Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ընտրության հնարավորություն չի թողել

Գագիկ Ծառուկյանը արտակարգ իրավիճակի ավարտից անմիջապես հետո Երևանի վարչական շրջաններում և մարզերում ընտրողների հետ հանդիպումների շարք է սկսել։

Այնպիսի տպավորություն է, թե հանրապետությունում քարոզարշավ է ընթանում, Ծառուկյանն էլ նախընտրական ոճով ելույթներ է ունենում։ Ելույթները, որոնք համաճարակային շրջանի համար բավական բազմամարդ են, նույն հռետորաբանության շրջանակում են ընթանում։ ԲՀԿ առաջնորդն ամենուր անընդհատ շեշտում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ բավարար քայլեր չի կատարել, խոստացված տնտեսական հեղափոխությունն ամբողջությամբ ձախողված է, իսկ կառավարությունն ու վարչապետը չունեն բավարար կարողություն՝ լուծելու պետության և հանրության առջև կուտակված խնդիրները։ Այդ պատճառով այս իշխանությունը պետք է 100 տոկոսով հեռանա։ Ծառուկյանը նաև շեշտում է, թե իրեն որևէ պաշտոն պետք չէ, ինքն ամեն ինչ ունի, պարզապես մտածում է ժողովրդի մասին։ 

Նման հռետորաբանությամբ ելույթներ ԲՀԿ առաջնորդը ունեցել է նաև նախկինում, երբ խստորեն քննադատում էր նախկին իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը։ Չնայած սուր քննադատություններին՝ Ծառուկյանն այն ժամանակ մինչև վերջ չգնաց։ Ամեն անգամ, երբ հարցը հասնում էր վերջնագծին, ու գալիս էր քաղաքականության և սեփական կապիտալի միջև ընտրություն կատարելու պահը, Ծառուկյանը միշտ ընտրում էր սեփական կարողությունը պահելու տարբերակը։ Դա անշուշտ նրա իրավունքն էր, որը որպես լուծում ընդունել կամ չընդունելը անհատական մոտեցման հարց է։ Համենայն դեպս, Ծառուկյանին դատելը ճիշտ չէ, քանի դեռ դատելու հավակնություն ունեցողները ԲՀԿ առաջնորդի կարողության կոսրստի հրամայականի առջև կանգնած չեն եղել, այն պարզ պատճառով, որ չեն ունեցել նման կարողություն։

Ինչևէ, հիմա, սակայն, հեղափոխական ժամանակներ են, և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ի տարբերություն նախկինների, Ծառուկյանի համար ընտրության հնարավորություն չի թողել։ Իշխանությունները շատ բաց տեքստով հայտարարել են, որ կապիտալի վերաբաշխման գործընթաց են սկսելու։ Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը դամոկլյան սրի նման կախված է Ծառուկյանի և նրա դասակարգի գլխին, ուստի Ծառուկյանը ստիպված է դառնալ հեղափոխական։ Այսպես թե այնպես՝ նրա կարողության անվտանգությունը վտանգված է՝ անկախ նրանից՝ նա Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ կոշտ քաղաքական պայքար կմղի, թե ոչ։

Գագիկ Ծառուկյանը դեռ չի հայտարարել, որ պահանջում է Փաշինյանի հրաժարականը, բայց ինչ-որ պահից սկսած նա թերևս կսկսի Նիկոլին մերժելու գործընթացը։ Նիկոլ Փաշինյանը ինքն է ստիպել Ծառուկյանին գնալ այդ քայլին։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 5735 անգամ
Լրահոս
Դուք թքելու մասին մի՛ խոսեք․ այդ գործը թողեք Ալեն Սիմոնյանին․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (video) Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ տարածքն օգտագործելու համար․ Աբրահամյան Ուկրաինական հրթիռակոծության հետևանքով Բելգորոդի մարզում 6 խաղաղ բնակիչ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել Ռոմանոս Պետրոսյանը Ավինյանին ե՞րբ ա SMS գրելու ու հրաժարականը պահանջի․ Մեսրոպ Մանուկյան (video) Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը լրանում է Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ․ Արտակ Զաքարյան Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am