Համազգային համաներման ժամանակը, վաղը կարող է ուշ լինել

Հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն արձագանքել է Հայաստանում զորահավաք հայտարարելու մասին հայտարարությանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին: Վերջինս կոչ էր արել զորքերին կցագրված անձնակազմերին ներկայանալ զինկոմիսարիատներ:
Եվ ահա հետախուզման մեջ գտնվող Գևորգ Կոստանյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի կարողանա գալ և միանալ զորահավաքին:
Ստեղծված իրավիճակում առհասարակ շատերն են կոչ անում դադարեցնել առերևույթ քաղաքական դրդապատճառներով բոլոր քրեական հետապնդումները և վերացնել հայտարարված հետախուզումները՝ տալով հնարավորություն Հայաստանից հեռացած մեր բոլոր հայրենակիցներին անխոչընդոտ վերադառնալ և ծառայել Հայաստանին և Արցախին: Քանզի պահն օրհասական է , իսկ երկիրն այսօր ունի բոլորիս կարիքը՝ նախկին, թե ներկա, հեղափոխական, թե այսպես կոչված հակահեղափոխական: Ժմանակն է մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները եւ համայն հայության համախմբման գործընթաց կազմակերպել: Ինչ վերաբերում է Գեւորգ Կոստանյանին, ապա ներելուց հետո հնարավորություն կունենա հայրենիք վերադառնալ:

Իհարկե, պարոն Կոստանյանը չի վերադառնալու, որ զորակոչվի սահման եւ զենքը ձեռքին դուրս գա թշնամու դեմ, թեպետ այսօր կարելի է պայքարել թեկուզ մեկ մարդու զինվորագրելու համար էլ, բայց նա նա պետությանը, ազգին պետք է որպես միջազգային մակարդակի իրավաբան, փորձագետ, քանզի պատերազմը միայն սահմանին չէ, այն թե տեղեկատվական, թե դիվանագիտական, առավել եւս միջազգային իրավունքի տիրույթում է: Հատկապես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, երբ հակառակորդն այդպես էլ կյանքի չկոչեց Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռբերված պայմանավորվածությունները՝ սահմանի հետաքննական մեխանիզմի կիրառման հարցում՝ որպես կայունության աճին և վստահության զարգացմանը նպաստող կարևոր միջոցառում: Այդ մեխանիզմների բացակայությունն է, որ թույլ է տալիս կողմերին մեղքը միմյանց վրա բարդել: Հիմա ճիշտ ժամանակն է իրավական պրոցես սկսել Ադրբեջանի դեմ ու անհերքելի է, որ միջազգային մակարդակի իրավաբանների անհրաժեշտություն կա, որպիսիք Հայաստանում մեղմ ասած՝ թափած չեն:
Հիմա մերուձերի խնդիր չկա, նախկին-ներկայի խնդիր չկա, ոտանավորներ գրելու, հիստերիկ բղավելու եւ զառանցանքների փոխարեն կաող ուժերը մոբիլիզացնելու ժամանակն է, վաղը կարող է ուշ լինել:
Նշենք նաեւ, որ Կոստանյանից հետո հայտարարված զորահավաքին արձագանքեցին նաեւ արտերկրում գտնվող Սուրիկ Խաչատրյանը, Միհրան Պողոսյանը:

Անի Սահակյան

դիտվել է 3248 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am