Ինտրիգը մնում է

«Կանյաչնիում» ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի նիստը, որի ընթացքում որոշվել է, թե ով կլինի ԱԺ փոխնախագահը, ԱԺ-ում խմբակցության ղեկավարը, քարտուղարը: ԱԺ-ում խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, ԱԺ փոխնախագահ կդառնա Միքայել Մելքումյանը: Նաիրա Զոհրաբյանը, Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Բոստանջյանը կղեկավարեն հանձնաժողովները: Մամուլում գրվել է, որ ըստ Դոնթի բանաձեւի ԲՀԿ-ին կհասնի 3 մշտական հանձնաժողով՝ եվրաինտեգրացիան, գյուղատնտեսության եւ բնապահպանության, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հանձնաժողովը: «Կանյաչնի» շտապող պատգամավորության թեկնածուները ուշագրավ է, որ տեղյակ չէին, թե ինչու են իրենց հրավիրել ժողովի։ Բայց այդպես անտեղյակ էլ հեռացան, ավելի ճիշտ լրագրողներին չասացին, թե ինչպիսի որոշում է ընդունվել ամենաինտրիգային հարցի շուրջ։ Խոսքը ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումները հետ ստացած պատգամավորների մասին է, որոնք ընդդիմանալով Գագիկ Ծառուկյանի որոշմանը, վերցրել են իրենց մանդատները։ «Ծառուկյան» դաշինքի` ինքնաբացարկի դիմումի չեղարկման հայտ ներկայացրած թեկնածուներն են` Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան, Վահան Կարապետյան, Մուշեղ Սաղաթելյան, Հրանտ Դավթյան,Մանուկ Սուքիասյան եւ Ալիկ Եղիկյան։ Ինքնաբացարկի չեղարկման 12 հայտերից բավարարվեց միայն 8-ը, վերջին չորսը ոչ անցողիկ տեղերում են ու մանդատ չեն ստանում։ Այսօրվա հանդիպմանը նշված ցանկից երեւացին միայն Նապոլեոն Ազիզյանը եւ Արարատ Զուրաբյանը։ Հանդիպման ավարտից հետո լրագրողները մուտքի մոտ առաջինը հանդիպեցին Արարատ Զուրաբյանին, ով եւս ինքնաբացարկի դիմումը հետ վերցրածներից է։ Հարցին՝ մնալո՞ւ է պատգամավոր, պատասխանեց, որ վաղը կլինի ԱԺ առաջին նիստը, որի ժամանակ ամեն ինչ պարզ կլինի: Իսկ մյուս օրերին լ է լինելու, հարցին նա չպատասխանեց ու հեռացավ։ «Վերցնելու եմ մանդատը»,- մինչեւ Կոնյաչնի մտնելը լրագրողներին հայտարարեց Նապոլեոն Ազիզյանը։ Լրագրողները նրան հիշեցրին իր հայտարարությունը, թե պատրաստ էր մանդատը փռել Ծառուկյանի ոտքերի առաջ, ինչին Ազիզյանը արձագանքեց. «Ո՞վ ա ասել, ե՞ս եմ ասել, ճիշտ չեմ ասել»։ Ըստ Նապոլեոն Ազիզյանի՝ իր պատգամավոր լինել-չլինելու հարց չի բարձրանալու եւ հայտարարեց՝ «Ես պատգամավոր եմ»: ՀՀԿ-ից Ծառուկյան դաշինք տեղափոխված Վարդան Ղուկասյանն էլ հավաքից հետո տեղեկացրեց, որ նիստն ընթացել է եղբայրական մթնոլորտում։ Հարցին՝ առաջին անգամ է մասնակցում այս դաշինքի նիստին, տարբերություն կա՞ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, Վարդան Ղուկասյանը ասաց․ «Ոչ, բոլորն էլ նույն հայերն են»։ Այդ դեպքում ինչո՞ւ տեղափոխվեցիք Ծառուկյան դաշինք, հարցին էլ պատասխանեց․«Ես չեմ տեղափոխվել։ Կյանքն է տեղափոխել, դուք, դուք»։ Վարդան Ղուկասյանը իրեն բնորոշ անկեղծությամբ ըստ էության իրերն իրենց անուններով է կոչել, ամենայն հավանականությամբ դաշինքը ԱԺ-ում կհայտարարի ընդդիմադիր լինելու մասին, սակայն դա միայն կարգավիճակով, իսկ իրականում կգործի այն տիրույթում, որը նրա համար կգծի ՀՀԿ-ն։ Անի Սահակյան

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am