Գիտության քաղքենին. իշխանության հույսը ժանգոտած զենքն է

Ներքաղաքական խառնակ ժամանակներն ու իշխանության թշվառ մենությունը վերջիններիս մղել են ոտքի հանել բոլոր ժամանակների գրպանային մտավորականությանը: Եւ ահա, իշխանության ծոցագրպանում տեղավորվելու հրմշտողի մեկնարկը կարծես տրված է: Ֆայլաբազառային մտավորականությունը առաջիկայում մայրուղի դուրս կգա՝ իր գնահատված արժեքին դոմինանտ էլ կսկսի քծնել իշխանություններին, մի բան, որն արել է բոլոր իշխանությունների ժամանակ: Ահավասիկ առաջին ծիծեռնակը, մինչ բանականություն ունեցող ցանկացած հայ ահազանգում է ապազգային այս իշխանության դավադիր ծրագրերի մասին, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը սազն առել ու իշխանության գովքն է անում, բայց ավելի շատ ողբում ընդդիմության համար.
«Ես հեղափոխությամբ ներշնչվածներից եմ, մասնակիցը չեմ եղել, բայց չունենալով քաղաքական լավատեսություն՝ ես այս հեղափոխությամբ լավատես դարձա քաղաքականապես եւ հիմա էլ եմ լավատես»,- նա ասպարեզ է իջել, որ իր չհիմնավորված լավատեսությամբ նաեւ մեզ վարակի ասելով. «Մեծ բաների չի կարելի սպասել…մեր հնարավորություններին նայենք, մեր դրությանը նայենք, կողոպտված երկրին նայենք: Եվ ի՞նչ` կախարդական փայտիկով հեղափոխությունը եղավ, ուրեմն վաղը չէ մյուս օրը կամ երկու տարի հետո պետք է աշխատավարձերը բարձրանա՞ն…Այսպես չի կարելի մտածել, այսինքն`քաղքենին մնում է քաղքենի»:

Անդրադառնալով մի քանի ընդդիմադիր ուժերի հանրահավաքին, Հենրիկ Հովհաննիսյանը կարծիք է հայտնում, որ չկան գաղափարներ եւ չկա գաղափարախոսություն, որ նրանց միավորի. «Հայտարարեցին մի բան, որ իրենց նպատակն է շուտափույթ ազատվել Նիկոլ Փաշինյանից, ողբամ զձեզ, եթե դա է ձեր ողորմելի նպատակը, ուրիշ նպատակ չունե՞ք…Ես կուզենամ տեսնել, թող հրապարակեն իրենց գաղափարախոսությունը, ծրագիրը, անելիքները, որտե՞ղ են նրանց առաջարկները, եթե իմ առաջ դրական ծրագիր լինի, առաջարկեր, որ մարդկանց մտածել կտան, ես կանցնեմ նրանց կողմը, ամբողջ ձայնով կսկսեմ նրանց կողմից խոսել…Իրականում այդ ուժերն իրար հետ համաձայնության գալ չեն կարող, որովհետեւ ամեն մեկն իրեն թագավոր է պատկերացնում»:

Հենրիկ Հովհաննիսյանին մեծահոգաբար խորհուրդ կտանք իր ողբը պահել իր համար, քանզի եթե Նիկոլ Փաշինյանը շարունակեց պետություն կառավարել իր ողբը ոչ միայն իր , այլ իր պես խաբվածներից շատերին է պետք գալու, ինչ վերաբերում է ընդդիմության գաղափարազուրկ լինելու մասին, ապա նման բան ասողներն առաջին հերթին իրենք են արժանի այդ ողբին, փաստերոն, ընդդիմություն, որ ոչ վաղ անցյալում պատերազմ է հաղթել, պետություն կայացրել, տնտեսություն շենացրել, չունի ոչ մի գաղափար եւ այդ ամենն արել է ակամայից: Ով գաղափարախոսություն չունի ավանդական դաշնակցությունը, թե Գագիկ Ծառուկյանը, ում թիմում տնտեսական հեղափոխության համալիր ծրագիր են առաջ քաշում, մարդ, ով ահռելի ներդրումներ է արել այս երկրում եւ պատրաստ է, եթե իշխանությունները թույլ տան: Թե Արթուր Վանեցյանն ասելիք չունի, իսկ գուցե այնքան շատ ունի, որ դրանից է սարսափած այս իշխանությունը ու պատերազմի դաշտ է հանել իր հնամաշ արսենալը:
Հետաքրքիր է՝ ինչպես է քո տղան այդ ասելիք ու գաղափար չունեցող ընդդիմության, երեկվա իշխանության ի մասնավորի՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դարձել ՀԷԿ-երի ու հանքերի տիրակալ, իսկ գուցե ձեր քծնանքը ժողվարչապետին մեկ նպատակ ունի՝ պահել ու պահպանել դիզած հարստությունը: Այդ ինչպես Երեւանի կենտրոնում տների ու կարողության տեր դարձաք, գուցե այդ մասին պատմեք ժողովրդին:
Որ ասում եք ամենից շատ վախենում եք քաղքենուց, քանզի քաղքենին դատում է իր բարեկեցության դիրքերից, թերեւս չեք սխալվում, այո ձեր օրինակը ձեր խոսքի վառ վկայությունն է:
Ողջ կյանքում արվեստի, հայրենի գրականության, գրագիտութան ջադագով լինելով հանդերձ այսօր ձեր կռիվը փոխանակ իշխանության դեմ լիներ՝ հանձին կրթության ապազգային չափորոշիչների, դուք եկել ընդդիմության դարդն եք լացում: Ժամանակին ձեզ պես պալատական մտավորականներ էլ Նիկոլ Փաշինյանի շարժումն էին նսեմացնում, թե ինչ եղավ հետո, գիտենք բոլորս: Այնպես որ պետք չէ հողմաղացների դեմ կռիվ տալ , հատկապես որ դիմացինդ ժողովուրդն է:

Անի Սահակյան

դիտվել է 2520 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am