«Այս պատերազմն իր անունն ունի՝ Թուրքիան՝ ընդդեմ ազատ աշխարհի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց իսրայելցի քաղաքական գործիչ Ավիգդոր էսկինը: Ինչպես հայտնի է, Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման առաջին օրերից միջազգային հանրությունն ակտիվորեն արձագանքում է դեպքերին, դատապարտում Ադրբեջանի գործողությունները:
Եվ ահա, միևնույն ժամանակ տարբեր տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, թե Իսրայելն այս պատերազմում կանգնած է Ադրբեջանի կողքին: Սակայն ռուս քաղաքական գործիչը մեզ հետ զրույցում այլ տեսակետ արտահայտեց. «Իսրայելը ոչ մի կերպ չի խառնվելու այս կոնֆլիկտին: Մի կողմից՝ Երուսաղեմը կապված է Բաքվի հետ նավթի գնման և զենքի վաճառքի մասով, մյուս կողմից էլ՝ մենք անհանգստացած ենք Թուրքիայի միջամտությամբ, որը մեր ռազմավարական թշնամին է: Այդ պատճառով էլ պետք չէ սպասել որեէ միջամտության Իսրայելի կողմից»,- հավելեց նա:
Միևնույն ժամանակ, խոսելով Ռուսաստանի Դաշնության արձագանքի և արդեն հայկական կողմի ուղղությամբ կրակոցների մասին՝ էսկինը նկատեց. «Թուրքիան արդեն խառնվել է: Նրանց միջամտությունն ավելին է, քան հարյուրավոր վարձկանների, գրոհայինների միանալը: Հայաստանը կարող է միջազգային կազմակերպության միջոցով տարածաշրջան տեխնիկայի մատակարարման արգելք սահմանել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը