Վրեժխնդրության ձախողված պլան

Հայաստանի անկախության 29-ամյակին նվիրված պարգեւատրումները մեկ անգամ եւս պատռեցին այս իշխանության դեմքը՝ ցույց տալով, որ Նիկոլ Փաշինյանը պետությունը ղեկավարելու հարցում էլ առաջնորդվում է անձնական համակրանքներով եւ հակակրանքներով, քինախնդրությամբ:
Այսպիսով՝ սեպտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ վարչապետի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առողջապահական հաստատությունների մի խումբ ներկայացուցիչներ ստացան պետական պարգևներ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում ունեցած ավանդի համար, ավելի ուշ, սակայն, պարզ դարձավ, որ «Նորքի» աշխատկիցներից և ոչ մեկը պետական պարգևի չարժանացավ: Այն դեպքում, երբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն ընդունել է կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտին։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը ողջ այս մղձավանջի ընթացքում սպասարկել է կորոնավիրուսով մեկուսացվածներին, բոլոր այն հյուրանոցներին, որտեղ պահվել են կորոնավիրուսի թեսթ հանձնածներն ու հիվանդ քաղաքացիները։
Ինչու չեն պարգեւատրել, կարելի է կռահել, որովհետեւ նախ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն Թորոսյանը վատ հարաբերություններ ունի
«Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հետ,եւ ամենակարեւորը՝ Դավիդյանցը բացահայտեց այս իշխանության կեղծիքը՝ միամտորեն խոստովանելով, որ Հայաստանում կորոնովիրուսով վարակվածության դեպքեր գրանցվել են հունվար-փետրվար ամիսներին եւ ոչ թե մարտի 1-ին, ինչպես պաշտոնապես է հայտարարվել: Պարետատան նիստից հետո նա լեզվի սայթաքում թույլ տվեց, որից հետո մեծ աղմուկ բարձրացավ եւ բոլորը սկսեցին իշխանությանն ու հատկապես Փաշինյանին մեղադրել վարակը տարածելու հարցում, քանզի ստացվում է՝ նա գիտեր այդ մասին, բայց շարունակում էր սահմանադրական հանրաքվեի քարոզարշավ անել:

Մանր քինախնդիրները որոշել են ըստ էության այս ճանապարհով վրեժխնդիր լինել Նորքի բժիշկների նկատմամբ, դե իսկ երկրի գլխավոր տուրիստ Արմեն Սարգսյանն էլ իրեն նեղություն չի տվել մի հատ կարդալ, կամ հանձնարարել, որ կարդան , մինչեւ կստորագրի պարգեւատրումների հրամանագրերը:
Այս նենգ պատմությունը գուցե չբացահատվեր, եթե առողջապահական այս հաստատության անձնակազմը բաց նամակով հանդես չգար՝ եւ հիշեցներ, որ հիվանդանոցը եղել է հիվանդության դեմ պայքարի առաջամարտիկ:

Միայն դրանից հետո վարչապետի խոսնակը շեֆի օրինակով սկսեց կրուտիտ անել, թե, առաջիկա օրերին եւս 100 բժիշկ ու նրանց մեջ նաեւ «Նորք» ինֆեկցիոնի բժիշկներից շատերը, կրկին կպարգեւատրվեն։
Նրանց կապկեց նաեւ նախագահականը՝ հիշեցնելով, որ Հանրապետության նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ: «Ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների նամակին, այդ կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը կապ է հաստատել նրանց ներկայացուցչի հետ և հրավիրել հանդիպման Հանրապետության նախագահի նստավայր»: Ակնհայտ է, որ հետին թվով փորձելու են սխալնեի ուղղում անել, բայց միեւնույն անպատասխան է մնում կարեւոր մի հարց՝ մինչեւ ե՞րբ են էս մարդիկ իրենց ֆոբիաներով ու նեղ անձնական վրեժխնդրությամբ երկիր կառավարելու:

Անի Սահակյան

դիտվել է 1925 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am