4 օր՝ թուրք-ադրբեջանական կեղծիքների հեղեղի մեջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հարցազրույց տվեցին «Россия-1» հեռուստաալիքի՝ «60 минут» հաղորդմանը:
Փաշինյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանն արդեն ուղղակիորեն ռմբակոծում էր Հայաստանի Հանրապետության գյուղերը: Իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի զինված ուժերն սկսել են լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Լեռնային Ղարաբաղի դեմ:

Նա խոսեց Թուրքիայի մասնակցության մասին՝ նշելով, որ հավաստի տեղեկատվության համաձայն՝ ռազմական հրահանգիչներ և բարձրաստիճան զինվորականներ են հիմա գտնվում Ադրբեջանի հրամանատարական կետերում, և որոշ տեղերում նրանք նույնիսկ ղեկավարում են ռազմական գործողությունները: «Եվս մեկ շատ կարևոր հանգամանք՝ միջազգային մամուլում արդեն բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Թուրքիան վարձկաններ է հավաքագրում Սիրիայի տարածքում և նրանց տեղափոխում է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու նպատակով»:

Ապա գալով՝ տեղեկատվությանը, որ թուրքական F-16 կործանիչը խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչը, Փաշինյանը հավելեց. «Ակնհայտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղի հայերը գտնվում են Թուրքիայի անմիջական սպառնալիքի ներքո: Մեր տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան առիթ է փնտրում այս հակամարտության մեջ ավելի լայնամասշտաբ ներգրավման համար, և նրանք առիթ են փնտրում, որպեսզի իրենց զորքերը մտցնեն Նախիջևան: Դա ադրբեջանական անկլավ է, որը սահմանակից է Թուրքիային, Հայաստանին և Իրանին, չնայած արդեն տեղեկություններ կան, որ այնտեղ արդեն առկա են թուրքական բանակի որոշ ստորաբաժանումներ: Ընդհանրապես այդտեղ որևէ գաղտնիք չկա, որովհետև օգոստոսից թուրքական զորքերն արդեն գտնվում են Ադրբեջանում: Նրանք համատեղ ռազմական զորավարժություններ էին սկսել, և այս պատերազմն սկսեց որպես այդ ռազմական զորավարժությունների շարունակություն:

Այնուհետև, Փաշինյանը ներկայիս պատերազմը դիտարկեց ավելի լայն շրջանակով. «Ինչպես գիտեք, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այն տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, և հայ ժողովուրդն այդ ցեղասպանության զոհը դարձավ: Այդ պատճառով մենք բոլորս դա ընկալում ենք որպես էքզիստենցիալ սպառնալիք մեր ժողովրդի համար, փաստացի որպես հայ ժողովրդին հայտարարված պատերազմ, և մեր ժողովուրդը հիմա ուղղակի հարկադրված է օգտագործել ինքնապաշտպանության իր իրավունքը: Ի՞նչ կարելի է անել: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և ագրեսիան, դատապարտի Թուրքիայի գործողությունները և պահանջի, որպեսզի Թուրքիան ընդհանրապես դուրս գա այս տարածաշրջանից, քանի որ Թուրքիայի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում որևէ լավ բան չի խոստանում: Դա կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի և ռազմական գործողությունների, այս պատերազմի մասշտաբների ընդլայնման: Եվ հիմա միջազգային հանրությունը պետք է կոնկրետ ջանքեր գործադրի, որպեսզի ստիպի Թուրքիային դուրս գալ Հարավային Կովկասից և ստիպի Ադրբեջանին դադարեցնել ագրեսիան, ռազմական գործողությունները»:

Բոլոր պայմանավորվածությունները ջնջվա՞ծ են թե՞ դեռ հնարավոր է դրանցով առաջ շարժվել, հարցին Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ինչ վերաբերում է կոնկրետ բանակցություններին, դրա համար պետք է համապատասխան մթնոլորտ ունենալ: Շատ դժվար է խոսել բանակցությունների և հատկապես դրանց բովանդակության մասին, երբ կոնկրետ ռազմական գործողություններ են ընթանում: Նախ և առաջ պետք է դադարեցնել բռնությունը, և պետք է արձանագրել և Ադրբեջանը պետք է ընդունի այն բանաձևը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Այս պատերազմը զրոյից չի սկսել: Երկար ժամանակ շարունակ Ադրբեջանի կառավարությունը զարգացնում է հայերի նկատմամբ ատելության հռետորաբանություն և երկար ժամանակ սպառնում է, որ ի հեճուկս միջազգային կոչերի՝ պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով»:
Նույն հաղորդմանը հարցազրույց տվեց նաև Ալիևը, որի խոսքն անգամ ռուս փորձագետներն ավելի ուշ գնահատեցին՝ թեև «դիվանագիտորեն նախապատրաստված», սակայն՝ «կեղծիքներով լի»:

Ալիևը կրկին Հայաստանին մեղադրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները խափանելու համար՝ հայտարարելով, թե Նա կրկին հիշեց Փաշինյանի հայտարարությունը՝ «Ղարաբաղը Հայաստան է»: Ըստ նրա՝ նշանակում է՝ «Հայաստանը գիտակցաբար խափանում է բանակցային գործընթացը, առաջ է քաշում անընդունելի պահանջներ»: Այնուհետև Ալիևն անցավ կեղծիքների տարափին, նշելով, թե՝ «հուլիսին 12-ին և սեպտեմբերի 27-ին Հայաստանն է սադրանքի դիմել»՝ իբր նախահարձակ լինելով։

Այսպես, Հայաստանը գործ ունի ոչ միայն թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետ, այլև դիվանագիտական ճակատում Բաքու-Անկարա կեղծիքների հեղեղի հետ: Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներն արդեն 4 օր է հանդես են գալիս սուտ տեղեկություններով ու հերքումներով:

Սա մարտահրավեր է, որին հայկական դիվանագիտությունը համարժեք արձագանք պետք է տա՝ աշխատելով միջազգային հանրության, օտարերկրյա մամուլի, փորձագետների, քաղաքական գործիչների հետ օր ու գիշեր:

Հայկական դիվանագիտության աշխատանքը նմանապես կարևոր է այն կռվին, որը տանում է հայ զինվորն այսօր ռազմի դաշտում: Ռազմաճակատում և դիվանագիտական ճակատում հաջողությունները պետք է զուգահեռ լինեն՝ մեկը մյուսին լրացնեն, որպեսզի հաղթանակը լիարժեք լինի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2817 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am