Իշխանությունը գործի է դրել իր ողջ զինանոցը

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանը», ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում համապետական հանրահավաք են հրավիրել։ Այսօր տարածած հաղորդագրության մեջ 3 քաղաքական ուժերը նշում են. «Անցած ավելի քան երկու տարիների ընթացքում հանրության սպասելիքները չեն արդարացել։ Իշխանությունը ձախողել է ամենուրեք: Վտանգված է երկրի զարգացման հեռանկարը»: Հետևաբար, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիքը», «գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը և անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, հրավիրում են համապետական հանրահավաք»: Թե արդյոք հանրահավաքում եռյակը բարձրացնելու է վարչապետի հրաժարականի կամ ամբողջական իշխանափոխության հարց, քաղաքական ուժերը չեն մանրամասնում։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԲՀԿ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը խոստացավ հանրահավաքի օրակարգի մանրամասները հայտնել առաջիկայում. «Այս պահին մենք փաստը արձանագրում ենք, որ կա հանրային մեծ դժգոհություն, և այս երեք քաղաքական ուժերը հնարավորություն են ընձեռում այդ ձայնը լսելի դարձնելու համար»:

Հիշեցնենք, որ եռյակի համագործակցությունն ամիսների կյանք ունի , տեւական ժամանակ է լուրեր կային, որ միասնական օրակարգի հարցում համաձայնության չեն գալիս: «Դաշնակցությունը» հայտարարել է, որ երկրում ստեղծվել է քաղաքական և կառավարման ճգնաժամ, և որ երկրում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրացրել է կառավարության 100 տոկոսով հրաժարականի հարցը։ Իսկ Արթուր Վանեցյանն ավելի կոշտ դիրքորոշոում ունի՝ պնդելով. «Օր առաջ պետք է ազատվել ապաշնորհ իշխանություններից, քանի որ նրանց՝ երկրի ղեկին մնալու ցանկացած օր լրջագույն սպառնալիք է պետության համար»։
Ուշագրավ է, որ չնայած եռյակը չի բացում քաղաքարտերը եւ չի ասում, թե ինչ է սպասվում հանրահավաքին, սակայն իշխանությունը գործի է անցել եւ գրոհ ձեռնարկել ընդդիմության ուղղությամբ: Առաջինը, բնականաբար, աներձագն է, նա սպասվող հանրահավաքից զվարճալի տեսարանների ակնկալիք ունի, Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մկունցի համար էլ ընդհանրապես հասկանալի չէ, ինչու են ընդդիմադիրները հանրահավաք նախաձեռնել: «Անձամբ ինձ համար այդ հանրահավաքը կազմակերպելու պատճառաբանություններն անհիմն են: Իհարկե, դա ընդդիմադիր ուժերի իրավունքն է, սակայն այն պատճառաբանությունները, որ նրանք բերում են հանարահավաքը կազմակերպելու համար, ինձ համար անհիմն են»,-ասաց Մակունցը: «Իմ քայլում» կասկածում են, թե ծ եռյակին կհաջողվի հանրային լուրջ մոբիլիզացիա ապահովել։ Ինչպես իմքայլական Ռուբեն Ռուբինյանը նշեց, չի կարծում, թե հանրության շրջանում լուրջ դժգոհություններ կան. «Չեմ կարծում, որ նույնիսկ եթե այդպիսի դժգոհություն լիներ հիպոթետիկ, ձեր նշած ուժերն էին, որ պիտի որևէ մեկին մոբիլիզացնեին: Կարծում եմ` այդ 3 ուժերը չեն կարող և երբևիցե չեն կարողանալու Հայաստանում որևէ լայն աջակցություն մոբիլիզացնել, և դրա պատճառներն իրենք կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում և այլ տեղերում»: Հիշեցնենք, որ ընդդիմադիրներին նսեմացնելու, նրանց ծաղրելու գործը նախկինների սիրելի զբաղմունքն էր, իսկ թե ինչ եղավ վերջում շատ հուզիչ էր, հետեւաբար իշխող ուժը կարելի է ասել ճիշտ ճանապարհի վրա է: Սակայն ամենաուշագրավը ընդդիմադիր անվան տակ հանդես եկող Մարուքյանի արձագանքն էր: «Լուսավոր Հայաստանը» չի պատրաստվում միանալ նորաստեղծ եռյակի կազմակերպած հանրահավաքին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է՝ «Եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, «Լուսավոր Հայաստանը» կնախաձեռնի խորհրդարանում իմփիչմենթի գործընթաց»: Մարուքյանը կարծում է, որ իշխանափոխության կոչեր հնչեցնելուց այդ ուժերը պետք է պարզաբանեն, թե ինչպես են այդ գործընթացը պատկերացնում։ Եթե ասում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, ապա պետք է մանրամասնեն, թե այդ դեպքում ում են տեսնում այդ պաշտոնում. «Որովհետև երբ որ վարչապետը հրաժարական տա, «Իմ քայլը» դաշինքը պետք է ընտրի վարչապետ: Հիմա կարող է Ռոմանոս Պետրոսյանին ընտրեն վարչապետ, գոհ են այդ մարդիկ այսինքն` այդ փոփոխությունից, այսինքն` պետք է հստակ ասվի` ինչ է ուզվում: Եթե ուզում են` իշխանությունը ամբողջությամբ փոխվի, պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Հայաստանը խորհրդարանական երկիր է»:

Հասկանալի է, որ մարդը ոտքի վրա սակարկում է իր թեկնածությունը, բայց նրա ամենաուշագրավ միտքը դեռ առջեւում է: «Որպեսզի լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գոնե մի 200-300 հազար մարդ պետք է դուրս գա, գա, այս շենքը գրավի, որովհետև այս խորհրդարանը ցրելու ուրիշ տարբերակ չկա: Հենց կգան, կխոսենք այդ թեմայով»: Փաստորեն, այս գործչի համար բոլոր ժամանակներում կա եւ գործում է երրորդ ճանապարհը, եթե 2018-ին հնարավոր եղավ ընդամենը 20-30 հազարով հասնել իշխանափոխության, հետաքրքիր է ինչ հաշվարկի վրա է հիմնված Մարուքյանի հայտարարությունը: Ակնհայտ է, որ նա խաղում է իշխանության գծի մեջ եւ չի պատրաստվում միանալ ընդդիմությանը:

Անի Սահակյան

դիտվել է 1401 անգամ
Լրահոս
Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am