Էրդողանը պատերազմի շարունակման կոչ է անում, Չավուշօղլուն՝ դադարեցման

ԼՂ հակամարտության գոտում շարունակվում են մարտական գործողությունները՝ չնայած ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի համատեղ հայտարարության, որը քննադատեց Անկարան
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են ԼՂ հակամարտության գոտում ուժի կիրառումը՝ կոչ անելով հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել կրակը: Նախագահները հորդորել են Բաքվին և Երևանին առանց նախապայմանների վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ: Մի փոքր ավելի ուշ առանձին նման հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տունը:

Բաքվին և Երևանին ուղղված համանախագահող երկրների հայտարարությանն արձագանքեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով երկրի խորհրդարանում կրկին վերահաստատեց Անկարայի անվերապահ աջակցությունը Բաքվին ու քննադատեց համանախագահների հայտարարությունը՝ նշելով, որ ԱՄՆ, ՌԴ ու Ֆրանսիան մոտ 30 տարի անտեսել են խնդիրը: «Անընդունելի է, որ նրանք ներգրավված լինեն հրադադարի հաստատման հարցում` հաշվի առնելով ներկա զարգացումները», նշել է Էրդողանը` առաջ քաշելով հայկական ուժերի դուրս բերման նախապայման:

Հայաստանի արտգործնախարարությունն իր հերթին կոչ է արել Անկարային ականջալուր լինել միջազգային հանրության խիստ կոչերին արտաքին ներգրավվածության բացառման վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային հանրությունը միասնական է մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում:
Այսօր արդեն օտարերկրյա փորձագետները նշում են, որ ՆԱՏՕ-ն պետք է պարզ նշի Թուրքիային, որ եթե այն ուղիղ ներգրավվի պատերազմում, ապա դաշինքը նրան չի աջակցի: Դա կսթափեցնի Էրդողանին:

Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ Թուրքիան բացահայտ հանդես է եկել զինված բախումները շարունակելու օգտին:

Բայց զավեշտն այն է, որ Թուրքիայի նախագահը հանդես է գալիս ռազմական գործողությունների օգտին, իսկ նույն երկրի արտգործնախարարը երեկ Ռուսաստանի արտգործնախարարի հետ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ երեկ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը, Ըստ Ռուսաստանի ԱԳՆ կայքի՝ նշվել է, որ նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող դիմակայության վերաբերյալ և կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: «Կողմերն ընդգծել են, որ անթույլատրելի է հակամարտության մեջ այլ տարածաշրջանից անօրինական զինված խմբավորումների ներգրավումը:

Նշել են, որ անհրաժեշտ են չափազանց հավասարակշռված քայլեր՝ Բաքվին և Երևանին քաղաքական-դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում: Նախարարները պատրաստակամություն են հայտնել սերտորեն կոորդինացնել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները մթնոլորտը կայունացնելու համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ կերպով խաղաղ բանակցությունների հունի վերադարձնելու նպատակով: Ռուսական կողմը ուշադրություն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող ջանքերի, այդ թվում 2020թ. հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության վրա»:

Այսինքն, Ռուսաստանն ու Թուրքիան այս հայտարարությամբ ստանձնել են պատասխանատվություն մթնոլորտը կայունացնելու ուղղությամբ: Ծիծաղելին այն է, որ այս հայտարարությունն անում է Թուրքիան, որն ուղիղ ռազմական գործողությունների կողմ է, իսկ Թուրքիայի նախագահը հանդես է գալիս պատերազմի շարունակման օգտին՝ ընդ որում, հանդիսանում է մի երկիր, որը սիրիացի վարձկանների է բերել:
Թուրքական դիվանագիտությունը աբսուրդի է վերածվում: Բայց դա նրանց իհարկե չի հետաքրքրում: Տարբեր հարցերում Թուրքիան աշխարհին վաղուց է ապացուցել, որ ասում է մի բան, անում՝ այլ բան:

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ երրորդ կողմի ցանկացած ռազմաշունչ հայտարարություն և գործողություն կարող է նպաստել իրավիճակի ապակայունացմանը Անդրկովկասում, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք ապակառուցողական և անպատասխանատու ենք համարում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ երրորդ կողմից ցանկացած ռազմաշունչ հայտարարություն և գործողություն, որը կարող է Անդրկովկասում իրավիճակի ապակայունացմանը նպաստող հետագա էսկալացիան միայն խթանել»,- ասել է նա և հավելել, որ Ռուսաստանը կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում, և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ «Շարունակվող արյունահեղությունը պետք է անհապաղ դադարեցվի»,- հայտարարել է Զախարովան։ Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում օտարերկրյա գրոհայինների հայտնվելու մասին հարցին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ասել է, որ Ռուսաստանն իր տեղեկություններն ունի այդ մասին։ «Մենք այդպիսի տեղեկություններ ունենք։ Դուք այս դեպքում իրավացի եք․ այդ լուրերը կան և եղել են լրատվամիջոցներում։ Մենք, բնականաբար, ունենք սեփական փաստերն ու տեղեկությունները»,- հավելել է Զախարովան։

Այսպես, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություններ են՝ կոնկրետ նշել են, որ տիրապետում են տեղեկության, որ պատերազմում ադրբեջանական կողմից կռվում են վարձկաններ:
Մնում է հասկանալ, թե գերտերությունները բացի հայտարարություններից ինչ գործուն հակաքայլեր ունեն:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7294 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am