«Հայկական ժամանակը» բացահայտեց Նիկոլ Փաշինյանի պլանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթն այսօր իր խմբագրականում անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային և բանակցային ֆորմատին։

«Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը» վերնագրով հրապարակման մեջ թերթը նախ անդրադարձ է կատարել հայոց բանակի քառօրյա հերոսապատումին, ապա շարունակել․«Բայց հասկանալի է նաև, որ ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, և սկսվում է բանակցությունների փուլը։ Իսկ այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնցից մեկն էլ հետևյալն է, իսկ ինչո՞ւ պետք է Հայաստանը պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ։ Եթե Ադրբեջանը դարձել է Թուրքիայի հերթական վիլայեթը (իսկ այս պատերազմը ցույց տվեց, որ հենց այդպես էլ կա՝ Ադրբեջանն այլևս անկախ ռազմաքաղաքական միավոր չէ), ժամանակը չէ՞ արդյոք, որ այդ վիլայեթն ընդանրապես դուրս մղվի բանակցային գործընթացից, իսկ մենք ուղիղ բանակցություններ վարենք նրա «տիրոջ» հետ։ Ի դեպ՝ ժամանակին ադրբեջանցիներին հաջողվեց իրականացնել այդ հնարքը։ Նրանք հարձակվել էին Արցախի վրա, Հայաստանը պաշտոնապես պատերազմի մեջ չէր, բայց նրանք կարողացան Արցախը դուրս թողնել բանակցություններից և ամբողջ աշխարհին հարցն այնպես ներկայացնել, թե հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև է։ Հիմա այլևս որևէ կասկած չկա, որ սա պատերազմ է Հայաստանի ու Թուրքիայի միջև, հետևաբար՝ բանակցություններն էլ պիտի այդ պետությունների միջև ընթանան։ Իսկ Ադրբեջանը, եթե շատ է ցանականում, կարող է ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԼՂՀ-ի հետ, կամ էլ բանակցությունները կարող են լինել քառակողմ։

Հասկանալի է, որ միջազգային հանրությունն առայժմ ռազմական գործողություններին Թուրքիայի անմիջական մասնակցության «ապացույցներ» չի տեսնում։ Պատերազմի ելքն անորոշ է, ու նրանք չեն շտապում տեսնել ակնհայտը։ Բայց հենց որ համոզվեն, որ հայկական զինուժն ընդունակ է ինքնուրույն դիմակայել ցանկացած ագրեսիայի, պլանավորված բլից-կրիգն էլ է վերածվում տարածաշրջանային մեծ պատերազմի, անմիջապես «կտեսնեն»։ Այ, այդ ժամանակ էլ բանակցություններն իմաստ կունենան։ Ընդ որում առարկայական բանակցությունները, որտեղ ընդգրկված կլինեն այնպիսի հարցեր, ինպիսիք են՝ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը տարածաշրջանում, Հայոց ցեղասպանությունն ու դրա հետևանքների պատասխանատվությունը, Ադրբեջանի՝ որպես արհեստականորեն ձևավորված պետական կազմավորման գոյության իրավունքը, և այլն»։
Աշխարհն, ինչպես տեսնում ենք, դիրքավորվել է այս օրերին, հայտարարություններ, առաջարկներ են հնչում բոլոր կողմերից, այստեղ ազդեցությունների, նկրտումների, նյարդերի լարված պատերազմ է։
Հայաստանը ինչպես հայտարարվեց նույնիսկ չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքներս կլուծենք մեր անվտանգության խնդիրը, այս հայտարարությունից եւ քայլից հետո, թվում էր, թե Հայաստանը նպատակ ունի նոր որակի հարաբերություններ պարտադրել թե Ռուսաստանին, թե Մինսկի խմբին, թե հակառակորդ կողմերին եւ բոլոր, բոլորին, քանզի հայկական բանակը պատվով կատարում է իր առջեւ դրված խնդիրը, իսկ  քաղաքական գործիչներին և դիվանագետներին էլ ավելի մեծ ուժ պետք է հաղորդեր եւ դարձներ պահանջատեր։ Սակայն ՀԺ-ի խմբագրականից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է բավարարել Թուրքիայի պահանջները եւ բանակցել հենց նրա հետ, այլ կերպ ասած՝ գաղտնազերծել է Փաշինյանի պլանը։
Ինչպես հայտնի է օրերս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Անադոլու» գործակալության խմբագիրների հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ թուրքական սցենարը։ Խոսելով Սիրիայում Թուրքիայի ու Ռուսաստանի համատեղ աշխատանքի օրինակով արցախյան հակամարտության կարգավորման հնարավորության մասին՝ թուրք նախարարը նշել է, որ այդ համատեքստում երկկողմ քննակումներ են անցկացվել ռուսական կողմի հետ։ «Մեր նախագահի կողմից Պուտինին առաջարկներ են արվել, նաև քննարկումներ են անցկացվել Լավրովի հետ, բայց այդ հակամարտությունը այդպես էլ իր լուծումը չի գտել ո՛չ երկկողմ, ո՛չ էլ բազմակողմ մակարդակներում։ Չկարգավորված հակամարտությունը միայն ոգեշնչում է Հայաստանին»,- ասել է Չավուշօղլուն, նա հավելել է, թե առաջարկել են Պուտինին այս հարցում աշխատել միասին, ինչպես Սիրիայում, բայց չի հաջողվել, Ռուսաստանն ասում է, որ պետք է դադարեցնել պատերազմը, հետո քննարկել հարցերը:

Ի՞նչ է առաջարկել Թուրքիան Ռուսաստանին, ինչպես Սիրիայում: Կոնկրետ ի՞նչ խոսակցություն է եղել Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ: Խոսքը վերաբերում է արցախյան հարցի համատեքստում քննարկումների համատեղ ձեւաչափ ստեղծելու՞ն , թե՞ ձեւաչափից բացի նաեւ բովանդակային կոնկրետ առաջարկների՝ որոշակի ազդեցության գոտիների եւ ընդհուպ ռազմական ներկայության բաժանումների վերաբերյալ: Այս մասին չեն մանրամասնում։ Մի բան փաստ է, որ այս հայտարարությամբ թուրք պաշտոնյան փաստել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հիմնական նպատակներից մեկը ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխումն է։ Իրենց այս մտադրությունները Բաքուն ու Անկարան չեն թաքցնում, պարբերաբար դժգոհում են ԵԱՀԿ Միսնկի խմբի գործունեությունից՝ անհաջող փորձեր կատարելով բանակցություններում ներգրավել Թուրքիային։
Արդյոք այդ սցենարը չէ պատճառը, որ բավականին կոշտ հայտարարություն է արել Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դիմելով հայ ժողովրդին եւ ասելով, որ Ֆրանսիան կխաղա իր դերը: Նա հայտարարել է, թե անընդունելի է Թուրքիայի միջամտությունը:
Մակրոնը իրավիճակը քննարկել է Պուտինի հետ, պատրաստվում է խոսել նաեւ Թրամփի հետ: Այսօր նաեւ համատեղ հայտարարություն է սպասվում։
Կրեմլի խոսնակ Պեսկովը սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ Մոսկվայի համար անընդունելի է Ադրբեջանին Թուրքիայի քաղաքական աջակցությունը: Պեսկովը նաեւ հայտարարել է, թե ռուս զինվորականները ուշադրությամբ հետեւում եւ ուսումնասիրում են ռազմական իրադրության զարգացումները, հավաքագրում եւ մանրամասն վերլուծում տեղեկատվությունը:

Անի Սահակյան

դիտվել է 7180 անգամ
Լրահոս
Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am