Փետրվարի 11-ին կառավարության նիստի ընթացքում պետք է քննարկվեր ու հաստատվեր նոր ատոմակայանի կառուցման ծրագիրն ու կառուցման պլանի ժամանակացույցը, բայց հարցը հանվեց օրակարգից:
Այս առնչությամբ Կանաչների միության նախահգահ Հակոբ Սանասարյանը նկատում է, որ նոր ատոմակայանին վերաբերող հարցերը չեն քննարկվել փետրվարի 11-ի՝ կառավարության նիստի ժամանակ,սակայն դա դեռ չի նշանակում, որ դրա կառուցման հարցը առկախված է կամ կասկածելի:
Հակոբ Սանասարյանը նշեց, որ այսպիսի օբյեկտ կառուցելիս առաջ հարկ է նախ ուսումնասիրություններ կատարել ու հասկանալ՝ արդյո՞ք կարելի է տվյալ տարածքում կառուցել ատոմակայան:
«Մենք արդեն իսկ մի վատ փորձ ունեցել ենք: Այս ատոմակայանը որ կառուցվել է, բազմաթիվ նորմատիվներ են խախտվել: Բայց, ցավոք, ԱԺ-ն որոշում է ընդունել, որ պետք է կառուցվի ատոմակայան: Ատոմակայանի տեղի ընտրությունն ընտրելիս կարևոր է մի հանգամանք. սեյսմիկությունը պետք է ցածր լինի՝ զրոյականին մոտ: Բայց մեր ատոմակայանի տարածքում ոչ միայն սեյսմիկությունն է վտանգավոր, այլև այդ տարածքում կան մի շարք հանգած հրաբուխներ», -ընդգծեց Հակոբ Սանասարյանը:
Կանաչների միության նախագահը շեշտեց, որ մեր երկրի սեյսմիկ նկարագիրն ընդհանրապես թույլ չի տալիս այստեղ ատոմակայաններ կառուցել:
«Խորհրդային տարիներին, երբ կառուցվել է մեր ատոմակայանը, կեղծվել են ուսումնասիրությունների արդյունքները: Կարելի է ասել, որ ատոմակայանի կառուցման համար ընտրվել է մի վայր, որը վատթարագույնն է այս պարագայում: Այս գոտին սեյսմակայունության առումով անհուսալի է: Խիտ բնակեցված տարածքներում չի կարելի ատոմակայան կառուցել: Հիմա ատոմակայանը կոչվում է հայկական ատոմակայան, իսկ այս նորը, որ պիտի կառուցվի, ըստ էության, լինելու է անհատների ատոմակայանը, քանի որ ֆինանսական միջոցներն անհատներն են տրամադրելու»:
Բանախոսը նշեց, որ երկրորդ էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետ է սահմանվել մինչև 2019 թվականը: Սակայն դրա շահագործման վերջնաժամկետը ձգձգելը հղի է վտանգներով:
«Ռեակտորների կայությունն ու ապահովությունը տարեցտարի նվազում է: Էներգաբլոկը երկարատև շահագործելը վտանգավոր է»,-եզրափակեց Հակոբ Սանասարյանը»:
Աստղիկ Ավագյան
Մանրամասները՝ տեսանյութում
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը