Հրեշավոր պատերազմի ամենագլխավոր խնդիրը. Պուտինը, Մակրոնը ու Թրամփը ֆիքսեցին

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը փոխվեց, ծագեց լրիվ հանկարծակի։ Ոմանք պնդում են, որ դա արտաքին խաղացողների պրովոկացիա էր։ Ի՞նչ եք Դուք կարծում այնտեղ կատարվողի մասին, երեկ այս հարցն ուղղեցին ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյին: «Մենք չենք ողջունում այս [հակամարտության] միջազգայնացումը։ Կարծում ենք, որ դրսի խաղացողները դրսում էլ պետք է մնան։ Կոչ ենք անում հրադադարի, որ երկու կողմերն էլ հետ կանգնեն։ Խոսել ենք երկու երկրների ղեկավարության հետ այս մասին», պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը:

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և սկսել կառուցողական դեր խաղալ իրավիճակի լիցքաթափման գործում: Այս մասին այսօր Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում նշել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«Այո, յուրաքանչյուրը պետք է ավելի կառուցողական դեր խաղա՝ ապաէսկալացիային նպաստելու համար: Մենք ուզում ենք, որ արտաքին միջամտությունը դադարի, դա բարդացնում է իրավիճակը», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ կապված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարության հետ, ըստ որի՝ սիրիացի գրոհայինները Թուրքիայի տարածքով տեղակայվել են Ղարաբաղում:

Ինչպես ասվում է գագաթնաժողովի հայտարարության մեջ, «Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում է վերահաստատել իրենց հավատարմությունը կայուն հրադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»:

«Կյանքի կորուստը և խաղաղ բնակչության շրջանում զոհերն անընդունելի են: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, ոչ էլ արտաքին միջամտություն: Ադրբեջանն ու Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ՝ առանց նախապայմանների: Եվրոպական խորհուրդը հայտնում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խնդրում Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին (Ժոսեպ Բորել՝ խմբ.) ուսումնասիրել կարգավորման գործընթացին ԵՄ հետագա աջակցությունը», - ասվում է փաստաթղթում:

Երեկվանից ակտիվ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքից հասցված հարվածներն արդարացում չունեն, և ինքն անձամբ է այդ մասին ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ «Ֆրանսիան անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի հակամարտությունն արագ կարգավորվի։ Հարվածները, որոնք հասցվել են կիրակի Ադրբեջանի տարածքից արդարացում չունեն։ Այդ մասին ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ։ Նա նաև հավելել է, որ Պուտինի և Թրամփի հետ ինֆորմացիայի փոխանակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ՝ մենք փորձում ենք իրավիճակը վերադարձնել նորմալ հուն և դադարեցնել կրակն առանց որևէ նախապայմանի»,- ասել է նա։

Ավելին՝ Ֆրանսիայի նախագահը շեշտեց, որ չափազանց հստակ ասում է. «Այսօր մենք տիրապետում ենք հավաստի տեղեկության, առ այն, որ սիրիացի զինյալները, տարանցելով Գազիանթեփը, լքել են ջիհադական գրոհայինների խմբավորումների գործողությունների թատերաբեմը` Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին միանալու համար։ Սա շատ լուրջ, նոր փաստ է, որն ամբողջությամբ փոխում է իրադրությունը։ Առաջիկա ժամերի ընթացքում այդ մասին նախ կբարձրաձայնենք այստեղ` Եվրոպական խորհրդում։ Նախագահներ Թրամփի և Պուտինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավիճակի վերաբերյալ մեր տիրապետած բոլոր տեղեկությունները փոխանակելու մասին, որպեսզի կարողանանք հետևություններ անել։ Ամեն դեպքում, որպես Մինսկի խումբ մնում ենք մոբիլիզացված»։

Դե ինչ, ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից երեքը` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ֆիքսել են ամենակարևոր խնդիրները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8515 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am