Ինչու Հայաստանն իրականում չի դիմում ՀԱՊԿ-ին

Ադրբեջանական զինուժն այսօր կրակ բացեց նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվեց Վարդենիսի տարածաշրջանը։ Վարդենիսում թշնամու ԱԹՍ հարվածից քաղաքացիական ավտոբուս է այրվել։ Ունենք մեկ զոհ քաղաքացիական անձանց շրջանում: Հրետանակոծության տակ վերցվեցին հայկական գյուղեր: Չնայած դրան Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին: «Անկախ նրանից ՝ այժմ հայտարարություն կա ՀԱՊԿ-ի հետ կապվելու հնարավորության մասին, թե ոչ, մենք այդ հնարավորությունն ունենք: Մենք այժմ քննարկում ենք այս հարցն իրավիճակի զարգացման հետ կապված, երկրի ղեկավարությունն է քննարկում», – «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողոնյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն ՝ մասնակիցներից մեկի նկատմամբ ագրեսիան մյուս անդամները գնահատում են որպես հարձակում ՀԱՊԿ բոլոր պետությունների վրա եւ գործողություններ ձեռնարկում, սակայն հարձակման ենթարկված կողմը պետք է դիմի այդ հարցով:
ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ Մշտական խորհրդի սեպտեմբերի 29-ի նիստի ընթացքում ընդգծել է, որ Երևանը կօգտագործի կազմակերպության մեխանիզմները, եթե հակամարտության ընդլայնումը սպառնա հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Ըստ նրա, Ադրբեջանի անվերապահ աջակցությունը Թուրքիայից «նպաստում է իրավիճակի հետագա ապակայունացմանը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և լուրջ սպառնալիք է»: Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը ՀԱՊԿ շրջանակներում խորը վերլուծության թեմա է:
Որ Հայաստանը պետք է իր սահմաններին թույլ տրված ոտնձգության հարցով պետք է դիմի ՀԱՊԿ-ին, Հայաստանի քաղաքական շրջանակներում կա գերիշխող կարծիք, եւ դրա շահառուները կարծում են, որ չի կարելի երկիրը մինչեւ վերջ արնաքամ անել, որ մենք չունենք այդքան ռեսուրս ու այդ ճանապարհով պետք է կանգնեցնել այս իրավիճակը, բացի այդ ապացուցել աշխարհին, որ Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություն է կատարվել: Քանզի ՀԱՊԿ դիմելու համար պաշտոնական Երեւանը պետք է փաստեր ներկայացնի, կարողանա ապացուցել, որ օրինակ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուսը տրաքացրել են մեր հակառակորդերը: Ռուսաստանի օգնությանը դիմելու հրամայականի մասին այսօր խոսեց նաև առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը.«Հայկական կողմի համար պահի հրամայականը` ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու առանց տարածքային կորուստների պատերազմի դադարեցումն է, բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը»,- հայտարարեց նա: Թե ինչու Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, տարբեր վարկածներ են քննարկվում: Առաջինը, որ ըստ էության հայկական կողմը չունի բավարար եւ արժանահավատ փաստեր, երկրորդ՝ այդ հարցում քաղաքական էլիտան զիջում է ռազմական ղեկավարությանը, ովքեր կարծում են, որ կիսատ մնացած կռիվ ունեն եւ պետք է այն ավարտին հասցնել, քանզի միայն այդ ճանապարհով է հնարավոր վերջ տալ այս խնդրին, բանն այն է, որ Ռուսաստանի միջամտության պարագայում հնարավոր է դադարեցվեն Արցախում ընթացող թեժ մարտերը , իսկ հայկական կողմը ցանկանում է հնարավորինս հաղթանակած դուրս գալ այս պատերազմից, որը հետագա բանակցությունների համար հզոր ֆունդամենտ է հանդիսանալու, իսկ երրորդ վարկածով՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պարզապես առաջ է մղում իր հակառուսական քաղաքականությունը եւ տուրք տալով արեւմտյան ուժերին չի դիմում ՀԱՊԿ-ին:

Անի Սահակյան

դիտվել է 2367 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am