Իմ Քայլից արտահոսքը կշարունակվի

Իմ Քայլի պատգամավոր Գայանե Աբրահամյանը եւս լքում է խմբակցությունը: «Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել դադարեցնել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովում պատգամավորի լիազորություններս: Լիովին գիտակցելով, որ մանդատ ստանձնելիս կառավարող ուժի եւ քաղաքացիների կողմից տրվել էր հսկայական պատասխանատվություն եւ վստահություն, որը պետք է նպատակակետին հասցնեի, սակայն հստակեցնեմ` պատգամավորի մանդատը դիտարկել եմ որպես միջոց` խնդիրների լուծման եւ մեր հռչակած բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար, եւ այս առումով արդյունավետությունը կարեւորագույնն է, այլապես մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, որն ինձ համար անընդունելի է»,- երեկ հայտարարեց Աբրահամյանը ՝ վստահեցնելով նաեւ, որ որոշումը դժվար է կայացրել։
«Վստահեցնում եմ, որ այս որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարեւորագույն որոշումներ կայացնելիս։ Երբեք պատասխանատվությունից եւ պայքարից չեմ խուսափել, մանդատը ստանձնելիս, որպես առնվազն քսանամյա փորձ ունեցող լրագրող, գիտակցում էի, որ կլինեն քաղաքական որոշումներ, որոնց հետ հաշտ չեմ լինի, սակայն յուրաքանչյուրս՝ անհատական տիրույթում, մեր գործունեության առանցքում դնում ենք արժեհամակարգային սահմանագիծ, որը հատել կնշանակի առավել կարեւորել կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց»։ Պատգամավորի հայտարարությունից, անշուշտ, մեզ էլ հեշտ չէ կռահել, թե որն է իր քայլի իրական պատճառը, բայց մի բան հստակ է, որ իշխանությունը չի գնում Աբրահամյանի պատկերացումների ճանապարհով, նրա սկզբունքներին համահունչ: Գայանե Աբրահամյանի որոշումը շատերը պայմանավորում են ՍԴ դատավորների ընտրության հարցում անհամաձայնությամբ: Աբրահամյանը դեմ էր Խունդկարյանի թեկնածության հաստատմանը և համարվում էր Վահե Գրիգորյանի թևից, ով ԱԺ-ում զբաղվում էր Վահե Գրիգորյանի լոբբինգով:


Սակայն սա հարցի մակերեսային կողմն է, իսկ խորքում ակնհայտ է, որ իշխող թիմում գաղափարազուրկ մթնոլորտը հանգեցրել է նման իրավիճակի: Փաստենք, որ երրորդ պատգամավորն է, ով մանդատից հրաժարվում է գաղափարական ու սկզբունքային անհամաձայնությունների արդյունքում, առաջինն Էդգար Առաքելյանն էր, շաբաթներ առաջ Արսեն Ջուլֆալակյանը հեռացավ, իսկ ահա հերթը Գայանե Աբրահամյանինն է:
Այս խորհրդարանը ձեւավորելիս ի սկզբանե հանրության մոտ բազում հարցեր էին ծագել՝ ինչ սկզբունքով է այս կամ այն թեկնածուն հայտնվել իշխող ուժի դաշինում, գաղափարապես տարբեր մարդկանց միակ միավորող հանգամանքը հեղափոխության օրերին ճիշտ ժամին, ճիշտ վայրով քայլելն էր ու բնական էր, որ մի օր խորհդարանը պետք է նման փաստի առաջ կանգներ: Մյուս կողմից վերջին շրջանում իմքայլականների խոհանոցից արտահոսք է լինում այն մասին, որ դժգոհություններ ունեն Նիկոլ Փաշինյանից, կառավարության անդամները չեն աշխատում պատգամավորների հետ, իսկ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշումներ է ընդունում ու պարտադրում պատգամավորներին վավերացնել: Մամուլը գրեց, որ հեռացողների հոսքը չի դադարի, եւս մի քանի պատգամավորներ վայր կդնեն մանդատները: Սակայն չի բացառվում, որ Գայանե Աբրահամյանի դուրս գալը սորոսական թեւի հետ տարաձայնությունների արդյունք է: Վերջինս այս թեւի կարկառուն ներկայացուցիչներից է միգուցե դժգոհ է Փաշինյանի վերաբերմունքից, ով անարձագանք եւ անպատիժ թողեց Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Սորոսն ում շունն է, որ խառնվի մեր ներքին գործերին:

Անի Սահակյան

դիտվել է 1097 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am