«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը երեկ «ՀԺ» թղթակցին փոխանցել է, որ համապատասխան պահի շահագրգիռ անձանց հետ քննարկելու է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի վարքը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում։
Երեկ տեղեկացրել էինք, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրո Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված։ Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին, որը կողմ էր քվեարկել Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բանաձեւին։ Զոհրաբյանի դեմ պատժամիջոցներ կիրառելու էս ապրիլյան նստաշրջանում նրան ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ մեր հարցին ԵԽԽՎ նախագահը երեկ պատասխանել է. «Միջադեպը ներկայացվել է իմ ուշադրությանը։ Ես պատրաստվում եմ նամակ գրել բոլոր ազգային պատվիրակությունների ղեկավարներին նրանց ուշադրությունը հրավիրելով պատշաճ վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության վրա մեր կանոններին եւ արժեքներին համապատասխան։ Ես պատրաստվում եմ քննարկել այս ցավալի միջադեպը շահագրգիռ անձանց հետ, համապատասխան պահի»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը