Պուտինը որոշել է հատուցել հայ ժողովրդին՝ 2018 թվականի թավշյա հեղափոխության համար

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն հայտարարել է, որ այս պահին դեռ քաղաքական, կոմպրոմիսային զինադադարի հնարավորությունները չի տեսնում։ Նա նաև նշել է, որ մարտական գործողությունները են ընթանում շփման գծի ողջ երկայնքով։ Մեր բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է փայլուն կերպով, և մենք պարտադրված ենք հաղթել, բայց խաղաղությունը մնում է առաջնային խնդիր։
ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին: Ըստ հետախուզության տվյալիների' Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։

Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։
Հայտնի է նաև, որ Թուրքիան և Իսրայելը Ադրբեջանին անընդհատ սպառազինություններ են մատակարարում՝ օգտագործելով հարևան Վրաստանի տարածքը: Մինչդեռ Վրաստանը ջավխքահայերի՝ Արցախի համար նախատեսված հումանիտար օգնության մուտքը Հայաստան մի քանի ժամ թույլ չէր տալիս։
Համաշխարհային հանրությունը առայժմ սահմանափակվում է կողմերին ուղղված կոչերով, որոնք որևէ նշանակություն չունեն խաղաղության ձեռքբերման համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկներից ԱՄՆ պրեզիդենտ Թրամփը ընդամենը հայտարարեց, որ իրենք տարածաշրջանում լավ հարաբերություններ ունեն և հույս ունեն ռազմական գործողություններն արագ կընդհատվեն։ Կոնկրետություն չէր պարունակում նաև մյուս համանախագահող երկրի ՝Ֆրանսիայի նախագահի արձագանքը։
Մեր տարածաշրջանում ամեազդեցիկ խաղացողը Ռուսաստանն է և սա որպես իրողություն ընդունում են նաև և ԱՄՆ-ն և Արևմուտքը։ Մյուս կողմից Թուրքիան խնդիր ունի մեծացնել իր տարածաշրջանային դերակատորումը և ակնհայտ աջակցում է Ադրբեջանին։ Իրանն առայժմ կարծես թե չեզքոքություն է ցուցաբերում։
Միանշանակ է, որ ներկա պայմաններում հրադադարի ձեռբերումը կարող է տեղի ունենալ միայն Ռուսաստանի գործուն աջակցությամբ։ Ուզենք, թե չուզենք, Ռուսաստանն այստեղ ունի վճռորոշ դերակատարում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բայց անգամ պաշտոնական Երևանի և Մոսկվայի՝ նույն իրադարձության մասին հրապարակած հաղորդագրություններից է զգացվում, որ Կրեմլը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան օպերաատիվ կերպով կանգնեցնելու մտադրություն չունի։
Ըստ ամենայնի ռուսական կողմը միջամտություն չի ցուցաբերի, մինչև իրավիճակն էլ ավելի չթեժանա։ Սա թերևս Ռուսաստանի՝ Հայաստանի ներկա իշխանությունների հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված հանգամանք է, որը խոսակցության առանձին թեմա է։
Ըստ հայկական կողմի ներկայացրած հաղորդագրության՝ Պուտինի հետ հեռախոսային զրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը մանրամասն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը:
Մինչդեռ Կրեմլի պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ հատուկ նշվում է, որ հեռախոսային զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Չի նշվումոչ մի բառ այն մասին, թե ինչ է հաղորդել ՀՀ վարչապետը Պուտինին։ Նշվում ընդամենը, որ Պուտինն անհանգստացած է․ անգամ հստակ չէ, թե հատկապես որ կողմի համար է անհանգիստ։ Ոչ մի կոնկրետություն, ռազմական գործողություններն օր առաջ դադարեցնելու հետ կապված՝ ոչ մի հանձառություն։ Հաջորդ օրը Պուտինի խոսնակ Պեսկովը «Սպուտնիկ»-ի ուղիղ եթերում հայտարարել էր, թե իրավիճակը Լեռնային Ղարաբաղում լուրջ մտահոգիչ է․ «Մարտերը պետք է անհապաղ դադարեցվեն։ Հակամարտության կարգավորումն անհրաժեշտ է տեղափոխել քաղաքական և դիվանագիտական դաշտ»,- ասել է նա։ Ըստ Պեսկովի՝ Պուտինը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ կապի մեջ է Թուրքիայի հետ:
«Այժմ ժամանակը չէ հասկանալու, թե ով է ճիշտ և ով մեղավոր, կրակն անհապաղ պետք է դադարեցվի։ Անհրաժեշտության դեպքում Պուտինը կխոսի նաև Ադրբեջանի ղեկավարության հետ»,-հայտարարել է Պեսկովը:
Իսկ երբ և ինչպես կառաջանա այդ անհրաժեշտությունը՝ դեռևս պարզ չէ։ Հավանաբար Պուտինն այս կերպ որոշել է հատուցել հայ ժողովրդին՝ 2018 թվականի թավշյա հեղափոխության համար, որից հետո, չնայած  ջանքերին ՀՀ ներկա իշխանությունը չի կարողանում հաղթահարել քաղաքական լարվածությունը։


Հայկ Դավթյան

դիտվել է 7358 անգամ
Լրահոս
Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Հերացի փողոցում բախվել են «Mazda 6»-ը, «Nissan X-Trail»-ը ու «Mercedes»-ը․ կան վիրավորներ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ է մատուցել Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են 2026-ին հետ ստանալ ԽՍՀՄ Խնայբանկի ավանդները Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը Տարածաշրջանային պատերազմի սպառնալիքը որպես զսպման գործիք․ ինչու է Իրանը փորձում կանգնեցնել ԱՄՆ-ին Որ հասցեներն են հոսանքազրկվելու վաղը Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am