Ինչո՞ւ է Վրաստանն այդքան վախենում հայերին դեղորայք ուղարկելուց

Թուրքիայի գործուն աջակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան տարածաշրջանում ուժերի հարաբերակցության ճշգրտման կոնֆլիկտ է։

Թուրքիան ակնհայտորեն փորձում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում և այդ նպատակով ստանձնել է իր եղբայրական Ադրբեջանի հովանավորյալի դերը։ Արցախը ետ բերելու օպերացիայի պլանավորումը ուղղված է ոչ միայն հայկական երկու պետությունների դեմ, այլ նաև տարածաշրջանում գլխավոր դերակատար դառնալու հստակ ուղերձ է՝ բնականաբար ի հաշիվ Ռուսաստանի ազդեցության նվազման։ Վստահաբար կարելի է ասել, որ Էրդողան-Ալիև տանդեմի տարածաշրջանային օպերացիան ձախողվելու է, թերևս արդեն ձախողված է երկու պարզ պատճառով։ Առաջին՝ հայկական զինված ուժերը թույլ չեն տալու ադրբեջանա - թուրքական ագրեսիան ռազմական հաջողված ելք ունենա․ նրանց հաշվարկները, Սիրիայից բերված վարձկանների, ադրբեջանական զինուժի և իսրայելական զենքի հետ կապված, սխալ են դուրս գալու։ Պատերազմական գործողությունների անցած մի քանի օրերն արդեն իսկ ապացուցել են, որ հայկական զինուժը Արցախի և Հայաստանի պաշտպանության խնդիրը լուծում է բարձր պատրաստվածությամբ և խոշոր հաշվով ի վիճակի է դիմակայել ագրեսիային։ Երկրորդ՝ տարածաշրջանային խոշորագույն խաղացող Ռուսաստանը թույլ չի տա, որ իր միակ ռազմաբազայի հարևանությամբ Թուրքիան ստանձնի Հարավային Կովկասի քաղաքական լիդերի դերը, առավել ևս, որ այդ հարցում նա ունի նաև տարածաշրջանի մյուս խոշոր պետության՝ Իրանի աջակցությունը։

Նման բարդ ու խառը իրավիճակում բավականին դիտարժան է մեր դարավոր հարևանի՝ Վրաստանի վարքագիծը, որը Հայաստանի բարեկամ երկիրն է։ Վրաստանն արդեն հայտարարել է, որ Արցախի հարցում պահպանելու է չեզոքություն և պատրաստ է աջակցել կողմերի հաշտությանն ու Թբիլիսիում նախաձեռնել կողմերի հանդիպումը։ Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած տնտեսական հարաբերությունները՝ պաշտոնական Թբիլիսիի չեզոքությունը հասկանալի է, սակայն իրականում Վրաստանի պահվածքը ավելի պրոթուրքական է, քան թե չեզոք կամ պրոհայկական։ Տեղական և միջազգային մամուլը համառորեն տեղեկություններ է հրապարակում, որ Թուրքիան Ադրբեջանին զենք է մատակարարում Վրաստանի տարածքով, մինչդեռ Վրաստանը թույլ չէր տվել, որ Ռուսաստանից Հայաստան բերվող զենքը անցնի Վրաստանի տարածքով։ Ի վերջո, զենքը Հայաստան է բերվել Իրանի տարածքով։

Ավելին՝ Վրաստանը ջավախահայերի ուղարկած հումանիտար օգնությունն անգամ չէր ուզում թույլ տալ, որ անցնի հայ-վրացական սահմանով՝ պատճառաբանելով, թե դա կարող է դիտարկվել իրբրև միջպետական օգնություն Վրաստանի կողմից։ Թույլ չեն տալիս նաև ջավախքցի կամավորականների մուտքը, որոնք պատրաստ են գալ և մասնակցել Արցախի պաշտպանությանը։ Սա այն դեպքում, երբ բեռնատարների մեջ ընդամենը սնունդ և դեղորայք էր, իսկ Ջավախքի հայերը այդ ամենը ձեռք էին բերել սեփական միջոցներով ու ՌԴ-ում աշխատող ջավախքցի գործարարների աջակցությամբ։ Ի պատասխան՝ Ջավախքի հայերը Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում փակել էին վրաց-թուրքական սահմանը և սպառնում էին թույլ չտալ, որ թուրքական բեռնատարները, որոնցով, հնարավոր է անգամ, որ զենք են մատակարարում Ադրբեջանին, մտնեն Վրաստան։ Խնդիրն այժմ մասամբ լուծված է, հումանիտար օգնությունն արդեն հասել է Արցախ, բանակցություններ են ընթանում կամավորների մուտքի թույլտվության և ընդհանրապես Բավրայի մաքսկաետի բացման ուղղությամբ, որը արդեն մի քանի ամիս է, ինչ փակ է անգամ բեռնափոխադրումների համար՝ պայմանավորված համավարակով։
Հետարքրքիր է, թե ինչու է բարեկամ Վրաստանն այդքան վախենում դարավոր բարեկամ ու հարևան Հայաստանին հումանիտար օգնություն տրամադրելուց։ Ինչո՞ւ է խուսափում հենց պետության հաշվին դեղորայք ուղարկել Հայաստան և Արցախ, եթե դրա կարիքը կա։ Դեղն էլ հո զե՞նք չի, որ պաշտոնական Անկարայի հետ Թբիլիսին խնդիր ունենա։ Կամ ի՞նչ է նշանակում փակ պահել Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող ցամաքային կարևոր ճանապարհը՝ Բավրայի անցակետը, և խոչընդոտներ ստեղծել Հայաստանի ու հայերով բնակեցված Ջավախքի համար։ Որքան էլ որ այս պահին Վրաստանը Թուրքիայի հետ իր շահերն ունի, միևնույնն է, կա հիմնավոր մի խնդիր, որ ամեն դեպքում պետք է հաշվի առնի և ըստ այդմ դրսևորի իր հիմնական վարքագիծը։ Եթե Թուրքիան կարողանա ճնշել Հարավային Կովկասի առաջին քրիստոնյա երկրին՝ Հայաստանին, ապա հաջորդաբար անպայման գալու է նաև մյուս քրիստոնյա երկրի՝ Վրաստանի հերթը։ Թբիլիսին արդեն շրջապատված է թուրքաբնակ բնակավայրերով, Վրաստանի ամենախոշոր տուրիստական քաղաքում՝ Բաթումում, մեծ մասամբ թուրքեր են ապրում։ Եվ ընդհանրապես թուրքական գործոնը Վրաստանում գնալով ավելի ազդեցիկ է դառնում։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4799 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am