«Էրդողանական Թուրքիան՝ Հարավային Կովկասում». Համաշխարհային մամուլի անդրադարձը

Հարավային Կովկաս վերադարձած պատերազմի վերաբերյալ միջազգային մամուլի արձագանքը ժամ առ ժամ սկսում է մեծ թափով ծավալվել: Աշխարհի հեղինակավոր պարբերականները մատնացույց են անում Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնածավալ պատերազմում Թուրքիայի իշխանությունների էլ ավելի ապակայունացնող գործոնը։

Ղարաբաղյան հակամարտության նոր լարվածության մասին միջազգային մամուլի էջերում կարմիր թելի պես անցնում է Հարավային Կովկասում Թուրքիայի ախորժակը զսպելու անհրաժեշտությունը՝ եթե ընդհուպ դրա համար արևմտյան գերտերությունները ստիպված լինեն համագործակցել բազմաթիվ այլ հարցերում տարաձայնություններ ունեցող Մոսկվայի հետ: Հրապարակումներից հատվածներ է ներկայացնում «Ազատությունը»:

«Իրավիճակը փոխելու միակ դիվանագիտական ելքը՝ Թուրքիային ճնշելն է», - գրում է ղարաբաղյան հակամարտության հարցով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։

«Արևմուտքը ունի հնարավորություններ վերականգնելու հեղինակությունը և հայտարարելու իր մասին։ Սակայն որպեսզի մրցակիցները լուրջ ընդունեն իրեն, պետք է ավելին անի, քան «խորը մտահոգություններն» են։ Չէ՞ որ մրցակիցները շատ լավ հասկանում են, որ Արևմուտքը վճռականության այլ ոչ թե ուժի պակաս ունի»,- նկատում է բրիտանացի վերլուծաբանը, ով ավելի քան երեք տասնամյակ հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ գործընթացներին։ Դե Վաալի կարծիքով՝ տասնամյակներ անց Ղարաբաղում վերսկսված նոր պատերազմը երկու նոր հանգամանք ունի՝ «Էրդողանական Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում, որը աջակցում է Ադրբեջանին, և հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Վաշինգտոնի անտարբերությունը»:

Բրիտանացի քաղաքագետը հիշեցնում է, որ ժամանակին Ղարաբաղում հրադադարի կնքման հարցում հսկայական դերակատարություն ունեցած Միացյալ Նահանգները 27 տարի անց վերջին գերտերություններից էր, որը հանդես եկավ այնտեղ ստեղծված իրավիճակի կապակցությամբ հայտարարությամբ։ «Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ ԱՄՆ-ն այլևս չի զբաղվում տարածաշրջանային հակամարտությունների մարմամբ։ Ի վերջո, Ղարաբաղն արդեն երրորդ կոնֆլիկտային գոտին է՝ Լիբիայի ու Սիրիայի հետ մեկտեղ, որտեղ Թուրքիան բախվում է Ռուսաստանի հետ», - նշել է Դե Վաալը։

էրդողանը ղարաբաղյան հակամարտությունը օգտագործում է ներքին խնդիրներից ուշադրություն շեղելու նպատակով: Eurasianet պարբերականը թվարկում է Հարավային Կովկասում հակամարտություն հրահրելու Անկարայի քայլերն ու դրանց դրդապատճառները: «Կովկասում խոշորագույն տնտեսական ուժ հանդիսացող Թուրքիան վերջին ամիսներին լիովին աջակցում էր Ադրբեջանին, Անկարայի ռազմական հռետորաբանությունն ու թուրք-ադրբեջանական զորավարժությունները պատերազմի պատրաստվելու մասին էին խոսում», - գրում է հոդվածի հեղինակը և հավելում, - «Էրդողանը հակամարտությունն օգտագործում է ազգայնականների շրջանում իր հեղինակությունը ամրապնդելու և իր երկրի ներսում մշտական տնտեսական ճգնաժամից ուշադրությունը շեղելու նպատակով՝ հաշվի առնելով նաև Հայաստանի նկատմամբ երկրում լայնորեն տարածված թշնամանքն ու Ադրբեջանի հետ պատմական կապերը»։
Անկարայի մտադրությունները կարող են հանգեցնել հակառակ արդյունքների, որոնք Թուրքիային չեն ուրախացնի, գրում է թուրք հեղինակավոր փորձագետներից մեկը՝ Յուսուֆ Քարաթաշը Evrensel պարբերականում և հարց է հնչեցնում՝ ինչո՞ւ ղարաբաղյան խնդիրը, որը գոյություն ունի ավելի քան երեք տասնամյակ, սրվեց հենց այսօր։ Նրա կարծիքով՝ դրանում մեծ դերակատարություն ունի Էրդողանը, որը Բաքվին հրահրում է ակտիվ ռազմական գործողությունների, այդ կերպ փորձելով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Թուրք փորձագետը, սակայն, ենթադրում է, որ Անկարայի մտադրությունները կարող են հանգեցնել հակառակ արդյունքների, որոնք Թուրքիային չեն ուրախացնի։

«Ադրբեջանին աջակցելու Թուրքիայի հայտարարությունները լոկ հռետորաբանություն չեն», - գրում է ամերիկյան Bloomberg թերթը՝ հիշեցնելով անցյալ ամիս երկու երկրների համատեղ զորավարժությունների մասին։ «Թուրքական ուժերը Ադրբեջանի ռազմակայանում ներկայություն ունեն և հասանելիություն՝ օդային ռազմաբազային։ Էրդողանը խոստացել է թարմացնել Ադրբեջանի ռազմական տեխնիկան և նորով զինել, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով», - նշել է թերթը։

Չի կարելի բացառել ոչինչ, եթե գործ ունեք անողոք քաղաքական գործիչների հետ, ինչպիսիք Ալիևը, Պուտինը և Էրդողանն են: Բրիտանական Spectator-ը պատմում է․ «Հայկական պաշտպանական դիրքերի վրա լայնածավալ հարձակումից հետո երկու երկրները զինված ուժերի մոբիլիզացիա են սկսել։ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն իրենց կանխատեսելի են դրսևորում՝ «խորը մտահոգություն» են հայտնում։ Առավել վճռական են գործում Թուրքիան և Ռուսաստանը»,- նկատում է հոդվածի հեղինակը շարունակելով, - «Հայաստանի կողմից հիմարություն կլիներ բացառել թուրքական ռազմական միջամտությունը, հատկապես հիմա, երբ արդեն թուրքական անօդաչու թռչող սարքեր են նկատվում իր արևմտյան սահմաններին։ Իհարկե, եթե գործ ունեք նման ռեակցիոն և անողոք քաղաքական գործիչների հետ ինչպիսիք Ալիևը, Պուտինը և Էրդողանն են, հիմարություն կլիներ բացառել առհասարակ որևէ բան»։

Թուրքիայի և Ռուսաստանի առճակատման սցենարը օդում սավառնում էր երկար տարիներ: Խորվաթական Advance պարբերականը նկատում է, որ եթե առաջիկայում լարվածությունը չթուլանա, ապա առճակատման մեջ կներքաշվեն Թուրքիան և Ռուսաստանը՝ այդ սցենարը օդում սավառնում է արդեն երկար տարիներ։ Արևմտյան ուժերը, որոնքը շատ մտահոգված են Մոսկվայի և Անկարայի չափազանց մտերիմ հարաբերություններով, այդ զարգացումները գուցե և շահեկան համարեն, սակայն ավելի շատ Միացյալ Նահանգների համար, բայց ոչ Եվրոպայի, քանի որ այդ դեպքում Եվրոպայի համար Ռուսաստանից էներգետիկ կախվածության վտանգը ավելի կմեծանա։

«Եվ կրկին էրդողանը», գրում է գերմանական Der Spiegel պարբերականը՝ փորձելով պարզել, թե ինչ մտադրություններ ունի Թուրքիայի առաջնորդը՝ հայ-ադրբեջանական ռազմական բախումներին միջամտելով։ «Ամռանը Թուրքիան Ադրբեջանում զորավարժություններ անցկացրեց, դրանք ընկալվեցին որպես Հայաստանին ուղղված նախազգուշացում։ Չի կարելի բացառել, որ ռազմական տեխնիկայի և զորքի մի մասը դեռևս Ադրբեջանում է», - գրում է հեղինակավոր թերթը և հավելում, - «Վերջին տարիներին Էրդողանի ղեկավարությամբ թուրքական արտաքին քաղաքականությունը ավելի ու ավելի ագրեսիվ էր դառնում։ Դա կարելի է տեսնել Սիրիայում, Լիբիայում կամ Միջերկրական ծովի արևմտյան ափին։ Այժմ Անկարան առավել ակտիվ է միջամտում Կովկասում ստեղծված իրավիճակին»:

Թուրքիան խարխլում կովկասյան լեռնային տարածաշրջանում փխրուն հավասարակշռությունը, նկատում է Financial Times-ը: «Ամեն անգամ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի տարածքների պատճառով մարտական գործողություններ էին բռնկվում, Մոսկվայի պահանջով երկու հետխորհրդային պետությունները նստում էին բանակցությունների սեղանի շուրջ, սակայն այս անգամ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունները դադարեցնելու Ռուսաստանի կոչերը դեռևս անուշադրության են մատնվում, մասամբ՝ Թուրքիայի պատճառով, որը կովկասյան լեռնային տարածաշրջանում խարխլեց փխրուն հավասարակշռությունը», - գրում է բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը։

«Ադրբեջանի միջոցով Թուրքիայի աճող ներկայությունը Հարավային Կովկասում փաստ է, որը դուր չի գալիս Ռուսաստանին։ Ռուսական և թուրքական շահերն այստեղ ավելի շատ են բախվում, քան որևէ այլ տեղ։ Պուտինը և Էրդողանը երբեք իսկական դաշնակիցներ չեն եղել և երբեք չեն լինի», - Քարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի վերլուծական բաժնի ղեկավար Դմիտրի Թրենինի խոսքերն է մեջբերում բրիտանական պարբերականը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3064 անգամ
Լրահոս
Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Բաքվում դատապարտել են Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Լազարյան ակումբը Китайская армия представила первое в мире микроволновое оружие, с помощью которого можно нарушить работу спутниковой группировки Starlink Трамп поговорил со Стармером по поводу передачи Британией острова Диего-Гарсия Маврикию Խոշոր վթար՝ Վարդանաշեն-Նորապատ ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է «Իսկ հետո արդեն երեկոյան, մորս հետ։ Ուղղակի լռություն։ Քար, ճնշող լռություն…». Գեղամ Մանուկյան Մահվան ելքով 85 ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի տիկնոջ անունից նամակ է հանձնվել ԵԽ մարդու իրավունքների հանձակատարին 1 միլիարդ դրամից ավելի դրամաշնորհ՝ ԲՏԱ նախարարության նորածին հոգեզավակին Նիկոլ Փաշինյանը անձամբ կասեցրել է Հյուսիս-հարավ երկաթուղու պրոյեկտը․ Զուրաբյան Ադրբեջանում հայ քրիստոնյա գերիների նկատմամբ «դատավճիռները» նաև Հայաստանի ապագայի համար են սպառնալիք Բաքուն ՀՀ իշխանության մեղսակցությամբ դատապարտեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ ՀՅԴ Բյուրո Հայտնի է՝ երբ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են. Արցախի պետնախարար Արցախի ինքնորոշումը դիտարկվեց որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն․ Դանիելյան Ինձ պետք ա, որ իմ երկիրը զարգանա. իմ որդին՝ Հովհաննեսը, ոչ ցանկություն, ոչ էլ իրավունք ունի պատգամավոր դառնալ. Գագիկ Ծառուկյան Ադրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու. «Հայաքվե» Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ անունից նամակ է հանձնվել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Ալիևը անասելի հաճույք է ստանում հայ ժողովրդին նսեմացնելուց Փաշինյանը մրցանակ ստացավ, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ ցմահ դատավճիռներ Եղբայրության մրցանակ՝ եղբայրների ցմահ աքսորի համար Պետական մարմինների հակաօրինական ու հակասահմանադրական միջամտությունը սպառնալիք է Եկեղեցու ինքնիշխանությանը. Մասյացոտնի թեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am