ԱԺ նոր նախագահ Արա Բաբլոյանի ընտանիքը /տեսաշար/

ԱԺ նորընտիր նախագահը Արա Բաբլոյանն է, ով ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ Wnews.am-ը ներկայացնում է ԱԺ նորընտիր նախագահին եւ իր ընտանիքը. «Ես մեծացել եմ բժիշկների ընտանիքում, հայրս, մայրս, եղբայրս, ընդհանուր մթնոլորտը բժշկական էր: Դպրոցում ֆիզիկամաթեմատիկական առարկաներից շատ լավ էի, ընկերներս մտածում էին, որ ես կգնամ տեխնիկական գիտությունների ուղղությամբ, բայց ես միանշանակ ընտրեցի բժշկությունը»,-անդրադառնալով մասնագիտության ընտրությանը` նշում է Արա Բաբլոյանը: Ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երեւանում: 1971թ. ավարտել է Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: Մանկաբույժ: 1989թ. երիկամի փոխպատվաստման մասնագիտացում է անցել Շվեյցարիայում եւ Բելգիայում: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 2003-2005թթ. եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 2008-2012թթ.՝ ԱՀԿ գործադիր կոմիտեի անդամ: Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի, Բելգիայի բժշկագիտության թագավորական ակադեմիայի անդամ: 1970թ. եղել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայի ուրոլոգիական բաժնի բուժակ: 1971-1977թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ: 1977-1997թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, 1982-1990թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է ուրոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն: 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1997 թվականից ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչն է: 2002-2003թթ.` «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: 2003-2007թթ.՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2007 թվականից՝ գիտական ղեկավար: 2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ է: Պարգեւատրվել է ԵՊԲՀ 70- եւ 75-ամյակի ոսկե մեդալներով (2000 եւ 2005թթ., ՀՀ ԿԳՆ), Երեւանի քաղաքապետարանի պատվոգրով (2005թ.), ՀՀ Ազգային ժողովի շնորհակալագրով (2005թ.), Հայ-ֆրանսիական հարաբերությունների եւ մասնագիտական համագործակցության զարգացման համար «Ազգային արժանիքի ասպետ» շքանշանով /«Officier de I’Ordre National Du Merite»/ (2005թ., Ֆրանսիայի Հանրապետություն), «Մխիթար Հերացի» (2007թ.), «Համագործակցության ամրապնդման համար» (2007թ., ՀՀ ոստիկանություն), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2012թ., ՊՆ) մեդալներով: Ամուսնացած է, ունի երկու զավակ: Արա Բաբկոյանի կինը՝ Մանուշակ Երիցյանը, եւս մասնագիտությամբ բժիշկ է։ Նա ծնվել է Երևանում 1956թ. հունվարի 25-ին ինժեների և մանկավարժի ընտանիքում: 1973թ ոսկե մեդալով ավարտել է Երևանի Բելինսկու անվան դպրոցը, նույն տարում ընդունվել ԵրՊԲԻ: Գերազանցությամբ է ավարտել բուհը:

«1980 թվականին ընդունվել եմ աշխատանքի՝ որպես հոդաբան, Ֆիզիոթերապիայի և Կուրորտոլոգիայի Գիտահետազոտական Ինստիտուտ, ուր աշխատել եմ 19 տարի: Անցել եմ վերապատրաստումներ Առողջապահության Ազգային Ինստիտուտում՝ որպես թերապևտ, բժիշկ-ֆիզիոթերապևտ, ռևմատոլոգ: 1996թ. աշնանը Նյու-Յորքի Հայ Օգնության Ֆոնդի կողմից հովանավորվող ծրագրով անցել եմ 3-ամսյա վերապատրաստում Կոլումբիայի Համալսարանի Պրիսվետերյան Հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում», – նշում է նա:

Մանուշակ Երիցյանը 1999թ. ապրիլից առ այսօր «ԱրԲեՍ» Առողջության կենտրոնի տնօրենն է, որը «Արաբկիր» բժշկական համալիրի ամբուլատոր վերականգնողական բաժանմունքն է:

Արա Բաբլոյանի որդին՝ Արման Բաբլոյանը, 2015թ.-ից մինչ օրս ղեկավարում է Արաբկիր Բժշկական համալիրը-ԵԴԱԻ ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահն է և Առողջապահության կազմակերպիչների միավորում ՀԿ խորհրդի անդամ:   «Դեռևս առաջին դասարանում էի, որ նկատեցի հայրիկիս բազմազբաղ առօրյան: Նա անընդհատ գործուղումների մեջ էր, ուստի մտածում էի խուսափել բժշկի մասնագիտությունը ընտրելուց: Ավելի հասուն տարիքում սակայն հասկացա, որ այլընտրանք չունեմ: Առաջին մասնագիտությամբ ատամնաբույժ եմ, աշխատելով մի քանի տարի՝ հասկացա, որ կազմակերպական հարցերն են ինձ առավել շատ հետաքրքրում, այդ էր պատճառը, որ երկրորդ մասնագիտություն ընտրեցի, ընդունվեցի ֆրանսիական համալսարան, պաշտանեցի թեզ՝ հիվանդանոցային կառավարման թեմայով: Սկզբում աշխատելով կամավոր, կարողացա ծրագրեր իրականացնել, որոնք թույլ տվեցին հիվանդանոցային համալիրի բաժնետերերին` ինձ տնօրեն ընտրելու մասին որոշում կայացնել: Մեկուկես տարի եղել եմ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ և հիմա նորից ղեկավարում եմ հիվանդանոցը»,-ընդգծում է Արման Բաբլոյանը: Նա ունի երկու զավակ` Արան և Էմմին: Արա Բաբլոյանի կրտսեր որդին՝Սերգեյ Բաբլոյանը, եւս մասնագիտությամբ բժիշկ է։

1997-2003թթ. սովորել է և գերազանցությամբ է ավարտել Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկություն ֆակուլտետը: Բժշկական մայր բուհում Սերգեյ Բաբլոյանն անցել է օրդինատուրա մանկական վիրաբուժության գծով:  2008թ. նա «Արաբկիր» Բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Մանկական վիրաբուժության և ուրոլոգիայի բաժանմունքի մանկական վիրաբույժ է:

«Ես աշխատում եմ հիմնականում երեխաների հետ: Բայց պետք է ընդգծեմ, որ մենք ունենք նաև Հայաստանում միակը համարվող երիկամի փոխպատվաստման ծրագիր, որը վերաբերում է նաև մեծահասակներին: Երեխաների հետ շփումն առավել բարդ է, քանի որ որպես կանոն, փոքրիկները վախենում են սպիտակ խալաթ կրողներից, բայց այն դրական լիցքերը, որ ստանում ես երեխային բուժելուց հետո, ինձ առավել մեծ էներգիա է փոխանցում, որը նպաստում է նրանց հետ բժշկի աշխատանքի արդյունավետությանը: Ընդհանրապես բժիշկ դառնալու իմ ցանկությունը և կարող եմ ասել որոշումը վաղ մանկական շրջանից է: Մանկուց երեխաների բժիշկ դառնալու ցանկությունս եղել է: Միշտ տեսնելով, թե ինչքան կարևոր գործ է անում բժիշկը, ինչ դեր ունի բժշկությունը, ես համոզվել եմ իմ մասնագիտական ընտրության մեջ: Հայրիկց սովորել եմ լինել բարի, առավելագույն աշխատասեր, անել առավելագույնը հանուն հիվանդի ապաքինման»,-այս գաղափարն է ընկած Սերգեյ Բաբլոյանի բժշկական աշխատանքի հիմքում:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am