Փաշինյանը ժողովրդի թիկունքում դավաճանություն է ծրագրել. սկանդալային բացահայտում

Ադրբեջանական քարոզչամեքենան սկանդալային տեղեկություններ է տարածել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը պաշտոնը թողնելուց հետո Փաշինյանի անունից բանակցել է Ադրբեջանի իշխանության ներկայացուցչի հետ ու քննարկել «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը։ Ըստ տեղեկություննրի՝ մի քանի նման հանդիպում է կայացել եւ ամեն ինչ արվել է, որ այն խնամքով թաքցվի Ռուսաստանից:

Փաստորեն, ՀՀ իշխանությունները դեռ չէին արձագանքել Ալիեւի սկանդալային հայտարարությանը, երբ  հակառակորդից երկրորդ հարվածը ստացան: Մի քանի օր առաջ Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանն իրենից ժամանակ է խնդրել ու հրադադար պայմանավորվել, որպեսզի ժամանակ շահի՝ փոխարենը խոստանալով զիջումներ Արցախի հարցում։ Ժամանակն, ըստ Ալիևի, Փաշինյանին պետք է եղել Հայաստանի ներքաղաքական կյանքում հակառակորդների հարցերը լուծելու, աթոռն ամրապնդելու համար, որպեսզի թերեւս հեշտ կարողանա կատարել Ալիևին ու նաև Բոլթոնին տված խոստումը զիջումների մասով։


Պաշտոնական Երեւանը ծպտուն չհանեց այս հայտարարության մասին այնքան, քանի դեռ նոր տեղեկություններ չհայտնվեցին: Սկզբում հերքման անհաջող փորձ արեց Արսեն Խառատյանը. «ՀՀ վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որևէ հարց չեմ քննարկել»,-ի պատասխան գրեց նա իր ՖԲ էջում՝ չմոռանալով վերջում սպառնալ, որ շուտով Ադրբեջանում էլ է հեղափոխություն լինելու և համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի հետհեղափոխական իշխանությունները լինելու են ժողովրդավարներ։
Մինչդեռ ադրբեջանցիներն ասում են՝ պաշտոնանկությունից հետո են Խառատյանի հետ Արցախի հարց քննարկել, իսկ Խառատյանն ասում է, որ վարչապետի խորհրդական աշխատելու ժամանակ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որևէ հարց չի քննարկել։
Ի պատասխան Ալիևի ասածների ու ադրբեջանական կայքերից տեղեկատվության՝ Փաշինյանը հայտարարեց․ «Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»։
Նա փաստորեն ՀՀ վարչապետը ոչ թե հերքում է ադրբեջանցիների կողմից վերջերս բացահայտվող տեղեկությունները իր և Ալիևի ստվերային գործարքների մասին, այլ հաստատում է այն, միաժամանակ վախեցնելով Ալիևին սեփական կոմպրոմատով:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ հայ ժողովրդի թիկունքում ինքը Ալիեւի հետ որոշակի սակարկումների է գնացել, մինչդեռ երկու տարի առաջ նա հայտարարում էր, թե բոլոր հարցերը լուծվելու են հանրապետության հրապարակում: Իհարկե, Փաշինյանին չի հաջողվելու ժողովրդի թիկունքում Արցախ հանձնել, բայց փաստն ինքնին դավաճանություն է:
Ու հիմա է հասկանալի դառնում, որ մարդը Ալիեւի հետ էր սիլիբիլի անում, կինը՝ Մեհրիբանի՝ առաջ քաշելով խաղաղության ծրագիր:
 

Իրավապահ մարմնները այս դավաճանությամբ զբաղվելու փոխարեն ընկել են ընդդիմադիրների հետեւից եւ թերեւս բացահայտված մեծ խայտառակությունը քողարկելու նպատակով առաջիկայում կգնան հնչեղ ձերբակալությունների, որպեսզի հանրության շեղեն այս թեմայից:

Անի Սահակյան

դիտվել է 3813 անգամ
Լրահոս
Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am