Ռուսաստանը թույլ չի տա, որ Հայաստանը «հոշոտվի» ադրբեջանաթուրքական հրոսակախմբի կողմից.Միհրանյան (video)
Իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը կապված են տարբեր կապերով, որոնք տարբեր ժամանակահատվածում Հայաստանի հետ ունեցել են խնդիրներ՝ ամեն մեկն իր հարցով: Այս մասին «Արմնյուզ» ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ռուսաստանաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն՝ անդրադառնալով երեկ վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել:
Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը:
Ըստ քաղաքագետի՝ այսօրվա ադրբեջանական իշխանությունը բռնապետական է և ունի շատ կասկածելի լեգիտիմություն. «Այն, ինչ երկու ամիս առաջ կատարվեց Տավուշում, մեծ հարված էր առանց այն էլ Ալիևի խախուդ իշխանությանը:
Հերիք չի Արցախն են կորցրել, երկու ամիս առաջ էլ Տավուշում նվաստացան»:
Անդրանիկ Միհրանյանի դիտարկմամբ՝ այդուհանդերձ հայկական կողմը պետք է ավելի զուսպ իրեն դրսևորեր այդ հաղթանակից հետո. «Մեր հաղթանակը տոնելը մեծ դժգոհություն առաջացրեց ադրբեջանցիների մոտ, ովքեր մեղադրում էին Ալիևին, որ վերջինս միայն մեծ-մեծ խոսել գիտի, բայց ոչ գործել»:
Քաղաքագետը համոզված է՝ այսօր ընթացող մարտերը արցախաադրբեջանական սահմանին Տավուշյան դեպքերի պատասխանն են Ալիևի կողմից. «Ալիևը պետք է իր հասարակության առաջ իր երեսը մաքրեր, որպեսզի իր ժողովրդին նայելու հնարավորություն ունենար»: