Ալիևն արդեն Պուտինից բողոքեք․ ինչով է վտանգավոր այս փուլը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին դժգոհում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, այդ թվում` Ռուսաստանից «ապարդյուն գործունեության» համար:

Հեռավար ելույթ ունենալով Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում` Ադրբեջանի ղեկավարը նորից պնդել է. - «Բանակցությունները չպետք է անցկացվեն միայն հանուն բանակցությունների, դրանք պետք է լինեն նպատակային և բովանդակային: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները իրենց հայտարարություններում շեշտել են, որ ստատուս քվոն անընդունելի է, մենք ողջունում ենք այդ հայտարարությունները, բայց դրանք բավարար չեն, մեզ պետք են գործողություններ»:

Իլհամ Ալիևը սրտնեղել է նաև, թե Հայաստանը այս տարվա հուլիսից մինչև սեպտեմբեր ավելի քան մեկ տոննա ռազմամթերք է ստացել։ «Հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը, չունի միլիարդավոր դոլարներ սարքավորումներ ձեռք բերելու համար, մենք ենթադրում ենք, որ Հայաստանն այդ բեռներն անվճար է ստացել։ Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին ձեռնպահ մնալ Հայաստանին զենք մատակարարելուց»,- առանց փաստարկներ բերելու և առանց անուններ նշելու հայտարարել է Ադրբեջանի նախագահը, ով ինքն է մշտապես պարծենում Բաքվի կողմից ձեռք բերվող թանկարժեք սպառազինությամբ՝ ներկայացնելով այն որպես հաղթական ձեռքբերում։

Ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս Ալիևը նաև կոչ է արել ՄԱԿ-ին «նոր օրակարգ նախապատրաստել Հայաստանի զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու համար»: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել և չի լինի բանակցությունների առարկա։ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»,- ասել է նա:
ՄԱԿ-ին ուղղված իր ծավալուն ելույթի առյուծի բաժինը առաջին խոսքերից սկսած նախագահ Ալիևը նվիրել է Հայաստանին՝ հնչեցնելով կոշտ քննադատություն և մեղադրանքների տարափ ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի իշխանությունների հասցեին։

Իլհամ Ալիևը, ով հերոսի կոչում է շնորհել Հունգարիայում հայազգի սպա կացնահարած Ռամիլ Սաֆարովին, պնդել է, թե Հայաստանը հերոսացնում է ահաբեկիչների, առանց ապացույցներ վկայակոչելու խոսել է Հայաստանի իշխանությունների կողմից միջազգային մակարդակով փողերի լվացման մասին` երբեք որևէ կերպ չանդրադառնալով կամ չպարզաբանելով իր ու ընտանիքին վերագրվող միլիարդավոր դոլարների լվացման փաստերը, որոնք տարիներ շարունակ հետաքննության առարկա են միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների կողմից։

Հորից իշխանությունը ժառանգած նախագահ Ալիևը, ով մի քանի անգամ խմբագրել է երկրի մայր օրենքը, փորձագետների պնդմամբ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և կնոջը փոխնախագահ դարձնելու նպատակով օգտագործելով աշխարհի ամենահեղինակավոր այդ ամբիոնը, անհանգստություն է հայտնել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ, ահազանգել «ճգնաժամի» մասին, հայտում է Ազատությունը։

Ոչ ավել, ոչ պակաս, Ալիևը չի թաքցրել մտահոգությունը հարևան Հայաստանի նախկին երկու նախագահների դեմ հարուցված քրեական գործերի կապակցությամբ, քննադատել է Փաշինյանի կառավարությանը «Հայաստանում մարդու իրավունքների համատարած ոտնահարումների» համար, այդ ենթատեքստում հիշատակել իր ընդդիմախոսներին բռնաճնշումների ենթարկելու համար ամենօրյա ռեժիմով իրեն քննադատող միջազգային իրավապաշտպան կառույցներին` Human Rights Watch-ին, Amnesty İnternational-ին, Freedom House-ին, որոնք ըստ Ադրբեջանի ղեկավարի` աչք են փակում հայաստանյան իշխանությունների արարքների վրա:

Փոխարենը Իլհամ Ալիևը տասնամյակներ շարունակ նախ հոր, ապա իր և կնոջ կողմից ղեկավարվող Ադրբեջանը ներկայացրել է որպես գերզարգացած, բարգավաճող, ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող երկիր, որն արդեն նաև Տիեզերական միջազգային ակումբի անդամ է։

Այսպես, Ալիևը օգտագործել է ՄԱԿ-ի ամենահեղինակավոր ամբիոնը՝ նաև Ռուսաստանին անուղղակի մեղադրելու համար։ Սա նշանակում է, որ առաջիկայում, եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել՝ նա հաշվի չի նստելու Պուտինի կարծիքի հետ։
Բացի այդ Ալիևի կեցվածքը վկայում է այն մասին, որ նա ընդդեմ Փաշինյանի սուր և կոշտ քաղաքականություն է տանում։ Սրա պատճառները տարբեր են․ առաջինը՝ Ալիևը հասկացել է, որ Փաշինյանը չի գնալու ցանկալի զիջումների։ Երկրորդ՝ Ալիևը գիտակցել է, որ Փաշինյանը չի գնալու այն զիջումներին, որն անկալել է Ալիևը, այսինքն ըստ Ալիևի ընկալման՝ Փաշինյանը խախտել է երբեմնի խոստումներ։

Այս իրավիճակը հղի է իսկապես վտանգավոր հետևանքներով։ Անզեն աչքով տեսանելի է, որ Ալիևը նախապատրաստում է ընդդեմ Հայաստանի ագրեսիայի հիմքեր՝ բոլոր հնարավոր ձևերով։

Իրավիճակն իսկապես վտանգավոր է նրանով, որ Ալիևը հայտնվել է <<մուննաթ>> եկողի, պահանջատերի կարգավիճակում։ Այնպիսի տպավորություն է, որ կարծես 2016 ապրիլին ու հուլիսյան գործողություններում Ադրբեջանը չի եղել ագրեսորը։ Ալիևը հստակ քարոզչություն է իրականացնում, որպեսզի շեղի իր վրայից մեղքը՝ Հայաստանին ներկայացնելով որպես բանակցային գործընթացը տապալող կողմ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3554 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am