Կառավարությունը քաղաքացիների տունը չէ՞, կուզեն դագաղ կդնեն,ինչ կուզեն, կանեն

Կառավարարության շենքի մոտ «Այլընտրանք» ՀԿ-ի անդամները արտասովոր ակցիա են իրականացրել, տեղադրել են դագաղ, տնական օղու մեծ շիշ, պինցետ և պաստառ «Նիկոլ, մարդասպան» գրությամբ: Ակցիայի նախաձեռնության հեղինակները այսպիսով ցանկանում են ցույց տալ իշխանության ապիկարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում, իսկ պինցետն ու օղու շշի առկայությամբ խորհրդանշում վարչապետի հայտարարությունը, թե կորոնավիրուսն ում շունն է, պինցետով կքաշենք, տնական ողիով կսպանենք:
Ըստ ամենայնի՝ ակցիան դուր չի եկել իշխանություններին եւ հրահանգել են բեման ենթարկել մասնակիցներին: Ոստիկանության եւ վերջինների միջեւ քաշքշուկի արդյունքում բերման է ենթարկվել «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը:


Նա ասել է, որ իրեն բերման ենթարկելու որոշում է կայացվել, քանի որ ոստիկանները կասկածներ ունեն, որ դագաղում կարող են լինել պայթուցիկ նյութեր. «Ինձ տանում են հետագա պարզաբանման: Դագաղ ենք տեղադրել, որովհետև այս իշխանությունը մահվան դեպքերին նայում է մատների արանքով: Նրանք մահերին նայում են որպես իրենց հերթական քաղաքական ակցիայի: Եւ մեր ասելիքն ավելի խորհրդավոր դարձնելու համար բերել եմ այս դագաղը, որի վրա կորոնավիրուսից մահացածների թիվն է, որ իրենք հասկանան՝ ամեն դագաղ մարդու կյանք է Ես չեմ բերել այս դագաղը՝ նրանցից որևէ մեկի մահը ցանկանալով, մենք իրենց նման չենք, որ տանենք դագաղը դնենք կենդանի մարդկանց տան մոտ: Սա ընդամենը խորհրդանիշ է»,- ասել է նա իրապես հասկանալով, որ իրեն բերման ենթարկելու պատճառը կառավարության շենքի դիմաց դագաղ տեղադրելն է:
Երբ այսպես կոչված թավշյա հեղափոխության օրերին ներկայիս իշխանականները դագաղներ էին տեղադրում նախկինների բնակարանների, տների առջեւ եւ շենքի բակերում, սեւ ժապավեններ կապում մայթերին՝ վրա գրված օրինակ «Աշոտյան 40», կամ ծաղկեպսակներ էին տեղադրում նախկինների դռների առջեւ, կամ կազմակերպում էին Սերժ Սարգսյանի հուղարկավորթյունը, հասարակության զոմբի հատվածը ցնծության մեջ էր, իսկ սթափները՝ սարսափած հորդորում էի չանցնել կարմիր գծերը, գոնե միայն այն բանի համար, որ այս ատելության ու թշնամանքի մթնոլորտը բումերանգի էֆեկտով մի օր չոքելու է հեղափոխականների դուռը:

Կարծես թե եկել է այդ ժամանակը եւ Նիկոլ Փաշինյանի ու իր կուսակցության դեմ պայքարում են ճիշտ նույն գործիքներով, ինչպես իրենք: Լավ է դա , թե վատ, հարցի մյուս կողմն է, բայց իշխանությունն առնվազն չունի բարոյական իրավունք բերման ենթարկել, պատասխանատվության ենթարկել նման ակցիա իրականացնող քաղաքացիներին: Հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարությունը բոլոր քաղաքացիների տունն է, կուզեն դռնով կմտնեն, կուզեն պատուհանով, ինչ կուզեն կանեն: Հիմա կա քաղաքացիների մի խումբ, որոնք ուզում են իրենց դռան դեմը դագաղ դնել, դուք ով եք, որ արգելում եք նրանց:

Անի Սահակյան

դիտվել է 785 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am