ԲՀԿ-ն ուրացավ իր առաջնորդին

Երկու օր է Հայաստանի ընդդիմադիր դաշտը հրադադար է հայտարարել իշխանության նկատմամբ: Հայաստանի 14 կուսակցություն, այդ թվում մեկ խորհրդարանական՝ ԲՀԿ, որոնք անցնող ամիսներին կոշտ ընդդիմադիր դիրքորոշում ունեին Հայաստանի ներքաղաքական դաշտում, այդ թվում Արցախի հարցում քաղաքականության առնչությամբ, հայտարարել են հայկական բանակին, Հայաստանի ու Արցախի հանրապետություններին ամբողջ ներուժով սատարելու մասին : Դա այն է, ինչ ուղղակի պարտավոր է անել ցանկացած ողջախոհ եւ պարկեշտ քաղաքական ուժ պատերազմական օրերում, քանզի պատմությունից դասեր քաղելն այսօր ուղղակի անհրաժեշտություն է: Այդ դասերը մեկ բանի մասին են՝ մեր միակ փրկությունը մեր միասնականության, համախմբվածության, մեր բռունցքի մեջ է: Չնայած ընդդիմությունը այսպես կոչված սպիտակ դրոշ է ծածանել քաղաքական դաշտում, սակայն նույնը չես ասի իշխանության մասին, որոնք այսօր զբաղված են բացառապես սեփական փիառ ակցիաների կազմակերպմամբ՝ ճռճռան ելույթեր են ունենում, մայրաքաղաքի իրենց տաքուկ կաբինետներից, խորհրդարանի ամբիոնից հոխորտում են հակառակորդի դեմ, իսկ վարչապետն ընդհանրապես հայտարարում է հանուն հայրենիքի զոհվելու մասին: Համազգային համախմբման, ռեսուրսների մեկտեղման հույժ կարեւորությունը պոպուլիստների իշխանությունում այնքան էլ չեն հասկանում, հակառակ պարագայում կհամախմբեին պատերազմ անցած նախկին նախագահներին, կհամախմբեին ռազմական գործիչներին, կամ առնվազն Քաղպայմանագիրն էլ կմիանար 14 կուսակցությունների հայտարարությանը: Բայց սրանց լկտիությունն ու ցինիզմն ու չպատճառաբանված ինքնավստահությունն այնքան անսահման է, որ անգամ պատերազմ հաղթանակած մարդկանց դեմ սկսած իրավական անհիմն պրոցեսները չեն հետաձգում, օրինակ վաղը հերթական անգամ դատարան պետք է ներկայանան Սեյրան Օհանյանը, Խաչատուրովը եւ մյուսները: Սա, անշուշտ, վատ ուղերձ է աշխարհին պատերազմական այս օրերին, բայց կարեւորը իշխանությունների փիառն է: Այս պարագայում անհասկանալի է մնում ընդդիմության, հատապես ԲՀԿ-ի պահվածքը: Լավ համազգային համախմբումը հիրավի կարեւոր է, բայց կարելի է ուրանալ սեփական առաջնորդին, կարելի էր չէ՞ Ազգային ժողովից գեթ մեկ ելույթ ունենալ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ, գոնե որպես Արցախում մեծ բարեգործություններ կատարած անձնավորության, ներդրումներ իրականացրած գործարարի, արժեր բարձրաձայնել այս պահին նրան ազատ արձայելու հարցը:

Անի Սահակյան

դիտվել է 7090 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am