«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀգլխավոր դատախազությունն արդեն մի քանի օր է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ստուգումներ է իրականացնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ամենամյա հերթական ստուգումը նախորդ տարիներից, սակայն, էապես տարբերվում է: Ավանդաբար այդ ստուգումները ձեւական բնույթ են կրել: Բայց այս անգամ դատախազության ներկայացուցիչները առավել քան մանրակրկիտ են ամեն ինչ ուսումնասիրում, պարբերաբար զրուցում են դատապարտյալների հետ՝ նրանց բողոքները եւ դժգոհությունները լսելու համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեակատարողական վարչությունում այս օրերին փորձում են հասկանալ՝ արդյո՞ք դատախազության նմանօրինակ մոտեցումն ուղղված է ՀՀ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի դեմ, թե թիրախում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմն է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը