Ճաշից հետո՝մանանեխ, կռվից հետո՝ կամավոր

Այնպիսի օրեր ենք ապրում, որ առանց լյուստրացիայի ջրի երես են դուրս գալիս վայ-հայրենասերները, նրանք, որոնք հայրենիքը սիրում էին քանի դեռ իշխանության գլխին Սերժ Սարգսյանն էր, նրանք կենաց-մահու կռիվ էին տալիս հայրենիքի մազին դիպչող իշխանությունների դեմ ու ապրիլյան պատերազմից հետո խոստանում, որ հետ են բերելու կորցված տարածքները: Իսկ մեր օրերում, երբ մի քանի օր է երկիրը պատերազմական վիճակում է, այդ մարդիկ ասես ընդհատակ են անցել, ձայնները դուրս չի գալիս:Այո, գուշակեցիք,խոսքը Ժիրայր Սեֆիլյանի եւ իր ահաբեկչական խմբավորման՝ Սասնա ծռերի մասին է:

Շուշիի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմի կրած 800 հեկտար տարածքային կորստի փաստը դարձրել էր նախկին իշխանության դեմ պայքարի հիմնական քարոզչական փատարկներից մեկը:
Ժիրայր Սեֆիլյանը եւ «ծռերը» 2016-ին եւ դրանից հետո հայտարարում էին, թե իրենք հենց այդ պահին էլ կազմ-պատրաստ էին իրենց ուժերով ազատագրել զիջած դիրքը՝ «Լելե Թեփե» -ն, բայց այդ ժամանակվա իշխանությունը, Սերժ Սարգսյանը չեն թողնում:

Մի քանի օր է Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների համար «800 հեկտարի» մասով իրենց ասածները կյանքի կոչելու ռեալ հնարավորություն է առաջացել: Արցախում պատերազմ է, կենաց-մահու մարտեր են մղվում

Սերժ Սարգսյանն էլ չկա, որ արգելի Սեֆիլյանին գնալ, վերադարձնել կորցրած հեկտարները, բայց Սեֆիլյանը չկա ու չկա: Ողջ երկրում
ազատամարտի վետերանները, անցած 15-20 տարիներին Հայոց բանակում իրենց քաղաքացիական պարտքը պատվով կատարած տղաները, զորակոչի կամ հավաքի կոչերի չսպասելով, կազմակերպված հավաքվում ու մեկնում են ռազմաճակատ, իսկ Սեֆիլյանը չկա ու չկա: Նա հայտնվեց միայն երեկ, այն էլ ֆեյսբուքում եւ հայտարարեց, որ կամավորների ցուցակագրում են սկսում: Սա այն այն բանից հետո, երբ ողջ ֆեյսբուքում նրանց նկատմամբ «հետախուզում» էր հայտարարվել:
Մի վիճակում, երբ արդեն պետական մակարդակով ռազմական դրություն է հայտարարված և ընդհանուր զորահավաք, «ցուցակագրում սկսելը» ամենաքիչը տարօրինակ տպավորություն է թողնում, եթե չասենք՝ ճաշից հետո մանանեխի, կամ Զատիկից հետո կարմիր հավկիթի:

Անի Սահակյան

դիտվել է 4874 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am