Իշխանությունը «կքցի՞» Երվանդ Խունդկարյանին. խմորումներ ՍԴ-ում

Իշխանությունը կարող է այլեւս երբեք չկարողանա հաղթահարել Սահմանադրական դատարանում իր կողմից առաջացրած ճգնաժամը: Երկու օր է դատարանակազմության վերջին ակորդը հնարավոր չի լինում տալ, ընտրել բարձր դատարանի նախագահ եւ փոխնախագահ: Ավելին, գործընթացները հուշում են, որ ՍԴ-ում նոր՝ ավելի խորը ճգնաժամ է հասունանում:
Այսպիսով՝ վաղը բարձր դատարանը ՍԴ նախագահի մեկ թեկնածուի շուրջ կկատարի ընտրությունը: Այդ մեկ թեկնածուն Վճռաբեկ դատարանի այլեւս նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանն է, ում ընտրության շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, քանզի նրա անվան հետ են կապվում աղմկահարույց բազում գործեր, որոնց թվում Ա1 պլյուսի փակվելը: Հատկապես բուռն ընդվզեցին ՀԱԿ-ականները, եւ այդ ընդվզումը  ըստ մամուլի հրահրվում էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից:

Խունդկարյանն ինքաառաջադրվել է, ՍԴ հին գվարդիայի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն է առաջադրել Հրայր Թովմասյանը, սակայն Խաչատրյանն անհայտ պատճառներով ինքնաբացարկ է ներկայացրել: Իհարկե, պատճառներն իրականում այնքան էլ անհայտ չեն եւ այս հրաժարումից պարզ է դառնում, որ քաղաքական ամենաբարձր մակարդակներում նախապես ծրագրել են ՍԴ ընտրությունները: Այլապես Խաչատրյանը, ով կարծես նման երազանք ուներ եւ համաձայնեց Հրայր Թովմասյանին նախագահությունից զրկելուց հետո մի ոտ շուտ ՍԴ նախագահի ժպ հանդես գալ, այն պարագայում, երբ օրենքը դեռեւս նման լիազորություն չէր տալիս, չպետք է հրաժարվեր այդ առաջադրումից: Ու թվում է, թե դա լավագույն լուծումն է լինելու ստեղծված իրավիճակում, քանզի ինչպես Հրայր Թովմասյանը նշեց, Աշոտ Խաչատրյանին առաջադրել է, որովհետեւ նա ամենափորձառուն է և ավագը, գիտությունների դոկտոր է և, ըստ Թովմասյանի, ունի կառավարչական որոշակի հմտություններ։
Բացի դա՝ եթե փոփոխություններ չլինեն, Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է երկու տարի, ուստի՝ Թովմասյանը գտնում է, որ դա կլիներ կարևոր անցումային ժամանակահատված, որ մյուսներն իրար ավելի լավ ճանաչեն և ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին, ունենային շփում և կարողանան ընտրել։Եւ, ի վերջո, այս պրոցեսում Խաչատրյանի ընտրությունը չէր դիտարկվի ոչ լեգիտիմ, քանի որ վերջինս ՍԴ անդամ է դարձել լեգիտիմ ճանապարհով:
Ինչեւէ, եղածը եղած է, եւ հիմա ՍԴ-ն կանգնած է բարդ ընտրության առջեւ: Երվանդ Խունդկարյանին հինգ ձայն է հարկավոր ՍԴ նախագահ դառնալու համար, փակ քվեարկության դեպքում դա դժվար կանխատեսելի է: Հրայր Թովմասյանը չի մասնակցի ընտրությանը, Խաչատրյանի հրաժարականից հետո իր մոտ կասկածներ են առաջացել, որ գործընթացը պայմանավորված է, վստահաբար կարող ենք ասել, որ Վահե Գրիգորյանն էլ ձեռքը կկտրի, բայց ձայն չի տա Խունդկարյանին: ՍԴ մյուս երկու հնաբնակները՝ Արայիկ Թունյանն ու Արեւիկ Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, եւս կմիանան Թովմասյանին, ինչը Խաչատրյանի պարագայում դժվար է պնդել, եթե Վահե Գրիգորյանին հաջողվի համոզել Արման Դիլանյանին միանալ իրեն, ապա կվտանգվի Խունդկարյանի ընտրությունը: Իսկ գուցե իշխանությանն էլ հենց դա է պետք, նախապես պայմանավորվել Խունդկարյանի հետ ՍԴ նախագահ դառնալու հարցում, հետո «քցել» ու ասել, որ դե ինչ արած, մենք ուզում էինք, բայց չէինք կարող պարտադրել դատավորներին: Իսկ դրանից հետո էլ կարող են անընդհատ ՍԴ նախագահ չընտրել, կամ հանձնել վահեգրիգորյանական թեւին:

Անի Սահակյան

դիտվել է 1993 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am