Նրանք են առաջնագծում.ով ով է

ՀՀԿ-ն որոշել է, որ խմբակցությունը շարունակելու է ղեկավարել Վահրամ Բաղդասարյանը, քարտուղարը կլինի Գագիկ Մելիքյանը։ ՀՀԿ-ն նաև առաջարկելու է այժմ գործող 12 մշտական հանձնաժողովները կրճատել և դարձնել 9-ը։ ՀՀԿ-ն կունենա վեց հանձնաժողով։ Շարմազանովի խոսքով՝ Ֆինանասաբյուջետային հանձնաժողովը կգլխավորի Գագիկ Մինասյանը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Արմեն Աշոտյանը, Տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովը՝ Հրայր Թովմասյանը, Ներքին գործերի և պաշտպանության հանձնաժողովը՝ Կորյուն Նահապետյանը: Վահրամ Բաղդասարյանի վերանշանակումը միանշանակ հասկանալի է: Խմբակցության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձնավորությունը պետք է լինի ինչպես սեփական, այլ գործընկեր թիմերի կողմից ընդունելի, միեւնույն ժամանակ թիմի ներսում ազդեցիկ անձնավորությունը, որը կարող է ցանկացած պահի կազմակերպել թիմակիցներին, հավաքել խորհրդարանում ու ապահովել քվեարկությունների ընթացքը: Այս առումով Բաղդասարյանը արդարացրել է իրեն տված վստահությունը եւ պետք է ասել, որ վատ չի արել այդ գործը, ինչի արդյունքում վերանշանակվեց: Նշենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում շրջանառվում էր նաեւ Արմեն Աշոտյանի թեկնածությունը, նա թեեւ խիստ գրագետ եւ կազմակերպչական ձիրք ունի, բայց միանշանակ չի ընկալվում թե հարազատ կուսակցության ներսում, առավել եւս խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժի ներսում: Հետեւաբար առավել քան ճիշտ որոշում է կայացվել՝ նրան նշանակելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար: Կարելի է ասել, որ Աշոտյանի երազանքն ի կատար է ածվել, ՀՀԿ-ում արտաքին կապերի գծով պատասխանատու Աշոտյանը տարին տասներկու ամիս կշրջագայի ու առաջ կտանի Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Գագիկ Մինասյանը վերանշանակվել է իր ղեկավարած հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հակառակը սպասել, պարզապես անմտություն կլիներ: Քանի որ ՀՀԿ-ի այս ճահիճը մի քանի գումարման ԱԺ-ում պատգամավորության ընթացքում երբեւէ հանդես չի եկել ինքնուրույն, էլ չասած համարձակ կարծիքով, մշտապես առաջ է տարել կուսակցական ղեկավարների տեսակետը, նրանց դամն է պահել: Եւ ուրեմն ինչու նորից չպահպանել կայուն ճահիճը: Տնտեսական հարցերի հանձնաժողովը կարեւոր նշանակություն ունի տնտեսական քաղաքականության հաստատման առումով, այս հանձնաժողովի նախագահը մշտապես եղել է Սերժ Սարգսյանի «մարդը», որը հարկ եղած դեպքում կանխել է որեւէ նախագիծ «սղղացնելու» կառավարության փորձերը։ Այդ գործը անցած խորհրդարանում փայլուն կատարում էր Վարդան Այվազյանը: Հատկապես հիմա, երբ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի միջեւ 2018-ից հետո իշխանություն վերցնելու աչ բացահայտ պայքար է ընթանում, շատ կարեւոր է, թե ով է լինելու այդ պաշտոնում: Խոսրով Հարությունյանը, որը մշտապես ջրի վրա է կարողացել մնալ ու Սերժ Սարգսյանի միջոցով անձնական ու ընտանեկան հարցեր է լուծել, որդուն, փեսային պաշտոնների նշանակել, ըստ ամենայնի խոստացել է կյանքի գնով անառիկ պահել այդ դարպասը: Բնականաբար Հրայր Թովմասյանին պետք է հանձնեին Պետաիրավականի ղեկավարումը, ով նոր Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի հեղինակներից է ու թերեւս փայլուն տիրապետում է ոլորտը: Նույնը կարելի է ասել Կորյուն Նահապետյանի մասին, որի միակ թերությունը խիստ զգուշավորությունն է, ինչպես նաեւ Սամվել Ալեքսանյանի փեսան լինելու փաստը: Նա այդուհանդերձ օրինաստեղծ եւ գիտակ պատգամավոր է, որը սակայն ընտրություններին 1000 ձայն հավաքեց, բայց Ալեքսանյանի փեսան լինելու արժանիքի համար վերանշանակվեց իր պաշտոնում: Անի Սահակյան

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am