Բոլորը պետք է պայմանավորվեն բացառապես Ռուսաստանի հետ. Պուտինը սկսում է զայրանալ

Միջազգային հանրության համար արդեն ակնհայտ է, որ առաջին՝ Թուրքիան ներգրավված է ղարաբաղյան ներկայիս պատերազմում որպես ակտիվ կողմ, և երկրորդ, որ՝ Թուրքիայի միջոցով ղարաբաղյան պատերազմում են ներգրավել սիրիացի վարձկանները, որոնք արդեն հարցազրույցներ են տալիս մամուլին, խոստովանում այդ մասին:

Ահա, երեկ երեկոյան Մոսկվան արձագանքեց ստեղծված իրավիճակին:
Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխվող անօրինական զինված խմբավորումների գրոհայինների մասին հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ խորը մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ։

«Ըստ ստացվող հաղորդումների, անօրինական զինված խմբավորումների գրոհայիններ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, մասնավորապես, Սիրիայից ու Լիբիայից՝ նպատակ ունենալով անմիջականորեն մասնակցել ռազմական գործողություններին», - ասված է հաղորդագրությունում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, թե այս գործընթացը հակամարտության գոտում կհանգեցնի իրավիճակի է'լ ավելի սրացմանը և կստեղծի երկարաժամկետ սպառնալիք տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար. - «Կոչ ենք անում շահագրգիռ պետություններին գործուն միջոցներ ձեռնարկել, որպեսզի արգելվի օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների անթույլատրելի մասնակցությունը հակամարտությունում, և նրանց անմիջապես դուրս հանել տարածաշրջանից»։

Նկատենք, որ արևմտյան երեք հեղինակավոր լրատվականներ՝ Reuters-ը, The Guardian-ը և Times-ը, գրել էին, որ Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում: Այդ մասին հեղինակավոր լրատվականներին ասել էին հենց իրենք` Ադրբեջան ուղևորվող զինյալները:

Նրանք պատմել էին, որ իրենց նման շատ-շատերն են այդ պայմաններին համաձայնել, մեկն ասել է, թե ըստ իր տեղեկությունների՝ մոտ 1000 սիրիացի է մեկնելու Ադրբեջան, մյուսն ասել է` 700-1000: Իսկ երեկ արդեն BBC-ն հարցազրույց հրապարկեց սիրիացի վարձկանի հետ, որը նշել էր, որ անգամ չգիտեր, որ պետք է կռվի Ադրբեջանի կողմից, և հայտնվել է Ադրբեջանում, քանի որ 2000 դոլար են խոստացել:

2 օր առաջ Ալիևը ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքում էր սիրիացի վարձկանների գոյությունը, ժամեր անց միջազգային հեղինակավոր մամուլի միջոցները հրապարակեցին սիրիացի վարձկանների մասին տեղեկությունները: Այդ ամենին գումարվել է նաև Ռուսաստանի ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը:
Այսինքն՝ Բաքվի ու Անկարայի ստերն այլևս փաստ են:

Եթե այս ամենին էլ գումարում ենք Իրանի երեկվա հայտարարությունը՝ ապա կարող ենք ասել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի համար մեծ բարդություններ են ստեղծվում:
Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա ահաբեկչական խմբերին՝ իր հյուսիսային սահմանները վերածել Իրանի անվտանգությանն սպառնացող տարածքների՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն: «Կովկաս տեղափոխելով որոշ հակամարտություններ՝ պետք է սպասել ավելի մեծ ողբերգությունների, քան ղարաբաղյան հակամարտությունն է»,- ասել է նա։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը ղարաբաղյան հակամարտության շուրջ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի հետ: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Սպիտակ տնից հայտնել են` «զրույցի ընթացքում Օ՛ Բրայանը ընդգծել է լարվածությանն անհապաղ վերջ դնելու և երկխոսությունը վերսկսելու կարևորությունը»: Սա ԱՄՆ նախագահի խորհրդականի երկրորդ արձագանքն է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողություններին:
Հիմա պետք է սպասել Ռուսաստանի ու Իրանի կոնկրետ քայլերին:

Բոլորի համար, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար հստակ է, որ իրավիճակը ամեն վայրկյան կարող է դուրս գալ վերահսկողությունից և սա զուտ Արցախի համար կռիվ չէ: Այսօր պարզ է, որ Ռուսաստանն արդեն Արցախի թեմայով խոսելու է նաև Թուրքիայի հետ, իսկ միակ պետությունը, որը կարող է դադարեցնել պատերազմը՝ դա Ռուսաստանն է:

Այսինքն՝ թե՛ Արևմուտքը, թե Թուրքիան՝ այս տարածաշրջանում հետագա պայթյունը կանխելու համար վաղ թե ուշ՝ դիմելու են Ռուսաստանին:

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար պարզ է, որ Մոսկվան է այս դաշտում միակ խաղացողը: Իսկ, եթե արևմուտքը ցանկանա ներգրավվել խաղի մեջ՝ պետք է պայմանավորվի բացառապես Ռուսաստանի հետ, որն էլ ստեղծված իրավիճակում իր հերթին Թուրքիայի ու Իրանի ընդհանուր հայտարարի գալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 18715 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am