Այլ տարբերակ ուղղակի չկա

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։ Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Անջեյ Կասպշիկին ընդունել է նաև Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում առկա իրադրությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես, Կարեն Միրզոյանը ուշադրություն է հրավիրել վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակիացած դեպքերին։ Այս համատեքստում ընդգծվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ 2016 թ․ մայիսի 16-ին Վիեննայում և 2016 թ. հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հրատապությունը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեության վերաբերյալ մի շարք հարցերի։ Բավական ակտիվություն է ցուցաբերում վերջին օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, որը Վաշինգտոնում՝ Atlantic Council կենտրոնում կայացած «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականություն» համաժողովում արձանագրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի հանձնվում: Հոգլանդի խոսքով՝ այսօր բանակցությունների սեղանին դրված են ճգնաժամային իրավիճակից դուրս գալու հիմնարար առաջարկներ և փաստաթղթեր, և ոչ ոք չպետք է հրաժարվի դրանցից: Ամերիկացի համանախագահը նշել է, որ պետք է քաղաքական կամք դրսևորել խաղաղության հասնելու համար, ինչն իր հերթին կայունություն կբերի երկու ժողովուրդներին էլ: «Խնդիրը կայանում է նրանում, որ այսօր երկու երկրների երիտասարդ սերունդները չեն շփվել միմյանց հետ և վստահություն չունեն իրար հանդեպ՝ չնայած ավագ սերունդը հիշում է, թե ինչպես են երկու ժողովուրդները կողք կողքի ապրել»,-ասել է Հոգլանդը: Նրա խոսքով՝ Մինսկի խումբը հիմնվում է երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշում: «Մենք չենք հանձնվում, կողմերը չեն հանձնվում, ոչ մեկ չի հանձնվում: Բոլորը փնտրում են կայուն խաղաղության ուղի»,- շեշտել է Հոգլանդը՝ հավելելով, որ ինքը լավատես է հակամարտության լուծման հարցում: Միջնորդներն ակնհայտորեն փորձում են Սարգսյան-Ալիև հերթական հանդիպում կազմակերպել, սակայն նկատվում է, որ նրանք չեն ցանկանում անպտուղ հանդիպում գրանցել: Ավելին, դեռ նույնիսկ անցյալ տարի ապրիլյան քառօրյայից հետո կողմերին ներկայացված պահանջները չեն կատարվել` Ադրբեջանի մեղքով: Իրավիճակը ոչ միայն փակուղում է, այլև բացարձակապես պարզ չէ, Ադրբեջանի «արգելափակման» պայմաններում ինչից և ինչպես պետք է սկսել բանակցությունները: Այս իրավիճակում պաշտոնական Երևանը, թերևս, պետք է ժամանակ ձգի` մինչև Ադրբեջանը սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ համաձայնություն չկա: Սպասողական վիճակն, իհարկե, հղի է վտանգներով. ամեն պահի ռազմական գործողությունները կարող են բռնկվել, սահմաններում իրավիճակը կարող է թեժանալ: Մյուս տարբերակը` ճնշումների գործադրում է, որը, բնականաբար, կարող է իրեն թույլ տալ Ռուսաստանը` որպես «դաշնակից» պետությունը: Այլ տարբերակ ուղղակի չկա, կամ չի մնացել: Թամար Բագրատունի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am