Ադրբեջանն իր հարձակման գործողությունները պլանավորել էր մանրակրկիտ և դրա ապացույցներն ակնհայտ են. այս մասին Հայկակական միասնական տեղեկատվական հարթակի հրավիրած ասուլիսում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Ինչպես գիտեք, գործողություններին զուգահեռ ադրբեջանական պաշտոնական լրահոսում հայտնվեցին համապատասխան հայտարարություններ՝ իբր հայկական կողմը կատարել է համապատասխան սադրանք, և իրենք իբր պատասխանում են մեզ, բայց մեր մասնագետների, գործընկերների կողմից ներկայացվեցին բազում փաստեր՝ սկսած օրեր առաջ ադրբեջանական լրահոսում երևացող տարատեսակ պլանավորված գործողություններից. Թուրքիայի և Ադրբեջանի օդային հաղորդակցության նյութերի վերաբերյալ, նաև այսօր առավոտյան անմիջապես գործողություններից րոպեներ անց ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների ինտենսիվ աշխատանքը բուն մարտական գործողությունների շրջանից, դրանից հետո Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունը, որ իրենք իբր մեր գործողություններից հետո անցնում են լայնամասշտաբ հակահարձակողական օպերացիայի, այս ամեն ինչը գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանն այս ամեն ինչը պլանավորել էր մանրակրկիտ»,- շեշտեց նա:
Հարցին էլ՝ արդյոք վիճակն այնքան ծայրաստիճան է, որ զորահավաքի անհրաժեշտություն կա, Հովհաննիսյանն ընդգծեց, որ վիճակը ծայրաստիճան և ոչ ծայրաստիճան գնահատել պետք չէ: Նրա խոսքով՝ զորահավաքը ռազմական դրության, պաշտպանության մասին օրենքի կետերով ամրագրված իրավական գործառույթ է, պատերազմը վարում է պետությունը, ԶՈւ-ն ունի որոշակի խնդիրներ:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը