Սորոսականների հերթական հաղթանակը

Նիկոլ Փաշինյանը որեւէ կերպ չի կարողանում ազատվել սորոսականների ազդեցությունից, եթե չասենք գործում է ամբողջովին նրանց հրահանգներով, քիչ է ասել, թե հաշվի է նստում այս շրջանակների հետ, նա պարզապես Սորոսի եւ նրա հայաստանյան գործիքակազմի մոտ կամակատար է աշխատում: Սորոսականների պահանջով այսօր հերթական անհնազանդ պաշտոնյան հրաժեշտ տվեց աշխատանքին: Խոսքը
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանի մասին է, կրթության ոլորտի կուրատորներից մեկն էր։ Տարբեր վարկածներ շրջանառվեցին Թամրազյանի հրաժարականի մասին: Ըստ որոնց արդեն նախկին պաշտոնյան տեւական ժամանակ է՝ դեմ էր արտահայտվում կրթության ոլորտում տարվող քաղաքականությանը եւ հատկապես՝ կրթության աղմկահարույց, ապազգային չափորոշիչներին, նա տարաձայնություններ ուներ կրթական հարցերում սորոսական դիրքորոշում ունեցող իշխանական խմբի հետ, ինչը սկսվել էր դեռեւս ԿԳՆ փոխնախարարներ Արեւիկ Անափիոսյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի հետ աշխատելու շրջանից։

Վերջերս Գ․ Թամրազյանը մի քննարկման ժամանակ բացահայտ դեմ է արտահայտվել չափորոշիչներին,մասնավորապես, փոխնախարարը դժգոհել է, թե կրթության չափորոշիչներն ազգային արժեքներին դեմ են եւ նա հրաժարվում է աշխատել մի կառույցում, որտեղ դեմ են ազգային արժեքներին եւ գործում են դրա դեմ: Սա դժգոհությունների տեղիք է տվել իշխող թիմում եւ սորոսական թեւը Քաղպայմանագրի նիստերի ժամանակ նրա հրաժարականի հարցն է բարձրացրել: Նիկոլ Փաշինյանը հրահանգել է Արայիկ Հարությունյանին ի կատար ածել սորոսական պատգամավորնեի պահանջը: Գործընթացին միգուցե նպաստել է Տնտեսագիտական համալսարանի շուրջ ստեղծված վիճակը, բանն այն է, որ կառավարության դեմ բողոքի ակցիաները՝ Դիանա Գալոյանի ռեկտորությունը հաստատելու պահանջով նաեւ Թամրազյանի մասնակցությամբ են իրականացվում։

Իհարկե, Թամրազյանը նախարարությունում հակասական կերպար էր ընկալվում ով իր ձեռքն էր վերցրել կառավարումը եւ Արայիկ Հարությունյանի անունից թուրն աջուձախ էր կտրում: Հիշենք ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հետ առճակատումները, տղայական ռազբիրիանտները, նրա անունը շոշափվեց նաեւ Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու պատմությանը, Թամրազյանը իր ձեռքն էր վերցրել ոչ միայն կրթության ոլորտի կուրացիան, այլեւ մշակույթի, սպոտի, ինչի արդյունքում էլ նախարարության քաղաքականությունը սկսել է անհանգստացնել նաեւ իշխող թիմի ներկայացուցիչներին:
Բայց այդուհանդերձ, Թամրազյանի հրաժարականը վատ ուղերձ է ազգային գաղափարախոսություն կրողների համար առ այն, որ իշխանությունը սորոսական հրեշավոր ծրագրերն իրագործելու ճանապարհին չի խնայելու նույնիսկ յուրայիններին:

Անի Սահակյան

դիտվել է 2276 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am