ԱԱԾ-ն գործի կանցնի. ովքեր կհայտնվեն թիրախում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը անկախության օրն արձագանքեց մի քանի օր հայաստանյան քաղաքական դաշտը ալեկոծած ռուսական «Դոսյե» կենտրոնի զեկույցին։ Սեպտեմբերի 18–ին հրապարակվեց զեկույցի Հայաստանին առնչվող հատվածը, որում պնդում կար, թե «Ռուսաստանը գործակալներ ունի Հայաստանի գրեթե բոլոր պետական կառույցներում»։ Փաստաթուղթը ԱԱԾ–ում արդեն ուսումնասիրվում է, հայտարարեց կառույցի տնօրեն Արգիշտի Քյարամյանը։
«Այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ հանցագործության մասին հաղորդում է և ԱԱԾ–ն որպես իրավապահ մարմին, բնականաբար, քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի։ Արդեն իսկ սկսվել է, սակայն դրա մասին առավել մանրամասն տեղեկատվություն այս պահին որևէ այլ բան ասել չեմ կարող»,- ասաց ԱԱԾ տնօրենը:
«Դոսյե» կենտրոնը ֆինանսավորում է նախկինում Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից մեկը` Կրեմլի քննադատ, իսկ այժմ վտարանդի Միխայիլ Խոդորկովսկին։ Այն հրապարակումների շարք է սկսել հարևան երկրների ներքին գործերին Կրեմլի միջամտության մասին։ Ինչ ճանապարհով` «Դոսյե»-ն չի մանրամասնում, բայց կենտրոնի ձեռքում են հայտնվել և ընթերցողներին են ներկայացվում հետախուզության գեներալ Վլադիմիր Չեռնովի քարտուղարության աշխատանքային փաստաթղթերը։ Ներկայացվում է, որ «Ռուսաստանի ընկերները չեն վախենում գաղտնազերծումից», քանի որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը վաղուց «Լուբյանկայի մասնաճյուղ» են անվանում, իսկ դրա ղեկավարությունում մշտապես սկանդալով ուղեկցվող կադրային խնդիրներ են»․ սա զեկույցից մեջբերում էր։ Կենտրոնի զեկույցում կան կոնկրետ անուններ հայաստանյան քաղաքական դաշտից՝ քաղաքական գործիչներից, ներդրված գործակալներից, ռուսամետ լրագրողներից ու փորձագետներից բացի, ըստ հետաքննության, Կրեմլի հետ սերտորեն աշխատում են նաև որոշ հասարակական կազմակերպություններ: Դրանցից մեկը` «Լազարևյան ակումբն» է, որը ձևավորվել է Թավշյա հեղափոխությունից հետո։ Զեկույցի համաձայն՝ ռուսական կողմից այն համակարգում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Անդամակցողների շարքում են Զորի Բալայանը, Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը։ Ակումբի առաջին լիագումար նիստում` 2018-ի նոյեմբերին, ելույթ էր ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանը:Մի քանի օր է քաղաքական գործիչներն ու քաղաքագետները փորձում են վերլուծել, հասկանալ՝ ինչ է այս ամենը նշանակում՝ ով ում գործակալն է և ինչ պետք է արվի առաջիկայում։ Այս փուլում ամեն ինչը, բնականաբար, ենթադրությունների մակարդակում է։ Անգամ լյւստրացիայի պահանջ է հնչում: Եւ, ահա, Քյարամյանի արձագանքը զեկույցին լույս է սփռում այս աղմկոտ զեկույցի վրա, ցույց տալիս դրա հիմքերն ու արմատները, այն շատ հեռու չէ ՀՀ իշխանություններից եւ նպատակն էլ ըստ էության ռուսամետ գործիչներին չեզոքացնելն է, նրանք նկատմամբ հետապնդում սկսելը: Զեկույցն ըստ էության գործիքակազմ է սորոսական ծագում ունեցող ՀՀ իշխանության ձեռքին, որպեսզի ցանկացած պահին այլ երկրի շպիոն լինելու անվան տակ ճնշեն ընդդիմադիր գործիչներին: Այն դեպքում, երբ կենտրոնում հստակ նշվում է, որ իրենք իրենց հրապարակած փաստերի համար պատասխանատվություն չեն կրում, այսինքն դրանք կարող են չհամապատասխանել իրականությանը:
Այդ գործիքակազմը չի աշխատի նաեւ այն պատճառով, որ Հայաստանում բոլորը բոլորի հայացքների մասին վաղուց տեղյակ են, համենայն դեպս բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ Հայաստանի անվտանգային հարցերը պայմանավորված են Ռուսաստանի գործոնով, քանզի բոլորը հասկանում են, որ Թուրքիայի բոլոր նկրտումներն այսօր Հայաստանի վերաբերյալ են: Այս մարդիկ կոնկրետ նպատակներ ունեն Հայաստանի հետ կապված եւ կարծես թե չեն էլ թաքցնում: Որքան էլ ցավալի է, բայց այսօր մեզ այլընտրանք չի մնացել, կամ ընտրում ենք Ռուսաստանին, կամ տրվում Թուրքիային:

Անի Սահակյան

դիտվել է 3068 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am