Ինչո՞ւ են լուծարում Լեզվի պետական տեսչությունը. ովքե՞ր են կանգնած նախաձեռնության հետևում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը հավանություն է տվել մի որոշման, որով նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության, գիտության նախարարության Կրթության պետական տեսչությունը և ստեղծել Կրթության տեսչական մարմին: Տարեվերջին էլ լուծարվելու է Լեզվի պետական տեսչությունը: Բայց վերջինիս փոխարեն այլևս չի նախատեսվում ստեղծել որևէ կառույց: Բանն այն է, որ 2009 թվականից մեր երկրում ընթանում են տեսչական բարեփոխումներ: Բարեփոխումների արդյունքում երկրում գործող տեսչությունները պետք է դառնան տեսչական մարմիններ: Փոքր–ինչ կփոխվի նաև նրանց կառավարման ձևը: Իսկ մեր երկրում կան 18 տեսչություններ, և ծրագրի համաձայն պետք է մնան ընդամենը վեցը: Փաստորեն այդ վեցի մեջ չէ Լեզվի պետական տեսչությունը: Այսինքն` այն տարեվերջին վերջնականապես լուծարվելու է` դադարելու է գոյություն ունենալ: Այս հարցը քննարկման լայն թեմա դարձավ մեր մտավորականության շրջանում: Ի վերջո, խոսքը պետական լեզվի` հայերենի գործառույթների սահմանափակմանն է վերաբերվում ըստ էության: Հարցի վերաբերյալ իր տեսակետը փորձեցինք ճշտել նաև Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանից: Տիկին Հովյանի ներկայացմամբ` բարեփոխումների խմբի անդամները եկել են հետևյալ «հանճարեղ» եզրակացությանը` Լեզվի պետական տեսչությունը չունի օրենքով սահմանված վերահսկողական գործառույթներ: Իսկ եղածներն էլ կրկնություններ են: Այն է` անում է մի բան, որն անում են նաև այլ ոլորտներում գործող տեսչությունները: Ուստի և հարց է դրվել լուծարել այն: «Դուրս է գալիս, որ տեսչությանը մեղադրում են չաշխատելու մեջ: Իսկ ես կասեմ հակառակը,– պնդում է տիկին Հովյանը,–տեսչությունը ուզում են լուծարել, քանի որ այն աշխատում է: Խաղաքարտերը բացեմ` մեր գործարարները, բիզնեսի մարդիկ և նրանք, ովքեր իբրև թե պաշտպանում են վերջիններիս շահերը, եկել են մի եզրակացության` եթե լեզուն խանգարում է բիզնեսին, ուրեմն պետք է լուծել լեզվի հարցը»: Իմ արձագանքին, թե լեզուն էլ են կապիտալիզացնում մեր երկրում, զրուցակիցս առավել մանրամասնեց. «Լեզվի պետական տեսչությունը մեկ անգամ չէ, որ ոտնձգություն է արել միջազգային թանկարժեք ապրանքանշանների նկատմամբ: Կամ` օտարաբառ հրապարակային գրվածքների, ցուցանակների, գովազդային վահանակների նկատմամբ: Սակայն մի բան հստակ է, որ տեսչությունը երբեք ապրանքային նշանի` օտարալեզու լինելու փաստով վարույթ չի հարուցել: Վարույթ հարուցել է միայն այն դեպքում, երբ ապրանքային նշանը ծառայել է որպես ցուցանակ կամ գովազդային վահանակ, երբ տիրաբար բազմեցրել են իրենց ռեստորանի, խանութի կամ գեղեցկության սրահի ճակատային մասերում: Նման դեպքերում է միայն լեզվի տեսչությունն ընդվզել: Եվ մենք այսօր լավ գիտենք, թե ովքեր են կանգնած այդ նախաձեռնության`տեսչությունը փակելու նախաձեռնության հետևում»: Բանն այն է, որ մեր մտավորականների, հայոց լեզվի ջատագովների մի մասը տարիներ շարունակ մեղադրել է տեսչությանը, որլավ չի աշխատում, որ քաղաքը լցված է օտարաբանություններով, որ հայերենին հաճախ հատկացվում է ընդամենը կրավորական դիրք: Իսկ հիմա էլ դուրս է գալիս, որ տեսչությունը փակում են, քանի որ այն լավ էլ աշխատում է ու աշխատելով խանգարում է բիզնեսի շատ ներկայացուցիչների: Մի հետաքրքիր փաստ ևս նշեց տեսչության պետի տեղակալը: Ասում է, որ օտարերկրյա ներդրողներն առավել օրինապահ են, առավել հարգալից են մեր լեզվի ու նրա իրավունքների նկատմամբ, քան հենց մենք` մեր տեղական արտադրողները: Եվ այսօրվա պայքարը մեր լեզվի դեմ հենց տեղական արտադրողների կողմից է: Այսինքն` մենք ենք պայքարում մեր լեզվի դեմ: Մի բան էլ` ըստ տիկին Հովյանի. բարեփոխումների այս ութ տարիների ընթացքում ինչքան հնարավոր էր լեզվի տեսչության որոշ գործառույթներ հանձնեցին այլ տեսչությունների` առողջապահության, աշխատանքի, սննդի անվտանգության և այլն, և այլն: Իսկ հիմա եկել է ժամանակը, որ ասեն, թե տեսչությունների գործառույթները կրկնվում են: Ու նաև այդ փաստով հիմնավորեն Լեզվի տեսչության լուծարումը: Եվ այս ամենն արվում էր միտումնավոր, քայլ առա քայլ, որ մի օր արձանագրվի, թե Լեզվի պետական տեսչությունը գործառույթներ չունի: Վերջում տեղեկացնենք, որ մեր երկրում տեսչական բարեփոխումներն իրականացվում են բրիտանական ծրագրով: Եվ բանն այն է, որ ըստ Հովյանի, երբ անգլիացիները տարիներ առաջ կազմակերպել էին դասընթացներ և ծանոթացնում էին ծրագրի սկզբունքներին, հաստատեցին, որ նման ծրագիր իրենց երկրում չի գործում: Ի վերջո, եզրակացնում է պետի տեղակալը, բնական է, որ այն Անգլիայում չգործի, որովհետև ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ պետությունը չունենա վերահսկողական գործառույթներ լեզվական ոլորտում: Կամ չէ՞ որ, այս ճանապարհով ընթանալով, պարզապես փոշիացվում են պետության վերահսկողական գործառույթներն ընդհանրապես»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Դուռը մի բացեք եւ մի ասեք, թե ում եք ընտրելու ․ «Հրապարակ» Ֆրանսիացիներն էլ են զարմացել՝ դեսպանատան բացմանը ֆրանսահայերը չեն եղել․ «Հրապարակ» Արամ Ա Վեհափառը քննարկել է Միջին Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակը Ինչպես են արդարանում փոխհատուցում ստացած Կիրանցի բնակիչները. «Հրապարակ» Լիբանանի դեմ ռшզմական գործողությունների դադարեցումը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի համաձայնագրի անբաժանելի մասն է․ Արաղչի ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am