Զատկից հետո կարմիր հավկիթ

Անկախության տոնի կապակցությամբ պետական պարգևներ ստացածների ցուցակն արդեն մի քանի օր շարունակ իրավացիորեն քաղաքական տարբեր մեկնաբանությունների տեղք է տվել։

«Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցները վարչապետին և նախագահին ուղղած բաց նամակում իրենց մտահոգությունն էին հայտնել, որ սեպտեմբերի 21-ին առողջապահական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ ստացան պետական պարգևներ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած ավանդի համար, սակայն «Նորքի» աշխատկիցներից և ոչ մեկը պետական պարգևի չարժանացավ: Սա այն դեպքում, երբ առաջին վարակվածներին հենց այս բուժկետնտրոնն է ընդունել։ Այս կենտրոնի բժիշկները զօրուգիշեր իրաբամբ հերոսական աշխատանք են կատարել, այնքան ժամանակ, մինչև որ մի շարք այլ բուժկենտրոններ վերածվել են կորոնավիրուսային բուժկենտրոնների։ «Նորք» ինֆեկցիոնի աշխատակազմն ի սկզբանե եղել է ամենածանրաբեռնված հիվանդանոցը, որի մասին տարբեր առիթներով հայտարարել է առողջապահության նախարարությունը և անձամբ նախարարը։
Եվ ահա Հանրապետության նախագահի աշխատակազմը արձագանքել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բաց նամակին։

«Սեպտեմբերի 21-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել էր. «Ես մաղթում եմ, որ մեր բոլոր բժիշկները, բժշկական սպասարկման աշխատողները՝ շտապօգնության վարորդներից սկսած մինչև բժիշկներ, գլխավոր բժիշկներ, իրենց արժանին և գնահատականը ստանան մոտ ապագայում, որովհետև նրանք բոլորը հսկայական ներդրում ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում»:
Հանրապետության նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի՝ Հանրապետության նախագահը պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա: Հանրապետության նախագահին միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:
Ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների նամակին, այդ կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը կապ է հաստատել նրանց ներկայացուցչի հետ և հրավիրել հանդիպման Հանրապետության նախագահի նստավայր»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Փաստացի Արմեն Սարգսյանը շատ հստակ հրաժարվել է պատասխանատվությունից և գնդակն ամբողջությամբ ուղարկել Նիկոլ Փաշինյանի խաղադաշտը։ Իրավական առումով գործընթացը ներկայացված է ճիշտ․ նախագահը վարչապետի և թվարկված այլ պաշտոնյաների միջնորդությունն է հիմք ընդունում պարգևատրելու համար։ Իսկ վարչապետին համապատասխան առաջարկները ներկայացնում են ոլորտային նախարարությունները, որը միանգամայն տրամաբանական է։ Ի վերջո նաախագահը կամ վարչապետը չեն կարող իմանալ, թե որ ոլորտում ով ինչ գործունեություն է ծավալել․ դրա պատասխանատուն այս դեպքում առողջապահության նախարարությունն է։ Նախկինում նախարարությունները պարգևատրման առաջարկները ներկայացնում էին նախագահի աշխատակազմ, սակայն 2018-ի ապրիլից ուժի մեջ մտած նոր սահմանադրությամբ, առաջարկները ներկայացվում են վարչապետի աշխատակազմ, այնտեղից էլ նախագահական։ Նախագահն այս դեպքում իրականացնում է ընդամենը արարողակարգային գործառույթ․ մեդալներ և պարգևներ է բաժանում։ Չանելու դեպքում նա ստիպված էր լինելու մերժել վարչապետի առաջարկը։
Իսկ թե ինչու է առողջապահության նախարարը անտեսել է «Նորք» ինֆեկցիոնի բժիշկներին, պարզ է բոլորին․ հիվանդանոցի տնօրենի հետ հակասությունը պատճառ է դարձել, որ սև ցուցակում հայտնվեն բոլոր բժիշկները։
Վարչապետի խոսնակն աղմուկից հետո հայտարարել է, թե առաջիկա օրերին ևս 100 բժիշկ ու նրանց մեջ նաև «Նորք» ինֆեկցիոնի բժիշկներից շատերը, կրկին կպարգևատրվեն։ Բայց ինչպես ասում են՝ զատկից հետո կարմիր հավկիթն ո՞ւմ էր պետք։ Նորք ինֆեկցիոնի բժիշկները կարող են ակցիա անել ու հրաժարվել վարչապետի պարգևներից։ Ի վերջո խնդիրը մեդալը կամ պատվոգիրը չէ։ Բայց մարդիկ իրավունք ունեն իրենց աշխատանքը գնահատելու պահանջը բարձրացնել՝ որպես ՀՀ հպարտ և արժանապատիվ բժիշկներ։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3132 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am