Գաղտնի երդմնակալությություն. Ընդդիմադիրներն այն «գողական սխոդկա» են անվանել

Մինսկում երեկ կայացավ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, որի մասին նախապես չէր հայտարարվել: Լուկաշենկոն այս տարվա օգոստոսի 9-ին, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, վեցերորդ անգամ է ընտրվել նախագահ, նա 26 տարի է ղեկավարում Բելառուսը:

Առավոտյան Բելառուսի մայրաքաղաքի Անկախության հրապարակի մոտ մարդիկ նկատեցին տեխնիկայի և զինծառայողների կուտակումներ, պաշտոնյաները պարզաբանել էին, թե «ընթանում է երդմնակալության հանդիսավոր արարողության փորձը», սակայն ավելի ուշ պարզվել է, որ հենց ինաուգուրացիան է տեղի ունեցել:

Բելառուսի օրենքներով՝ հանրապետական հեռուստատեսությունը պարտավոր է ուղիղ եթերում հեռարձակել երդմնակալության արարողությունը, սակայն այդ պահին բելառուսական հեռուստաալիքներով սերիալներ են ցուցադրել:

Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությանը ներկա է եղել մի քանի հարյուր մարդ՝ պետական պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, գիտության, մշակույթի բնագավառների անվանի ներկայացուցիչներ:

Ընդդիմությունը պահանջում է Լուկաշենկոյի հրաժարականը և նոր ընտրությունների անցկացում: Ընտրություններից հետո սկսվել են բողոքի բազմահազարանոց ակցիաներ, հազարավոր ցուցարարներ ձերբակալվել են, զոհվել է առնվազն երեք մարդ:

Ռուսաստանը սատարում է Լուկաշենկոյին, ով պնդում է, թե բողոքի շարժումը ֆինանսավորում և համակարգում են Բելառուսը կազմաքանդելու նպատակ ունեցող արևմտյան երկրները:

Իսկ Արևմուտքը չի ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը: Սպասվում է, որ ԱՄՆ և ԵՄ-ը պատժամիջոցներ կկիրառեն Բելառուսի նկատմամբ՝ վիճահարույց ընտրությունների հետ կապված, որոնց հաջորդեցին ընդդիմության բողոքի զանգվածային ակցիաները Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով: Դրանք բռնությամբ ճնշվում են իրավապահ ծառայությունների կողմից:

Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցող Անայիս Մարին ասաց, որ Բելառուսում անցկացված ընտրություններից հետո ավելի քան 10 հազար մարդ «ձերբակալվել է խախտումներով», ավելի քան 500 հաղորդում է ստացվել խոշտանգումների մասին, իսկ հազարավոր մարդիկ «դաժան ծեծի են ենթարկվել»:
«Ծածուկ պաշտոնամուտ», - բելառուսական անկախ մամուլը այսպես է բնութագրում Ալեքսանդր Լուկաշենկոյի`Մինսկում, առանց որևէ նախնական ազդարարման կայացած երդմնակալության արարողությունը։

Այն, որ 1994 թվականից Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոն հենց երեկ է պատրաստվում վեցերորդ անգամ անընդմեջ ստանձնել նախագահի լիազորությունները, պարզ դարձավ միայն արարողության մեկնարկից հաշված րոպեներ առաջ՝ երբ ոստիկանությունն անսպասելիորեն արգելափակեց Մինսկի բոլոր կենտրոնական փողոցները, իսկ Լուկաշենկոյին տեղափոխող շարասյունը մոտոցիկլետների ուղեկցությամբ մի քանի րոպեի ընթացքում այդ փակ փողոցներով նախագահի կեցավայրից հասավ պետության ղեկավարի նստավայր՝ «Անկախության պալատ», հաղորդում է «Ազատությունը»:

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Լուկաշենկոյի երդմնակալության արարողության մասին նախապես տեղեկացված չեն եղել անգամ կառավարության անդամները։ Երդմնակալությանը մասնակցած բոլոր 700 հյուրերին՝ հիմնականում պատգամավորների, տարբեր մակարդակի չինովնիկների և ուժայինների, «Անկախության պալատ» էին բերել ավտոբուսներով։

Ավելին, երկրի պետական հեռուստատեսությունը, հակառակ «Բելառուսի նախագահի մասին» օրենքում ամրագրված հստակ պահանջին, Լուկաշենկոյի երդմնակալությունը այսօր չի հեռարձակել։ Այն պահին, երբ երկրի ղեկավարը ընթերցում էր երդման տեքստը, Բելառուսի պետական հեռուստատեսության առաջին ալիքը Ռուսաստանում նկարահանված հերթական սերիալն էր ցուցադրում։

Ինքը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, նախագահական երդման տեքստը բելառուսերենով է ընթերցել, որից հետո, արդեն ռուսերեն հնչեցրած ճառում, մեկ անգամ ևս հայտարարել է, որ առանց որևէ խախտումների է հաղթել օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններում։

«Նախագահի պաշտոնամուտի օրը, երդմնակալության օրը, մեր բոլորի հաղթանակի օրն է։ Դա ճակատագրական և համոզիչ հաղթանակ էր։ Մենք պարզապես երկրի նախագահ չէինք ընտրում, մենք պաշտպանում էինք մեր արժեքները, մեր խաղաղ կյանքը, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը», - հայտարարել է Լուկաշենկոն։

Բելառուսական ընդդիմությունը Լուկաշենկոյի գաղտագողի երդմնակալությանն արձագանքեց դրա ավարտից հաշված րոպեներ անց։ Ընդդիմության համակարգող խորհրդի անդամ, մի քանի շաբաթ առաջ Բելառուսից վտարված Պավել Լատուշկոն կոչ է անում երկրի բնակիչներին անժամկետ բողոքի գործողություններ սկսել։ «Հեռացող նախագահը, որը պնդում է, թե ստացել է ընտրողների ավելի քան 80 տոկոսի քվեն, այսօր ինքնաերդմնակալության հատուկ գործողություն իրականացրեց։ Այն, ինչ տեղի ունեցավ «Անկախության պալատում», ավելի շատ գողական սխոդկա էր հիշեցնում, որի նպատակը նոր օրենքով գողի թագադրումն էր», - նշել է Լատուշկոն։

Բայց մինչև ընդդիմության այս կոչը, Լուկաշենկոյի երդմնակալության մասին տեղեկությունների ի հայտ գալուն զուգահեռ Մինսկի բնակիչները սկսեցին փողոց դուրս գալ։ Առաջինը Լուկաշենկոյի նստավայրի դիմացի մայթին հայտնվեց մի տղամարդ՝ «Սաշա, վերցրու աշխատանքային գրքույկդ և գնա» կարգախոսը ձեռքին։ Ոստիկանները, սակայն, ցուցարարին բերման ենթարկեցին հաշված վայրկյանների ընթացքում։ Ընդդիմադիրների կոչից հետո արդեն բողոքի ակցիաները տեղափոխվեցին Մինսկի բուհեր։ Արվեստի և մշակույթի համալսարանի ուսանողներն, օրինակ, ակցիան կազմակերպել էին հենց բուհի բակում՝ վանկարկելով՝ «Սաշա, արի մեզ մոտ, մենք քեզ շնորհավորելու ենք»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2870 անգամ
Լրահոս
Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am