Հերթական սպառնալիք. Թուրքիան չափերն անցավ

Նիկոլ Փաշինյանը Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձին հանդես է եկել ելույթով, որի տեսանյութն, ինչպես մյուս երկրների առաջնորդներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում:

Նա, մասնավորապես նշել է, որ ՄԱԿ-ն ապացուցեց իր կենսունակությունը` երկու թվացյալ անհամատեղելի հասկացությունները փոխակերպելով ինքնիշխան պետությունների արդյունավետ գլոբալ համակարգի` միավորելով դրանք ընդհանուր արժեքներով և սկզբունքներով, կիսելով ապագայի ընդհանուր տեսլականը և ունենալով համագործակցության ընդհանուր ինստիտուտներ կառուցելու վճռականություն:

«Արդյունավետորեն իրականացնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը՝ ՄԱԿ-ը ծննդյան վկայականներ է տվել կամ օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությունը: Շատ ժողովուրդներ, ինչպես երբեք մարդկության պատմության մեջ, հնարավորություն ստացան իրենց մասնակցությունը բերել համաշխարհային գործերին և իրացնել իրենց զարգացման ներուժը՝ ընթանալով բարգավաճման ուղով»:

Փաշինյանը, կարծես, ականջալուր եղավ ընդդիմադիրների քննադատություններին, որ չի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, բարձր ամբիոնից հիշատակում է ինքնորոշման իրավունքի մասին:

Բայց սա արձանագրելուց բացի՝ հարց է առաջ գալիս:

Ինչու՞ է Փաշինյանը երկու տարի բանակցային գործընթացը, որը անվանում էր «իր կետից» ընթացող, հիմա վերադառնում, այսպես ասած՝ նախկիններին դիրքորոշմանը:
Եթե պետք է 2 տարի հետո հիշեր ինքնորոշման իրավունքի մասին՝ պարզ չէ՞, որ հակառակորդի համար այդ 2 տարիները ավելի թեթև էին՝ բանակցություններում ուժի դիրքերից հանդես գալու առումով:

Հիմա ի՞նչ ունենք...

Բանակցային գործընթաց, որում Ադրբեջանի հետ ուս-ուսի տված մեկ խաղացող էլ է ավելացել՝ Թուրքիան, որը ընդդեմ Հայաստանի հստակ քաղաքականություն է տանում և պաշտոնապես հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմ է:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին հերթական անգամ մեղադրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտ լինելու մեջ։ «Հուլիսին Ադրբեջանի տարածքի վրա հարձակում գործած Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտն է»,- նշել է Էրդողանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։

Թուրքիայի նախագահն ասել է, որ իրենք տարածաշրջանում ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի որոշումների հիման վրա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման կողմնակից են։

Հերթական անգամ հանդես է եկել նաև Թուրքիայի պաշտպանության նախարարը: Այս անգամ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ ադրբեջանական գործակալությունների հաղորդագրության՝ «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային։

Այդ մասին, ըստ Ermenihaber.am-ի՝ գրառում է արվել Թուրքիայի ՊՆ-ի Twitter-ի պաշտոնական էջում։ Թուրքական ռազմական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «հրադադարի ռեժիմի խախտման մեջ» և զգուշացրել, որ Հայաստանը իսկույն «դադարեցնի կրակի հետ խաղալը»։

Թուրք-ադրբեջանական քարոզչական շեշտերը կրող նշյալ հայտարարությունը երկրորդել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Ըստ նրա ձևակերպումների՝ Հայաստանը պիտի դադարեցնի «ագրեսիան և խելքը գլուխը հավաքի»։ Չավուշօղլուն մեկ անգամ ևս շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել եղբայրական Ադրբեջանի կողքին։

Հիմա հայկական կողմի համար լուրջ խնդիր կա՝ դիմակայել թուրք-ադրբեջանական հարձակմանը՝ դիվանագիտական ճակատում, մյուս կողմից էլ չեզոքացնել նրանց՝ պատերազմ հրահրելու նպատակը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3835 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am