Նոր սկանդալ` Լավրով-Թրամփ բանակցություններից հետո

Ամերիկյան լրատվամիջոցները նախագահ Թրամփին մեղադրում են գաղտնի տեղեկություն տրամադրելու մեջ: Washington Post-ում, այնուհետև մի շարք այլ հեղինակավոր պարբերականներում հրապարակած հոդվածները հայտնում են, որ նախագահ Թրամփը գաղտնի տեղեկություն է տրամադրել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին ու դեսպան Սերգեյ Կիսլյակին նրանց հետ Սպիտակ Տանը հանդիպման ընթացքում: Ըստ լրատվամիջոցների` Թրամփը խոսել է ավիացիայի ոլորտում առկա սպառնալիքների մասին տեղեկացված լինելու վերաբերյալ: «Հրապարակված նյութը իրականությանը չի համապատասխանում: Նախագահը և արտգործնախարարը խոսել են մեր երկու երկրներին սպառնացող մի շարք վտանգների մասին, ներառյալ քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Որևէ գաղտնի տեղեկատվություն չի քննարկվել: Նախագահը չի հրապարակել որևէ ռազմական գործողության մասին տեղեկություն, որը դեռևս հայտնի չէ հանրությանը: Հանդիպմանը ներկա երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ներառյալ պետքարտուղարը նույն կերպ են հիշում այս հանդիպումը: Ես էլ էի ներկա այնտեղ: Նման բան տեղի չի ունեցել»,- ասել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄաքՄասթերը: Լրատվամիջոցները, սակայն մտահոգություն են հայտնում, որ գաղտնի տեղեկությունը կարող է վտանգել ԴԱԻՇ-ի մասին տեղեկություն տրամադրող աղբյուրին: ԱՄՆ-ի նախագահը իրավունք ունի գաղտնազերծել գրեթե ամեն տեսակի տեղեկություն, ուստի իրավական առումով չկա որևէ խնդիր: Սակայն հատուկ ծառայությունների աշխատակիցները մտահոգություն են հայտնում, որ նման գաղտնազերծումները կարող են վնասել ԱՄՆ-ին տեղեկություն տրամադրած բարեկամ երկրների հետ հարաբերություններին: Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ մամլո համատեղ ասուլիսում նախագահ Թրամփը` ի պատասխան լրագրողների հարցապնդումների, ասել է. «Մենք հիանալի հանդիպում ենք ունեցել ՌԴ ԱԳ նախարարի հետ, ինչի մասին նաև նշել է գեներալ ՄաքՄասթերը: Մենք շատ հաջողություններ կունենանք և կշարունակենք որքան հնարավոր է շատերին ներգրավել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»: Նախօրեին նախագահ Թրամփը թվիթերի միջոցով բացատրել էր ռուսական կողմին նման տեղեկության տրամադրման նպատակը՝ ընդգծելով, որ որպես նախագահ նա լիովին լիազորված է այդպես գործելու: Ըստ Թրամփի, նա բաց հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳ նախարարին է տրամադրել տեղեկություն ահաբեկչության դեմ պայքարի և ավիացիայի անվտանգության մասին՝ ցանկանալով, որ ռուսական կողմն էլ ավելի ակտիվ ներգրավվի ԴԱԻՇ-ի և ահաբեկչության դեմ պայքարին: Թրամփը Լավրովի հետ հանդիպման ընթացքում գաղտնազերծել է գաղտնի տեղեկություն։ ABC News-ի անանուն աղբյուրների տվյալներով՝ խոսքը եղել է ԱՄՆ ուղևորվող ինքնաթիռի պայթեցման ԴԱԻՇ-ի պլանների մասին։ ԱՄՆ-ը գրոհայինների պլանների մասին տեղեկությունը ստացել է նրանց շարքերում գտնվող իսրայելցի լրտեսից։ Նա ամերիկյան կողմին հայտնել էր, որ ահաբեկիչները ցանկանում են չվերթում պայթյուն իրականացնել՝ պայթուցիկ սարքը ինքնաթիռ բարձրացնելով նոթբուքի մեջ թաքցրած։ ԱՄՆ-ում տեղեկությունը համարել են արժանահավատ, այդ իսկ պատճառով արգելել են նոթբուքերի մուտքը ինքնաթիռներ Եվրոպայից ժամանող չվերթներում։ Այժմ այդ մասին ռուսական կողմին հայտնելուց հետո իսրայելցի լրտեսի կյանքը սպառնալիքի տակ է հայտնվել՝ նշում է հեռուստաալիքը։ Թրամփը կարող էր չիմանալ Լավրովին հաղորդած տեղեկության աղբյուրի մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը. «Հնարավոր է՝ այսպիսով ես հայտարարություն եմ անում, սակայն նախագահը չգիտեր, թե որտեղից էին այդ տվյալները, նրան չեն տեղեկացրել տեղեկությունների աղբյուրի կամ հավաքագրման մեթոդի մասին»,- ասել է Մաքմասթերը Սպիտակ տանը մամլո ասուլիսի ժամանակ: Թրամփի խորհրդականը մի քանի անգամ նշել է, որ վարչախումբը համարում է, որ Թրամփի կողմից Լավրովին տրամադրված ողջ տեղեկությունը տեղին է և պատշաճ: Ինքը` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին փոխանցել է տեղեկություններ՝ կապված ահաբեկչության և ավիափոխադրումների անվտանգության հետ, այս մասին ամերիկացի նախագահը գրել է Twitter-ում: «Որպես նախագահ՝ ցանկացել եմ Ռուսաստանի հետ կիսվել փաստերով՝ կապված ահաբեկչության և ավիափոխադրումների անվտանգության հետ: Ես լիովին դրա իրավունքն ունեմ»,-ասել է նա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով այդ հրապարակմանը, խորհուրդ է տվել չընթերցել ամերիկյան այն թերթերը, որոնք զբաղվում են մտացածին «սենսացիաների» տարածմամբ: Մինչդեռ New York Times-ը գրում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում կիսվել է նրա հետ Իսրայելից ստացված հետախուզական տեղեկատվությամբ. «Գաղտնի հետախուզական տեղեկատվությունը, որն անցած շաբաթ Սպիտակ տանը Թրամփը բացել է ռուս պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում, տրամադրված է եղել Իսրայելի կողմից»,- հայտնում է պարբերականը` վկայակոչելով ԱՄՆ գործող և նախկին պաշտոնատար անձանց, որոնց հայտնի է, թե ինչպես է ԱՄՆ-ը ստացել տեղեկատվությունը: ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Ռոն Դերմերը New York Times-ին հայտնել է, որ ահաբեկչության դեմ պայքարում երկրները շարունակում են սերտ համագործակցությունը: «Իսրայելը լիովին վստահում է ԱՄՆ հետ հարաբերություններին` հետախուզական տեղեկատվության փոխանակման ոլորտում»,- ասել է դեսպանը, ավելացնելով, որ սպասում է նախագահ Թրամփի օրոք այդ համագործակցության «խորացմանը»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արամ Հովհաննիսյա՛ն, իսկ դու ի՞նչ քրեականների հետ կապեր ունես․ Նարինե Դիլբարյան (video) Նիկո՛լ, ի՞նչ TRIPP, լսի՛ր՝ ինչ առաջարկ եմ քեզ հիմա անում․ Նախկին վարչապետ Խոսրով Հարությունյան (video) «Բա որ Ալենին ասեն՝ շլոր կամ խիյա՞ր․․․» (video) Թղթաբանություն, էլփոստ, ծախսեր․ նպաստի նոր համակարգը թակարդ է դարձել․ «Հետք» «Այ փսլնքոտնե՛ր, վաղը ու՞մ երեխուն եք տանելու, ս*անեք»․ պատերազմի մասնակից (video) Գործակալությունը հորդորում է չհրապարակել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքն ու նույնականացնող տվյալները Բա նեղացել էիք, էս ո՞նց այսպես եղավ․ Ագնեսա Խամոյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Առաջիկայում այցելելու՞ եք Ստեփանակերտ, ասում եք՝ խաղաղություն է․ Էդգար Ղազարյանը՝ Բադալյանին (video) Ողբերգական դեպք՝ Նոր Հաճնում․ ավտոկռունկը պոկվել և ընկել է քաղաքացիների վրա․ կա 2 զոհ, 1 վիրավոր Ո՞նց անենք, որ ամեն անգամ երկրից դուրս գնալիս դեղ չբերենք հետներս. Մեսրոպ Մանուկյանը՝ Բադալյանին (video) Պատիվ է ճանաչել Ձեզ և լինել Ձեր կողքին․ Ռոբերտ Ամստերդամի ուղերձը Սամվել Կարապետյանին Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվում է դատարան Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արաղչին մեղադրել է Իսրայելին ԱՄՆ-ի հետ հրադադարի համաձայնագիրը խափանելու համար «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Թուրքիայի թաղամասերից մեկում տղամարդկանց արգելվել է շորտիկով շրջել Հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքը պետք է երաշխավորված լինի Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am