Նոր ապտակ Ռուսաստանից

ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումներն երեկվանից հանվում են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Ռուսաստանի իշխանությունները փոխադարձ հիմքի վրա հաստատել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի սահմանափակումների չեղարկումը, որոնք գործում էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

«Նշված պետությունների քաղաքացիներին և նրանց, ովքեր այդ երկրներում կացության կարգավիճակ ունեն, թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան օդային ճանապարհով։ Ռուսաստանցիներն իրենց հերթին կարող են անարգել թռչել այդ երկրներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։ Սեպտեմբերի 21-ից կվերսկսվի ավտոհաղորդակցությունը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) և Բելառուսի (Մինսկ) հետ:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցում է հինգ երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղըզստանը և Հայաստանը։

Ինչ է ստացվում, մինչ Հայաստանում ամիսներ շարունակ հարյուրավոր քաղաքացիներ Ռուսաստան գնալու պահանջով բողոքի ցույցեր են անում, Մոսկվան օդային սահմանները բացում է ԵԱՏՄ անդամ երկրների համար, բացառությամբ Հայաստանի։

Ո՞րն է նման մոտեցմանը պատճառը, այս հարցի պատասխանը պաշտոնապես չի տրվում։
«Ազատությունը» եզրակացնում է, որ որպես պատճառ կարող էր դիտարկվել համաճարակաբանական վիճակը և համեմատում կորոնավիրուսի տարածման պատկերը օրինակ` Ղազախստանում և Հայաստանում։ Անցած օրվա ընթացքում Ղազախստանի առողջապահության տվյալներով` կորոնավիրուսից մահացել է 4, թոքաբորբից՝ 1 մարդ: Համաճարակի սկզբից՝ մարտի 13-ից, Ղազախստանում կորոնավիրուսային վարակի 107 հազար 307 դեպք է հայտնաբերվել, մահացել է 1699 մարդ: Այս պահին կորոնավիրուսային վարակից բուժումը շարունակում է ստանալ 3 հազար 667 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Հիվանդանոցներում է գտնվում 1873 հիվանդ։ Սրանք պաշտոնական տվյալներն են, նույն այդ տվյալների համաձայն` օգոստոսի 1-ից մինչ օրս երկրում գրանցվել է թոքաբորբով 31 հազար 148 հիվանդ, 344-ը մահացել են։

Հայաստանում COVID-19-ից տվյալ պահին բուժվում է 3 հազար 692 մարդ, իսկ երկուշաբթի օրվա տվյալներով՝ կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 121-ով՝ հասնելով 47 հազար 552-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք: Սրա հետ մեկտեղ պետք է ֆիքսել, որ Ղազախստանի բնակչությունը 18.6 միլիոն է, Հայաստանի բնակչությունը` շուրջ վեց անգամ պակաս։

Միևնույն ժամանակ փորձագետների կարծիքով՝ Ղազախստանում, ինչպես և Միջին Ասիայի երկրներում կորոնավիրուսով վարակվածների հաշվարկը չի համապատասխանում Առողջապահության միջազգային կազմակերպության կողմից ընդունված չափանիշներին։ Մյուս կողմից` Ռուսաստանում համաճարակային իրավիճակը նույնպես բարեհաջող չէ՝ օրական պաշտոնապես գրանցվում է վարակման 6 հազարից ավելի դեպք։ Երեկ օրինակ՝ գրանցվել է կորոնավիրուսի վարակման 6148 դեպք, մահացել է 79 մարդ։

Սրանք պաշտոնական տվյալներն են։ Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը երկրում վերահսկվում է, և նոր լոքդաունի մասին խոսելու հիմքեր չկան, իսկ միգրանտները Ռուսաստանի տնտեսության համար իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ անհրաժեշտ են։

Մասնագետների կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները չնայած համաճարակային ոչ այնքան բարենպաստ պայմաններին, հանում են սահմանափակումները աշխատանքային միգրանտների համար, սակայն ոչ բոլորի։ Տարբեր տվյալներով` Ռուսաստանում մինչև համաճարակը աշխատում էր մինչև կես միլիոն հայաստանցի աշխատանքային միգրանտ, նրանց մի մասը համաճարակի պատճառով մեկնել է Ռուսաստանից և չի կարողանում վերադառնալ, մյուս մասը մնացել է Ռուսաստանում։ Համաճարակի հետևանքով փակ սահմանների պատճառով Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին հատուկ միգրացիոն ռեժիմ աշխատավոր միգրանտների համար։

Դեռ մի թող թողնենք ենթադրությունները, որ Ռուսաստանում քանի որ տնտեսական վիճակը փոխվել է, ՌԴ-ն շարունակում է մնալ ճգնաժամի մեջ, ռուսական ռուբլին էլ շարունակում է անկումը, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը կդադարի հրապուրիչ լինել աշխատանքային միգրանտների համար։ Պարզ է, որ այսօր, հետխորհրդային մի շարք երկրների աշխատանքային միգրանտների համար Ռուսաստանը մնում է արտագնա աշխատանքի հիմնական շուկան։

Սակայն, Հայաստանի ռազմավարական երկիր ՌԴ-ն առանց բացատրության առայժմ շարունակում է ՀՀ քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումներ ուժի մեջ թողնել:

Հետաքրքիր է, ի՞նչ բացատրություն ունեն այս անհասկանալի փաստի առիթով Հայաստանի իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը: Հայ-ռուսական բանակցություններ արդյո՞ք չեն ընթացել այս հարցով:

Ինչու՞ է Հայաստանը դուրս մնացել ԵԱՏՄ-ականների շարքից:

Թե՞ սահմանված մինչև հունվարի 11-ի կարանտինի հետևանքով ՀՀ քաղաքացիները զրկված են մնալու Ռուսաստան մուտք գործել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 11188 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am