կայսր է դարձել ու պատերազմի ամենաթեժ պահերին ոտանավորներ է տեղադրում իր ֆեյսբուքյան էջում: Հռոմեական կայսր Ներոնն առաջին պոպուլիստն էր, որ պլեբեյներին դուր գալու և սիրաշահելու համար ծաղրում, նվաստացնում և մահվան էր հասցնում անգամ իր ուսուցիչներին, մտավորականներին, արիստոկրատներին։ Իսկ Հռոմի այրվելու ժամանակ բարձունքից հիացմունքով նայել և տավիղ է նվագել։
Բայց փաստորեն, այս մարդու կողքին էլ մի սթափ գլուխ չկա, որ սառը ցնցուղ պահի այս մարդու գլխին՝ հուշելով, որ երրում պատերազմ է:

Անի Սահակյան

դիտվել է 8325 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am