Լեռը երկնեց, մուկ ծնեց

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների հայտարարությանը, որին սրտատրոփ սպասում էինք, քիչ է ասել` հիասթափեցրեց իր անատամ, անհասցե «պարիտետային» ձևակերպումներով։
Եթե Մինսկի խմբի եռանախագահության`Ղարաբաղյան հակամարտության «արբիտրաժը» ստանձնած համանախագահող տերությունների ղեկավարների ասելիքն ընդամենը այն էր, որ «սգում են զոհերի համար և ցավակցում զոհերի և վիրավորների ընտանիքներին», կոչ անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակցող կողմերի զինված ուժերի միջև», «անհապաղ բարեխղճորեն ստանձնել իրենց պարտավորությունները և առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, վերսկսել բանակցությունները կարգավորման էության շուրջ», ավելի լավ էր լռեին` ոչ մի հայտարարությամբ էլ հանդես չգային։
Սա մի բան է նշանակում`որ տասնամյակներ շարունակ, անմիջապես ներգրավված լինելով կարգավորման գործընթացում, որպես «անաչառ» միջնորդ, չեն հասկացել մի պարզ ճշմարտություն. որ կողմերի նկատմամբ «հավասար հեռավորություն պահպանելու» պողպատյա կարծրատիպերին հավատարիմ մնալով, հավասարության նշան դնելով «զոհի և դահճի» միջև և իրերը չկոչելով իրենց անուններով, պարզապես ջուր են լցնում թուրք-ադրբեջանական ժանգոտած ջրաղացին ու խրախուսում բռնությունը` ուրիշ ոչինչ։
Ավելին` հենց այդ արատավոր «պարիտետային» մոտեցման պատճառով է թուրք-ադրբեջանական տանդեմն այնքան լկտիացել, որ, բացարձակ թքած ունենալով միջազգային իրավունքի բոլոր նորմերի, միջազգային հասարակական կարծիքի վրա, իր ռազմական արսենալի ողջ հզորությամբ հարձակվել է 150 հազարից ոչ ավելի բնակչություն ունեցող մի պտղունց «երկրամասի» վրա։ Եվ, չլսելու տալով բանականության ձայնը, աշխարհի բոլոր ծայրերից` Ռուսաստանից ու Եվրոպայից, հեռավոր Ամերիկայից, Ճապոնիայից, ընդհուպ Ավստրալիայից, որպես «ձայն բարբառոյ հանապատի» հնչող «խաղաղարար» կոչերը և հորդորները, շարունակում են կրակել բանակցային գործընթացի վրա, թիրախավորել մեր դիրքերն ու խաղաղ բնակավայրերը։
Ու էդ «գծից» կես միլիմետր չեն նահանջելու, քանի դեռ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը գոնե խոսքով «անվերապահորեն աջակցող» երկրները, միջազգային կառույցները հստակ չեն ֆիքսել` ով է նախահարձակ եղել, ով է փորձում էթնիկ զտումների կամ որ նույնն է` նոր ցեղասպանության միջոցով վճռահատել 30 տարվա վաղեմության թնջուկը (այլ բան է, թե որքանո՞վ ի վիճակի են կյանքի կոչել իրենց «մարդակերական» նկրտումները), և ով է «ատամներով պաշտպանում» իր հողի վրա ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը։
Ըստ էության, միակ խնդիրը, որ համանախագահող երկրների ղեկավարները լուծել են այդ հայտարարությամբ, այն է, որ ավելորդ անգամ ցույց են տվել` կա մի կետ, որտեղ իրենք, այլ հարցերում ունեցած տարաձայնություններին հակառակ, միասնական դիրքորոշում ունեն (եթե ունեն, իհարկե), և այդ կետը Արցախյան հակամարտությունն է։ Լղոզված դիրքորոշում, որ թվացյալ չեզոքությամբ հանդերձ, ցավոք, մեր օգտին չէ, որովհետև «օրինականացնում» է Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Հայաստանի և Արցախի, ընդհանրապես` հայ ժողովրդի դեմ, չեն էլ փորձում թաքցնել։
Ուշագրավ է, որ «եռյակն» իր անատամ հայտարարության մեջ անգամ կես խոսքով չի անդրադարձել Թուրքիայի «ապակառուցողական ներգրավվածությանը» հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության «վերաֆորմատավորման» մեջ. այն, ինչի մասին նախօրեին առանձին-առանձին հայտարարել էին` մտահոգությամբ արձանագրելով Սիրիայում և Լիբիայում բուծված «մասնագետ» ահաբեկիչներին հավաքագրելու, հակամարտության գոտի «ներկրելու» և Արցախյան ճակատ նետելու փաստը, շեշտելով, որ դա անվտանգային հեռահար սպառնալիքներ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար։
Ինչո՞ւ։ Չե՞ն հասկանում, որ դրանով կանաչ լույս են վառում Թուրքիայի պանթուրքական «տեսլականի» իրականացման ճանապարհին։ Եվ այս պարագայում, ինչքան էլ «ամենախիստ կերպով դատապարտեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնության սրումը»` չնշելով, ով է սրում իրավիճակը, թև տալիս Ադրբեջանին ու հրահրում նոր «սխրագործությունների», անօգուտ է։
Դաշնակից Ռուսաստանի արտաքին գերատեսչության հերթական հայտարարությունը, թե «Ղարաբաղի հակամարտության կողմերից մեկին հնարավոր ռազմական աջակցության մասին ցանկացած հայտարարություն շատ վնասակար է և կարող է չափազանց բացասական հետևանքներ ունենալ», «սադրիչ բնույթ է կրում լարվածության հետագա սրման համար», «շատ վնասակար է», և ընդհանրապես, «երրորդ երկրների ցանկացած մասնակցություն այդ հակամարտությանը կարող է ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ», ոչինչ չի փոխում` առ ոչինչ է Թուրքիային սանձելու առումով։
Ճիշտ այնպես, ինչպես ավելի վաղ արտահայտված մտահոգությունները «Սիրիայից և Լիբիայից գրոհայիններին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելու» և «այդ մարդկանց տեղաշարժերի» վերաբերյալ կամ նախագահ Մակրոնի հայտարարությունը, թե` «Ֆրանսիան տեղեկություններ ունի, որ սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին»։
Ֆրանսիայի նախագահին (և ոչ միայն նրան), բնականաբար, չէր կարող չմտահոգել, որ ֆրանսիացի լրագրողները (և ոչ միայն նրանք) ադրբեջանական հրետակոծության տակ են հայտնվել, բայց Թուրքիային իր տեղը ցույց չտալու դեպքում կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ լրագրողներին (և ոչ միայն նրանց) հրետակոծելը, սպանելը քիչ համարելով` կքառատեն, կգլխատեն, ականջները կկտրեն և «իսլամ ահաբեկիչներից» փոխառնված` ապրիլյան պատերազմի օրերին մասամբ փորձարկված սցենարով կցուցադրեն ուղիղ եթերում։
Որպես ապացույց, որ «այստեղով թուրք է անցել»...

Լիլիթ Պողոսյան

 

դիտվել է 1687 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am