Դժգոհության ալիք ՍԱՍ-ի աշխատակիցների մոտ

«ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովի ձայնագրությունը հրապարակվելուց հետո «ՍԱՍ» գրուպի աշխատակիցները պարբերաբար հրավիրվում են հարցաքննման, ինչը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Slaq.am-ը ՍԱՍ-ի ձայնագրության առնչութկամբ զրուցել է «ՍԱՍ» ՍՊ ընկերության իրավաբան, փաստաբան Շավարշ Փեթակչյանի հետ: -Պարոն Փեթակչյան, կխնդրեի մեկնաբանություն տրամադրել ՍԱՍ գրուպիաշխատակիցների մասնակցությամբ ժողովի առթիվ հարուցված քրեական գործիընթացքի վերաբերյալ: Ինչպիսի՞ն է իրավիճակը այս պահին: Գործով նախաքննություն է ընթանում: Նախաքննության մարմինը, ըստ իս, արհեստականորեն ստեղծված հասարակական կարծիքի ներքո, «ճնշում» է սկսել ՍԱՍ ԳՐՈՒՊ-ի և նրա աշխատակիցների նկատմամբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում շարունակաբար հարցաքննվում են հանդիպմանը մասնակցած կամ դրա հետ հնարավոր առնչություն ունեցող ՍԱՍ ԳՐՈՒՊ ընկերության աշխատակիցները: - Ին՞չ ճնշման մասին է խոսքը: Նրանք կանչվում են քննչական ծառայություն աշխատանքային ժամերին, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում ընկերության գործունեության վրա: Աշխատանքի պրոցեսում առաջանում են բացեր, որոնք հնարավոր չի լինում լրացնել: Պարբերաբար պահանջվում են տարբեր տեսակի փաստաթղթեր և ցուցակներ: Այս քննչական գործողությունները վատ անդրադարձ ունեն ինչպես ընդհանուր աշխատանքային պրոցեսի, այնպես էլ մարդկանց առօրյա կենսակերպի վրա, և սա այն պարագայում, երբ քրեական գործ հարուցելու հիմքերը ի սկզբանե բացակայում էին: - Կարո՞ղ եք հստակեցնել ինչի մասին է խոսքը: 22.12.2015թ. փո­փո­խութ­յուն­նե­րով ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յան 63-րդ հոդվա­ծի 3-րդ մասն ուղ­ղա­կիո­րեն ար­գե­լում է հիմնական ի­րա­վունք­նե­րի խախտ­մամբ ձեռք բեր­ված կամ ար­դար դա­տաքն­նութ­յան ի­րա­վուն­քը խա­թա­րող ա­պա­ցույ­ցի օգ­տա­գոր­ծու­մը: Այս կարևորագույն պահանջն անտեսելն արդեն խոսում է նախաքննության մարմնի մեղադրական ձեռագրի մասին: - Տարածված ժողովի ձայնագրությունում լսելի է աշխատակիցներին ուղղված սպառնալիքներ, ըստ որիբացասական հետևանքներ կառաջանան այն աշխատողների համար, ովքեր թեկնածու Արտակ Սարգսյանի օգտինչեն բերի ձայներ: Արդյո՞ք դա բավարար հիմք չէ՞ր քրեական գործի հարուցման համար: Ոչ: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի հատկանիշներով, ըստ որի պատասխանատվություն է նախատեսվում թեկնածուներից մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն Ընտրողին հարկադրելու համար… Մինչդեռ իրականում աշխատակիցներին որևէ մեկը չի սպառնացել, որևէ մեկը ընտրողի կամքի իրականացմանը չի խոչընդոտել: Գաղտնիք չէ, որ ցանկացած իրադրությանը կամ երևույթին որոշակի գաղտնիության ձևաչափի հաղորդումը /տվյալ պարագայում ձայնագրության գաղտնի լինելու բնույթը/ բնական հետաքրքրության ավելի մեծ հասարակական ռեզոնանս է առաջացնում: Միայն այն հանգամանքը, որ ինչպես այդ հանդիպումից առաջ այնպես էլ հետո ընկերության որևէ աշխատակից երբևէ աշխատանքից չի հեռացվել ընտրություններում աջակցություն չցուցաբերելու համար վկայում է հարկադրանքի բացակայության մասին: Նամանավանդ, որ ձայնագրությունը տեղադրվել է արդեն ընտրություններից հետո: Դեռ ավելին, հանդիպումը վարողը դիմելով ակտիվիստներին՝ նշում է, որ սա խնդրանք է աջակցելու ընկերության հիմնադրին ակտիվ քարոզչության միջոցով, ինչպես նաև նշում է, որ «եթե կան մարդիկ, ովքեր այլ կուսակցություններին են հարում՝ ազատ են իրենց կամահայտնության հարցում»: Այս առումով քրեական գործի հարուցումը մեզ բոլորիս համար անակնկալ էր: - Ներողություն, բայց ձայնագրության մեջ վարողը խոսում է վարձատրության մասին: Վարողը ոչ թե խոսում է ընտրողին կուսակցության օգտին ձայն տալու համար վարձատրելու մասին, այլ խոսում է ակտիվիստներին, քարոզիչներին խրախուսելու մասին: Ձայնագրության մեջ լսվում է, որ լինելու են պարգևատրումներ ակտիվիստներին քարոզչական ակտիվ աշխատանքների համար: Սա նշանակում է և կարծում եմ երկրորդ մեկնաբանություն չի կարող լինել, որ խոսքը վերաբերում է բացառապես ակտիվիստներին: - Ձայնագրության մեջ խոսվում է ՍԱՍ-ԳՐՈՒՊՒ աշխատակիցներին Փարիզ ուղևորություն տրամադրելու վերաբերյալ. Արդյո՞ք սա չի կարող դիտվել որպես ընտրակաշառք Քրեական օրենսգրքի 154,2 հոդվածի 2 մասի դիսպոզիցիան ընտրակաշառքը բնորոշում է որպես Ընտրողի՛ն կաշառք տալը, կրկնում եմ Ընտրողի՛ն: Մինչդեռ հանդիպմանը հնչող խոստումները վերաբերում են ոչ թե ընտրողներին, այլ ընկերության այն աշխատակիցներին ովքեր իրենց ակտիվ քարոզչությամբ կաջակցեն ընկերության հիմնադրին առավել շատ ձայներ ստանալուն: Այլ կերպ ասած դրամ կամ առավելություն ստանալու շահառուները ոչ թե ընտրողներն են հանդիսացել այլ հանդիպմանը մասնակցող ակտիվիստները: Այս առումով, իհարկե, կան աշխատողներ, որոնք մասնակցում են շտաբային աշխատանքներին, և որի դիմաց վարձատրություն են ստանում: Փարիզ ուղևորությունը ասվել է հումորով և բոլորն էլ այն ընկալել են որպես կատակ, քանի որ քարոզչական աշխատանքների համար վարձատրությունը և այդ ուղևորության ծախսերը ակնհայտ անհամաչափ են: Չեմ կարծում, որ ներկաներից որևէ մեկը լուրջ է վերաբերել դրան: Անհեթեթություն է այդ միտքը լուրջ ընդունելը: - Այսինքն ժողովի անցկացումը օրինակա՞ն է եղել Նախ մասնակիցները եկել են աջակցելու բացառապես կամավոր հիմունքներով: Համոզված եմ, որ նախընտրական հանդիպումներ կամ ժողովներ անցկացվել են գրեթե բոլոր թիմերում, որոնք այս կամ այն կերպ աջակցում են որևէ քաղաքական ուժի: Ընտրությունը թիմային պայքար է, բաղկացած կամավորների, թիմակիցների մարդկանց խմբից անկախ նրանց աշխատելու վայրի, զբաղեցրած դիրքից կամ պաշտոնից: -Այնուհանդերձ համացանցում շրջանառվում են լուրեր Ընկերությունում լարվածության և վախի մթնոլորտի վերաբերյալ: Վախի մթնոլորտ ընկերությունում ինչպես ներկայումս, այնպես էլ անցյալում երբևէ չի եղել: ՍԱՍ-ԳՐՈՒՊ-ը մեծ ընտանիք է, իսկ ժողովն անցել է ջերմ ընտանեկան մթնոլորտում: Ձայնագրության փոխարեն, եթե լիներ տեսաձայնագրությունը, համոզված եմ կնկատեիք, որ աշխատակիցներն իրենց ուղղված հարցերին պատասխանում էին լիովին հանգիստ, ժպիտով, հումորով: Վարողի և աշխատակիցների միջև ակնհայտ էր հարազատ, ջերմ և փոխադարձ վստահության մթնոլորտ: Միակ խնդիրը, թերևս, արհեստականորեն ստեղծված հասարակական հնչողության արդյունքում հարուցված քրեական գործի և քննչական մարմնի կողմից իրականացվող գործողությունների շուրջ ստեղծված լարվածությունն է:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am