Ինչու Փաշինյանը որոշում կայացրեց կալանավորել Գագիկ Ծառուկյանին

Երբ հուլիսյան հայտնի ելույթից հետո, որում Գագիկ Ծառուկյանը` քննադատելով իշխանության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, պահանջեց Կառավարության 100 տոկոսի փոփոխությունը, ինչից հետո իր դեմ քրեական գործ հարցուցվեծ, կարծիքներ էին հնչում, որ Փաշինյանը «մինչև վերջ չի գնա», և բանը չի հասնի Ծառուլյանի ազատազրկմանը: Սակայն երբ գործի քննությունը մակարգրվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին, շատերի համար պարզ դարձավ, որ Փաշինյանը որոշել է գնալ Ծառուկյանին ձերբակալելու ճանապարհով:

Դա պարզ դարձավ, քանի որ դատավոր Մարտիրոսյանը դեռ նախկին իշխանությունների օրոք ուներ մի այնպիսի դատավորի համբավ, ով անկաշկանդ կերպով «դակում էր» իշխանությունների ցանկացած պատվերը: Ի միջի այլոց, սա այն նույն դատավորն է, ով տարիներ առաջ ազատազրկման էր դատապարտել Նիկոլ Փաշինյանին, և տարբեր տիպի վիրավորանքներ լսեց իր հասցեին Փաշինյանի` այն ժամանակվա քաղաքական թիմի ներկայացուցիչներից:

Սակայն անկախ վերոհիշյալ հանգամանքից Ծառուկյանի կալանավորումը մի շարք նրբերանգներ ունի: Աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, երբ ՄԱԿ-ի ամբիոնից անգամ Թուրքիայի նախագահն է Հայաստանն անվանում «խաղաղության սպառնալիք», և Թուրքիայի ագրեսիվ նկրտումները Հայաստանի դեմ կարողանում է զսպել միայն պաշտոնական Մոսկվան, իշխանությունների քաղաքական որոշման արդյունքում կալավորվում է խորհրդարանական երկրորդ ուժի ու հայկական Խորհրդարանում Ռուսաստանի իշխող ուժի հետ դաշնակցային հարաբերություններ ունեցող միակ քաղաքական թիմի ղեկավարի:

Այս իրողությունը հաստատապես կավելացնի Ռուսաստանի հետ մեր խնդիրների «փաթեթը», որն առանց այդ էլ բավականին մեծ էր Ռուբերտ Քոչարյանի կալանավորումից և Յուրի Խաչատորովի հետ կապված պատմությունից հետո:

Կար նաև կարծիք, որ Փաշինյանը չի գնա Ծառուկյանին կալանավորելու ճանապարհով նաև այն պատճառով, որ է՛լ ավելի չլարի առանց այդ էլ լարված քաղաքական իրավիճակը: Սակայն Փաշինյանը գերադասեց տուրք տալ սեփական վախերին, այլ ոչ թե գնալ քաղաքական և սոցիալական լարվածության նվազման ճանապարհով:

Ի վերջո, ինչու՞ նա կալանավորեց Ծառուկյանին:

Փաշինյանը, գալով իշխանությանը փողոցից, ունի լուրջ մտավախութուններ, որ փողոցով էլ կհեռանա: Տեսնելով, որ սոցիալական լարվածությունն ավելանում է, իսկ Ծառուկյանը փորձում է եռյակի համագործակցության ֆորմատի շրջանակներում քաղաքական փաթեթավորում տալ այդ բողոքներին, Փաշինյանը որոշեց «էն գլխից» չեզոքացնել իր համար առաջացած վտանգները:

Սրան գումարենք նաև այն, որ Փաշինյանը հաշվի է առել այն հանգամանքը, որ ԲՀԿ-ն ուղղահայած կառուցվածք ունեցող քաղաքական ուժ է, և նա հույս ունի, որ, չեզոքացնելով թիմի առաջնորդին, կչեզոքացնի ամբողջ կուսակցության ակտիվությունը: Ըստ Փաշինյանի հաշվարկների` այս քայլով նա իր դեմ ուղղված քաղաքական գործընթացների զարգացումը տևական ժամանակով կկանխի:

Սակայն իրականությունն այն է, որ Փաշինյանը` ձերբակալելով Ծառուկյանին, նախ և առաջ չի լուծի սոցիալական խնդիրները, որոնք մարդկանց դուրս են հանելու փողոց, բացի այդ, քաղաքական գործընթացները նա ինստիտուցիոնալ հարթությունից տեղափոխում է այլ հարթության վրա, իսկ այստեղ արդեն հետևանքները կարող են խիստ անսպասելի լինել, իսկ զարգացումներն անկանխատեսելի սցենարներով ընթանալ:

Ամեն դեպքում ընդգծենք, որ քաղաքական գործընթացները մտել են լարվածության նոր փուլ, իսկ այդ լարվածությունը խիստ վտանգավոր է երկրի անվտանգության տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք վերջին շրջաններում սրվել են:

Սևակ Դանիելյան

zham.am

դիտվել է 2322 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am