Ժողովրդի թիկունքում թշնամու հետ դավադիր գործարք. ՀՀ վարչապետը գաղտնի բանակցել է Իլհամ Ալիևի հետ՝ խոստանալով կյանքի կոչել Լևոն Տեր–Պետրոսյանի փուլային ծրագիրը

Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատեց ադրբեջանական մամուլում հայտնված տեղեկություններն, ըստ որի՝ ՀՀ վարչապետն իր ներկայացուցչի միջոցով գաղտնի բանակցել է Իլհամ Ալիևի հետ՝ խոստանալով կյանքի կոչել Լևոն Տեր–Պետրոսյանի փուլային ծրագիրը, որի անունը դրել են «Տարածքներ՝ խաղաղության դիմաց»։ Ասել է թե՝ Փաշինյանը հաստատեց ժողովրդի թիկունքում թշնամու հետ դավադիր գործարք կնքելու իր պատրաստակամության մասին խոսակցությունները։

Սա այնպիսի ատոմային ռումբ է, որից չի կարող շեղել ոչ մի բան, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական հետապնդման արդյունք կալանքը։ Ապօրինի կալանքն, անշու՛շտ, պետք է դատապարտվի, բայց դա չէ թիվ մեկ թեման։ Թիվ մեկ թեման Հայաստանի ու Արցախի անվտանգության սպառնալիքն է, որի աղբյուր է ոչ միայն թշնամին, այլ նաև նիկոլական իշխանությունը։

Ադրբեջանցիները տեղեկատվական դաշտում պայթեցնում են այդ ատոմային ռումբը, քանզի այլևս սպասելիք չունեն Փաշինյանից ու հիմա ընդամենը պատերազմի նախապատրաստական փուլն են իրականացնում՝ նախապես մեղավորությունը գցելով Հայաստանի վրա։

Ադրբեջանական կայքի հրապարակումը մոտավորապես նույնն է, ինչ Տեր–Պետրոսյանի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» տխրահռչակ հոդվածը։ Այդ հոդվածին հաջորդեցին քաղաքական գործընթացներ, որոնք ավարտվեցին 1–ին նախագահի հրաժարականով։

Փաշինյանը Տեր–Պետրոսյանի դոկտրինյորությունը չունի, բայց նույն գծի մեջ է և նույն ճակատագրին է արժանանալու։ Իսկ դա նշանակում է, որ մեր երկրում քաղաքական փոփոխությունների հասնելը դառնում է ազգային անվտանգության ապահովման օրակարգային հարց։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը սուպեր լեգիտիմ են դարձնում ՀՀ իշխանությունների գործողությունները 2008թ․ մարտի 1–ին։ Դատելով ամենից՝ դա ոչ թե իշխանություն–ընդդիմություն բախում էր ընտրությունների արդյունքների վեճի շուրջ, այլ հայ–թուրքական/ադրբեջանական բախում Երևանի կենտրոնում։ Բախում, որը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, որպեսզի ավարտվի թուրքական/ադրբեջանական կողմի հաղթանակով։ Ունեցանք անմեղ զոհեր և բազում վիրավորներ։

Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի լինեն բախումներ՝ դառնալով 10 զոհի պատճառ։ Հենց տեսավ, որ բան չի ստացվում, թռավ դեպքի վայրից։ Հիմա այդ սադրիչը և քիրվայական տիրույթի մարդը դարձել է Հայաստանի ղեկավար։ Ու բնական է, որ պետք է ադրբեջանցիների հետ գաղտնի բանակցի՝ հողերը հանձնելու թեմայով, ինչպես նաև փչացնի հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Բնական է նաև այն, որ Հայաստանի ու Արցախի ապագայով մտահոգ մարդիկ պետք է հեռացնեն նրան իշխանությունից։

Կա՛մ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, կա՛մ մենք երկիր կկորցնենք։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 559 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am